Պարադիգմ
Պարադիգմ, (հին հունարեն՝ παράδειγμα, «շաբլոն, օրինակ, նմուշ», παραδείκνυμι — «ներկայացնել»), նշանակում է հասկացությունների հատուկ շարք կամ մտածողության ձևեր՝ ներառյալ տեսությունները, հետազոտության մեթոդները, կանխադրույթները և ստանդարտները, որոնց համաձայն իրականացվում են հետագա կառուցումները, ընհանրացումներն ու փորձերը ոլորտում [1][2]։ Գիտության և փիլիսոփայության մեջ։
Ի սկզբանե բառը գործածվել է լեզվաբանության և հռետորության մեջ։ ԲԵՀԲ-ում այս տերմինը սահմանվում է հետևյալ կերպ․ «Քերականական բառ է, որ նշանակում է խոնարհման կամ հոլովման աղյուսակ», հռետորության մեջ՝ «օրինակ, որը համեմատության նպատակով վերցված է պատմությունից»։ Merriam-Webster բառարանը 1900 թ․ նմանատիպ սահմանում է տվել միայն քերականական համատեքստում կամ բնորոշում է որպես առակները լուսաբանող տերմին։
1960-ականների վերջերից այս տերմինը հիմնականում գործածվում է գիտության փիլիսոփայության և գիտության սոցիոլոգիայի մեջ՝ ցույց տալու գաղափարների առաջատար համակարգը, տեսակետները և հասկացությունները, հայեցակարագային դիագրամի, մոդելի խնդիրների առաջադրման և դրանց լուծման, գլխավորապես գիտական միջավայրում սահմանված ժամանակի ընթացքում (գիտական մեթոդաբանություն, հետազոտական մեթոդներ)։
Հասկացության առաջին և առավել հայտնի հիշատակումներից մեկին հանդիպում ենք Պլատոնի դիալոգներում, որտեղ նա այն գործածել է տիեզերքի նախատիպի ինքնազարգացման նշանակությամբ՝ տիեզերք[3]։
Գիտական պարադիգմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հասկացությունը, բառի ժամանակակից իմաստով, ներկայացված է ամերիկացի ֆիզիկոս և գիտության պատմաբան Թոմաս Կունի կողմից, որը առանձնացրել է գիտական դիսցիպլինի (գիտության ճյուղ) զարգացման տարբեր էտապները․
- Նախապարադիգմատիկ (նախընտրական պարադիգմայի կարգավորում)
- Պարադիգմի գերակայություն (այսպես կոչված՝ «նորմալ գիտություն»)
- Նորմալ գիտության ճգնաժամ
- Գիտական հեղափոխություն՝ բաղկացած Պարադիգմի տեղաշարժից, անցումը մեկից մյուսին
Ըստ Կունի՝ պարադիգմը այն է, ինչը միավորում է գիտական միջավայրի անդամներին և հակառակը, գիտական միջավայրը կազմված է մարդկանցից, որոնք ընդունում են որոշակի պարադիգմ։ Որպես կանոն, պարադիգմը գրանցված է դասագրքերում, գիտնականների աշխատություններում և երկար տարիներ սահմանում է խնդիրների ու մեթոդների շրջանակը գիտության այս կամ այն բնագավառում, գիտական դպրոցում։ Պարադիգմը ներառում է, օրինակ, Արիստոտելի հայացքները, նյուտոնյան մեխանիկան և նման այլ օրինակներ։
«Պարադիգմներ ասելով՝ ես հասկանում եմ ձեռքբերած բոլոր գիտական նվաճումների համընդհանուր ճանաչում, որոնք սահմանված ժամանակի ընթացքում գիտական աշխարհին տալիս են խնդիրների առաջադրման և դրանց լուծման մոդելը[4]»
«Ներկայացնելով այս տերմինը՝ ես հասկանում եմ, որ փաստացի հետազոտական պրակտիկայի որոշ ընդունված օրինակներ այնպիսին են, որ ներառում են օրենք, տեսություն, դրանց գործնական կիրառություն և անհրաժեշտ գործիքներ,— այս ամբողջությունը տալիս է մեզ մոդելներ, որոնցից առաջանում են գիտական հետազոտությունների հատուկ ավանդույթներ[5]։»
Պարադիգմի տեղաշարժ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարադիգմի տեղաշարժը իրենից ներկայացնում է գիտական հեղափոխություն կամ էվոլյուցիոն անցում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «paradigm | Definition of paradigm in English by Oxford Dictionaries»։ Oxford Dictionaries | English։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-22-ին։ Վերցված է 2017-12-21
- ↑ «Definition of PARADIGM» (անգլերեն)։ www.merriam-webster.com։ Վերցված է 2017-12-21
- ↑ «Диссертация: Понятие парадизмальности в пифагорейской космогонической традиции»։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-14-ին։ Վերցված է 2015-07-14
- ↑ Кун, 1977, էջ 11
- ↑ Кун, 1977, էջ 28
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պարադիգմ կատեգորիայում։ |
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պարադիգմ, Ա․. Պ. Օգուրցով, Новая философская энциклопедия, в 4 т. / пред. науч.-ред. совета В. С. Стёпин. — 2-е изд., испр. и доп. — М. : Мысль, 2010. — 2816 с.
- Գիտական պարադիգմ // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
- СТРУКТУРА НАУЧНЫХ РЕВОЛЮЦИЙ, Т. Кун., М.: Прогресс, 1977, էջ:՝ 304