Jump to content

Պարգև Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պարգև Ղազարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պարգև Ղազարյան
Ծնվել էհունվարի 10, 1919(1919-01-10)
ԾննդավայրԱփնագյուղ, Երևանի գավառ, Հայաստան
Մահացել էօգոստոսի 27, 1975(1975-08-27) (56 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՍտեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոց (1937) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1946)
Մասնագիտությունպետական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան

Պարգև Մելքոնի Ղազարյան (հունվարի 10, 1919(1919-01-10), Ափնագյուղ, Երևանի գավառ, Հայաստան - օգոստոսի 27, 1975(1975-08-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պետական, կուսակցական աշխատող, Երևանի քաղխորհրդի պատգամավոր (1965-1975 թվականներին), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին ավարտել է Երևանի Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը, 1946 թվականին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը, 1948 թվականին՝ ՀԿԿ կենտկոմին կից բարձրագույն կուսակցական երկամյա դպրոցը։ 1941-1943 թվականներին կամավոր ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1941-1942 թվականներին եղել է մարտական գնդի կոմերիտական կազմակերպության քարտուղար, 1942-1943 թվականներին՝ գումարտակի կոմիսար, 1943 թվականին՝ 386-րդ դիվիզիայի գումարտակի հրամանատար։ Սևաստոպոլ քաղաքի պաշտպանական մարտերից մեկում ծանր վիրավորվել է, փոխադրվել Թբիլիսի, ապա՝ զորացրվել։ 1943-1946 թվականներին եղել է ՀԼԿԵՄ Լենինյան շրջկոմի առաջին քարտուղար, 1948-1952 թվականներին՝ Անդրերկաթուղու Երևանի քաղբաժնի հրահանգիչ, 1952 թվականին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի հրահանգիչ, 1952-1961 թվականներին՝ Անդրերկաթուղու Երևանի բաժանմունքի լոկոմոտիվային դեպոյի և Երևանի կայարանի կուսակցական կազմակերպության ազատված քարտուղար, 1961-1965 թվականներին՝ Երևանի Օրջոնիկիձեի շրջգործկոմի նախագահի տեղակալ, 1965-1972 թվականներին՝ Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ-բնակարանային ֆոնդերի հաշվառման և բաշխման բաժնի վարիչ, 1972-1975 թվականներին՝ Երևանի Խորհրդային շրջգործկոմի նախագահի տեղակալ։

  • Կարմիր աստղի շքանշան (1945 թ.)
  • Անբասիր աշխատանքի համար մեդալ (1970 թ.)
  • Աշխատանքային արիության համար մեդալ (1971 թ.)
  • ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգիր (1952 թ.)