Պեդրո Գոնսալես-Գոնսալես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեդրո Գոնսալես-Գոնսալես
Ծնվել էմայիսի 24, 1925(1925-05-24)
ԾննդավայրAguilares, Ուեբ շրջան, Տեխաս, ԱՄՆ[1]
Մահացել էփետրվարի 6, 2006(2006-02-06)[2][3] (80 տարեկան)
Մահվան վայրՔալվեր Սիթի, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՍուրբ խաչի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և մրցանակներ

Պեդրո Գոնսալես-Գոնսալես (ծննդյան անունը՝ Ռամիրո Գոնսալես-Գոնսալես (անգլ.՝ Ramiro Gonzalez-Gonzalez, մայիսի 24, 1925(1925-05-24), Aguilares, Ուեբ շրջան, Տեխաս, ԱՄՆ[1] - փետրվարի 6, 2006(2006-02-06)[2][3], Քալվեր Սիթի, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1925 թվականի մայիսի 24-ին։ Հայրը եղել է մեքսիկական ծագմամբ ամերիկացի, շեփորահար, իսկ իսպանուհի մայրը՝ պարուհի։ 7 տարեկանում դպրոցից դուրս գալուց հետո միացել է «Las Perlitas» ընտանեկան խմբին, որը շրջագայություն էր կատարում Արևմտյան Տեխասում։ Այսպիսով, ապագա դերասանը մնացել է առանց կրթության և անգրագետ է եղել իր ամբողջ կյանքի ընթացքում։

Տասնյոթ տարեկանում ամուսնացել է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է բանակում։ Պատերազմից հետո հանդես է եկել իսպանալեզու լսարանի համար նախատեսված կոմեդիաներում։

1953 թվականին հայտնվել է Գրաուչո Մարքս «You Bet Your Life» շոուում։ Այդ հաղորդումից հետո նա սկսել է բազմաթիվ առաջարկներ ստանալ ֆիլմերում նկարահանվելու և տարբեր շոուների մասնակցելու համար։ Նկարահանվել է հեռուստասերիալներում։ Հանդես է եկել մեքսիկական կովբոյի ծաղրանկարային կերպարով։

Մահացել է 2006 թվականի փետրվարի 6-ին Քալվեր Սիթիում (Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)։ Թաղված է Սուրբ Խաչի գերեզմանատանը (Քալվեր Սիթի)։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի նոյեմբերի 14-ին Պեդրոն, որը նկարահանվել էր շուրջ 80 ֆիլմում և հեռուստասերիալում, կինոարտադրության ոլորտում ունեցած ավանդի համար արժանացել է աստղի Հոլիվուդի Փառքի ծառուղում։ № 2374 աստղի բացման միջոցառումը վարել են Սեմյուել Լ. Ջեքսոնը և դերասանի թոռը՝ Քլիֆտոն Քոլինզ-կրտսերը (նույնպես դերասան, որը ծնվել է 1970 թվականին և նկարահանվել 70 ֆիլմերում), հուշանշանը տեղադրվել է լեգենդար Ջոն Ուեյնի աստղի կողքին, որի հետ Պեդրոն խաղացել է մի քանի ֆիլմ, ներառյալ հայտնի «Ռիո Բրավո» վեսթերնը։

Դերասանի փոքր եղբայրը եղել է Խոսե Գոնսալես-Գոնսալեսը։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1953 ֆ Բազեի թևեր Wings of the Hawk
1954 ֆ Բարձր և հզոր The High and the Mighty
1955 ֆ Տարօրինակ լեդին քաղաքում Strange Lady in Town
1958 ֆ The Sheepman
1959 ֆ Ռիո Բրավո Rio Bravo Կարլոս Ռոբանտե
1969 ֆ The Love Bug
1970 ֆ Chisum
1971 ֆ Support Your Local Gunfighter
1976 ֆ Վոն Տոն Տոնը՝ շունը, որը փրկեց Հոլիվուդը Won Ton Ton: The Dog Who Saved Hollywood մեքսիկացի կինոմեխանիկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեդրո Գոնսալես-Գոնսալես» հոդվածին։