Պենիաֆլորի ամրոց (Խաեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պենիաֆլորի ամրոց
Castillo de Peñafiel
Նկարագրություն
Տեսակդղյակ և հուշարձան
Տեղագրություն41°35′48″ հս․ լ. 04°06′52″ ամ. ե.HGЯO
Վարչական միավորՊենյաֆիել[1]
ԵրկիրԻսպանիա
Համալիրի մասQ6344997?
Կառուցված11-րդ դար
Շինանյութքար
Ընթացիկ վիճակկանգուն
Ընթացիկ
սեփականատեր
Լեոնի թագավորություն
Վերահսկվում էRI-51-0000148[2]
Քարտեզ
Քարտեզ
 Castle of Peñafiel Վիքիպահեստում

Պենիաֆլորի ամրոց (Խաեն), (իսպ.՝ Peñafiel, թարգմանաբար նշանակում է հավատարիմ ժայռ), ամրոց Իսպանիայի Վալյադոլիդ գավառի Պենիաֆլոր ավանում, Կաստիլիա-Լեոն ինքնավար մարզում։ Ամրոցն ունի 28 աշտարակ։ Ներկայիս տեսքը ստացել է 16-րդ դարում, սակայն շինարարությունը սկսվել էր դեռ 11-րդ դարում։

1917 թվականի հունիսի 1-ի հրամանով Իսպանիայի մշակույթի նախարարության կողմից Պենիաֆլորի ամրոցն ընդգրկվել է Իսպանիայի պատմական արժեք ունեցող հուշարձանների ցանկի մեջ՝ RI-51-0000148 գրանցման համարի տակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ամրացման աշխատանքները կատարվել են Լեոն Ռամիրոյի օրոք։ Պատմական աղբյուրներում ամրոցի վերաբերյալ առաջին հիշատակությունները թվագրվում են 943 թվականով։

983 թվականին ամրոցը գրավել էր վեզիր Ալմանզոր Կորդոբացին։ Սակայն 1008 թվականին այն ետ է գրավել Սանչո Գարսիան, որին օգնում էր կոմս Կաստիլիան։ Համաձայն լեգենդի` երբ կոմսը վերջապես մտնում է ամրոց, իր նիզակը մխրճում է այն ժայռի մեջ, որի վրա կառուցված է ամրոցը և ասում Desde hoy en adelante esta será la peña más fiel de Castilla (այսօրվանից և հավետ այն հավատարիմ կլինի Կաստիլային), իսկ ժայռը անվանեցին Բազեի ժայռ։ Այդպես ժայռը և ամրոցը ստացան իրենց անվանումները։

1112 թվականին Արագոնի արքա Ալֆոնսո I-ը պաշարված է եղել ամրոցում իր կնոջ՝ Ուրրակա Կաստիլիայի զորքերի կողմից, իսկ հետագայում Ալֆոնսո IV-ի կողմից։ Ամրոցի մեկ այլ հայտնի տերերից է եղել միջնադարյան բանաստեղծ Խուան Մանուելը։

Խուան 2-րդ Արագոնացին (իսպ.՝ Juan II de Aragón) իր պատանեկությունն է անցկացրել ամրոցում, որտեղ և ծնվել է իր առաջնեկ Կառլոսը։ Երբ Կարլոսը ապստամբություն բարձրացրեց թագի համար, ամրոցը գրավվեց և քանդվեց արքայական զորքի կողմից՝ 1451 թվականին։

1456 թվականի լքված ամրոցը Պեդրո Խիրոն արքայից խնդրում է նրա սիրելի Խուանա Պաչեկո փոքր եղբայրը։ Նա սկսեց զբաղվել ամրոցի վերականգնման և վերակառուցման հարցերով, որպես քաղաքից դուրս գտնովող իր սեփականություն և նստավայր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Ministerio de Educación, Cultura y Deporte (ed.). «Consulta a la base de datos de bienes inmuebles».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պենիաֆլորի ամրոց (Խաեն)» հոդվածին։