Պարթև Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարթև Հարությունյան
Ծնվել է1912
ԾննդավայրՎաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1979
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ

Պարթև Հմայակի Հարությունյան (1912, Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1979), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1965): ԽՄԿԿ անդամ (1942): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարթև Հարությունյանը ծնվել է 1912 թվականին, Էջմիածնում։ 1929 թվականին կոլերիտ դպրոցն ավարտելուց հետո մեկնել է բանակ։ Ծառայել է հայկական հրաձգային դիվիզիայի հրետանային գնդի փողային նվագախմբում։ 1931 թվականին զորացրվել է բանակից և ընդունվել Էջմիածնի բամբակագործական տեխնիկումը, որն ավարտել է 1934 թվականին։ Աշխատել է Դիլիջանում, իսկ հետո տեղափոխվել է Թուրքմենական ԽՍՀ-ի մայրաքաղաքը՝ Աշխաբադ և աշխատել է տեղի հայկական միջնակարգ դպրոցում։ Աշխատանքին զուգահեռ ավարտել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի աշխարհագրական ֆակուլտետը[1]։

1941 թվականին Հարությունյանը կամավոր մեկնել է բանակ, ծառայել հայկական 409-րդ հրաձգային դիվիզիայում։ Մասնակցել էԿովկասի ազատագրման մարտերին։ Ռազմաճակատում էլ, 1942 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը[1]։

Պատերազմի ավարտից հետո Հարությունյանը վերադարձել է հայրենի քաղաք, եղել է կուսշրջկոմի հրահանգիչ, երեկոյան բաներիտ դպրոցի, Փարաքարի միջնակարգ դպրոցի տնօրեն, լուսավորության աշխատողների արհմիության շրջկոմի նախագահ, իսկ 1965 թվականից մինչև կենսաթոշակի անցնելը Էջմիածնի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենն էր։ Անբասիր աշխատանքի համար արժանացել է հանրապետության վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչման, ինչպես նաև Խ. Աբովյանի անվան մեդալի[1]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարթև Հարությունյանը մահացել է 1979 թվականին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1965)
  • Խ. Աբովյանի անվան մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]