Պարգև Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարգև Սարգսյան
Ծնվել է1900
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1930
Մահվան վայրԹիֆլիս, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿուսակցությունԽՄԿԿ

Պարգև Հարությունի Սարգսյան (1900, Ալեքսանդրապոլ - 1930, Թիֆլիս), Անդրկովկասում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից, փոխգնդապետ, ԽՄԿԿ անդամ (1917)։

1918 - 1920 թվականներին ընդհատակյա աշխատանք է տարել Ալեքսանդրապոլում, մասնակցել է Մայիսյան ապստամբությանը։ 1921 թվականին ընտրվել է կուսակցության Ալեքսանդրապոլի քաղկոմի անդամ։ 1922 թվականին կուսակցության զորահավաքով մեկնել է բանակ՝ ծառայել Հայկական հրաձգային դիվիզիայում։ Եղել է դիվիզիայի բաժնի պետ, կուսբջջի քարտուղար։ 1925 թվականից դասավանդել է ռազմաքաղաքական դպրոցում, այնուհետև՝ Անդրկովկասյան հետևակային դպրոցում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 224