Պարետ Բակալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարետ Բակալյան
Ծնվել էմարտի 26, 1925(1925-03-26)
ԾննդավայրՊլովդիվ, Բուլղարիա
Մահացել էհոկտեմբերի 27, 1999(1999-10-27) (74 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1947)
Մասնագիտությունհիգիենիստ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1972)

Պարետ Հարությունի Բակալյան (մարտի 26, 1925(1925-03-26), Պլովդիվ, Բուլղարիա - հոկտեմբերի 27, 1999(1999-10-27), Երևան, Հայաստան), հայ հիգիենիստ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1973): «Բժշկական մեծ հանրագիտարանի» (Մոսկվա) սննդի հիգիենայի բաժնի խմբագիր (1980 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարետ Բակալյանը ծնվել է 1925 թվականի մարտի 26-ին, Պլովդիվ, Բուլղարիայում։ 1947 թվականին ավարտել է Երևանի բշժկական ինստիտուտը։ 1968-1976 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի սանիտարական հիգենայի ֆակուլտետի սննդի, 1976-1983 թվականներին՝ սննդի, կոմունալ, 1983 թվականից՝ պրոֆիլային հիգիենաների ամբիոնների վարիչ[1]։

Աշխատանքները վերաբերում են քիմիական և մետաղաձուլական, արդյունաբերության բանվորների ռացիոնալ ու կանխարգելիչ սննդի, ինչպես նաև սննդի ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի հարցերին։ Ներդրել է կենսաքիմիական ժամանակակից բարդ մեթոդներ։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի հիգիենիստների ընկերության նախագահ և Հիգիենիստների համամիութենական գիտական ընկերության անդամ (1977 թվականից)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երեխայի սնունդը։ Փիրուզյան Արամ Սերգեյի, Բակալյան Պարետ Հարությունի, Բունիաթյան Տ. Գ, Դավթյան Ս. Զ, Հարությունով, Ա. Բ, Սլկունի Ս. Գ., Երևան, Հայպետհրատ, 1964[2]։
  • Влияние факторов окружающей среды на здоровье человека: Сб. науч. тр., Ереван. мед. ин-т; Под общ. ред. П. А. Бакаляна и др. Министерство здравоохранения АрмССР, Географическое общество АрмССР, Ереванский медицинский институт, Ереван, Б. и. , 1983.
  • Материалы республиканской научной конференции, посвященной 100-летию со дня рождения академика А. Б. Алексаняна, П. А. Бакаляна, Амбарцумян Г. Ш. - Министерство здравоохранения РА, Ереванский государственный медицинский университет им. Мхитара Гераци - "Влияние факторов окружающей среды на Ереван, [Б. и.], 1994.[3]
  • Բժշկական սննդի հիմունքները։ Դիետոլոգիայի դասախոսությունների ուսումնական ձեռնարկ, Բակալյան Պարետ Հարությունի, Անտոնյան Օ. Ա, Մաթևոսյան Ռ. Ա., Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, Երևան, ԵՊԲՀ-ի հրատարակչություն, 1998[4]։
  • Բուժական սննդի հիմունքները։ Դիետոլոգիայի դասախոսությունների ուսումնական ձեռնարկ, Բակալյան Պարետ Հարությունի, Անտոնյան Օ. Ա, Մաթևոսյան Ռ. Ա., Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, Երևան, Ա. հ., 1998:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 199։
  2. Փիրուզյան, Արամ Սերգեյի; Բակալյան, Պարետ Հարությունի; Բունիաթյան, Տ Գ; Դավթյան, Ս Զ; Հարությունով, Ա Բ; Սլկունի, Ս Գ, eds. (1964). Երեխայի սնունդը. Երևան: Հայպետհրատ.
  3. Բակալյան, Պարետ Հարությունի; Амбарцумян, Г. Ш.; Министерство здравоохранения РА; Ереванский государственный медицинский университет им. Мхитара Гераци, eds. (1994). Материалы республиканской научной конференции, посвященной 100-летию со дня рождения академика А.Б. Алексаняна. Ереван: Б. и.
  4. Բակալյան, Պարետ Հարությունի; Անտոնյան, Օ Ա; Մաթևոսյան, Ռ Ա (1998). Բժշկական սննդի հիմունքները։ Դիետոլոգիայի դասախոսությունների ուսումնական ձեռնարկ. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան. Երևան: ԵՊԲՀ-ի հրատ.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ткачёв П.Г., Льгова И.П. Отечественная гигиена и организация здравоохранения в именах. Профессионально - биографический справочник. Том 2. Гигиена питания, гигиена детей и подростков, социальная медицина, организация здравоохранения. Рязань 1992. С. 65-66.
  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7.
  • Справочник Ереванского гос. мед. ин-та. 1989.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարետ Բակալյան» հոդվածին։