Պատրոն (շուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատրոն
Տեսակշուն
Սեռարու[1]
Ծնվել էհուլիսի 20, 2019(2019-07-20)[2] (4 տարեկան)
ՏերՈւկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայություն[3]
Անվանված էփամփուշտ
Մրցանակներ
Order for Bravery 3rd Class of Ukraine
 Patron (dog) Վիքիպահեստում

Պատրոն (ուկրաիներեն՝ Патрон, ծնվ․՝ հուլիսի 20, 2019(2019-07-20)[2]), ջեք ռասել տերիեր (անգլ.՝ Jack Russell Terrier) տեսակի ծառայողական շուն Ուկրաինայում, որը միջազգային հռչակ է ձեռք բերել Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման ժամանակ[4][5][6]։ Հակամարտության սկզբից մինչև մայիսի 8-ը-ը ըստ Ուկրաինայի նախագահի գրասենյակի՝ Պատրոնը օգնել է հայտնաբերել ռուսական զորքերի կողմից տեղադրված ավելի քան 236 պայթուցիկ սարք[7]։ Այս համեմատաբար կարճ ժամանակում նա դարձել մեծերի ու երեխաների սիրելի հերոսը[8]։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարությանը կից ստեղծված Մարդասիրական ականազերծման միջազգային համակարգող կենտրոնի պաշտոնական խորհրդանիշն է[9]։

2022 թվականի ապրիլին նա 2,5 տարեկան է դարձել[10]։ Նա կշռում է մոտ չորս կիլոգրամ, ինչը նշանակում է, որ նրա մարմնի քաշը չի գերազանցի հինգ կիլոգրամը, ինչը անվտանգ է նաև հակահետևակային ականներ հայտնաբերելու համար[11]։

Պատրոնի և նրա տիրոջ մեդալն ու շքանշանը

2020 թվականին, Չեռնիգովի մարզում Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության պիրոտեխնիկական խմբի ղեկավար Միխայիլ Իլևը գործընկերոջից շուն է գնել[12][13] և նվիրել որդուն[14][15]։ Սկզբում ցանկացել են նրան տալ Պուլյա (հրազենի գնդակ) մականունը, սակայն դա անհաջող են համարել[14], ներկա անունը թագմանաբար նշանակում է փամփուշտ։ Վեց ամսական հասակում կինոլոգները սկսել են աշխատել Պատրոնի հետ[16]։ Նա ցույց է տվել որոնող շան ունակությունը այն բանից հետո, երբ տերը մեկ անգամ տարել է նրան աշխատանքի[15], և նա սկսել է սովորել՝ ճանաչել պայթուցիկները հոտով[11][16], սակայն հատուկ վարժեցված չէ որպես սակրավոր շուն[14]։ Պատրոնի տերերը ծրագրել էին, որ նա ցուցադրական շուն է լինելու[17]։ Պաշտոնապես նա Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության անդամ չէ[14]։

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումը սկսելուց կարճ ժամանակ առաջ Պատրոնին ծրագրված էր ուղարկել Միացյալ ուժերի գործողության գոտի՝ որպես կամավոր շուն[16], սակայն պատերազմի բռնկման հետ նա ներգրավվել է Չեռնիգովի շրջանի տարածքների ականազերծմանը[17]։

Նրա մասին առաջին հրապարակումները հայտնվել են 2022 թվականի մարտի 15-ին[14]։ Պատրոնն ունի իր սեփական էջերը Ինստագրամում[18] (2022 թվականի մայիսի 13-ի դրությամբ բաժանորդների թիվը գերազանցել է 244 հազարը[19]) և Թվիթթերում (2022 թվականի մայիսի 9-ի դրությամբ բաժանորդների թիվը գերազանցել է 13 հազարը[20]), և նրա մասնակցությամբ հրապարակված տեսանյութերը՝ ընդգրկելով սոցիալական ցանցերում Ուկրաինայի պետական ​​մարմինների պաշտոնական էջերը՝ հավաքել են հարյուր հազարավոր դիտումներ[5]։ Թվիթթերում հայտնվել է նաև «Պարոն շուն Պատրոն» ծաղրական էջը, որի հեղինակները կատակներ են հրապարակում շան վերաբերյալ և նրա լուսանկարների համար հեգնական մակագրություններ են գրում[21]։

Նա համարվում է Չեռնիգովի շրջանի տարածքների ականազերծմամբ զբաղվող սակրավորների ջոկատի թալիսման[22], ուկրաինական հայրենասիրության[23][24] և Ուկրաինայում Ռուսաստանին դիմադրության խորհրդանիշ[25][26], ազգային հերոս[27][28] և Ուկրաինայի ամենահայտնի շունը[29]։ Նա պատկերված է իր հայտնի ժիլետով[30] տասնյակ արվեստի գործերում[31], ներառյալ Ռովնոյի, Պոլտավայի[32] և Զապորոժյեի[33] պատերին արված մուրալներում։ Նա նկարահանվել է նաև մի շարք տեսանյութերում, որոնք նկարագրում են պայթուցիկ իրերի հետ վարվելու կանոնները[34]։ Պատրոնի պատկերով տարբեր ապրանքների թողարկումը է սկսվել[35]։

2022 թվականի մայիսի 5-ին Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Մարդասիրական ականազերծման միջազգային համակարգող կենտրոնի ստեղծման մասին, որի խորհրդանիշը դարձել է Պատրոնը[9]։ Մայիսի 8-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Պատրոնին պարգևատրել է «Հավատարիմ ծառայության համար» մեդալով, իսկ նրա տիրոջը՝ Միխայիլ Իլիևին՝ «Արիության համար» III աստիճանի շքանշանով[7][36]։

2022 թվականի մայիսի 27-ին Պատրոնին շնորհվել է հատուկ մրցանակ է Կաննի 75-րդ միջազգային կինոփառատոնում՝ մարդկության և շների միջև կապի համար[37]։

Նշվում է, որ Պատրոնի ժողովրդականության աճը կարող է լինել Ուկրաինայի տեղեկատվական ռազմավարության մաս ռուսական ներխուժման ժամանակ, ներառյալ դրամատիկ պատմություններով «վիրուսային» տեսանյութերի օգտագործումը պատերազմի մասին ցանկալի իրողություն ձևավորելու համար[5]։ Նրա մրցանակները օգնել են. լրացուցիչ ուշադրություն հրավիրել Ուկրաինայի տարածքի ականազերծման խնդրին[38]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Patron the mine-sniffing dog is capturing Ukraine's hearts — 2022.
  2. 2,0 2,1 https://glavcom.ua/country/society/pes-patron-vidznachaje-den-narodzhennya--861909.html (укр.) — 2022.
  3. https://www.forces.net/ukraine/news/ukraine-meet-patron-mine-sniffing-dog
  4. «Bomb-sniffing dog ‘Patron’ becomes Ukrainian hero» (անգլերեն)։ The Times of Israel։ 2022-04-23։ Վերցված է 8 мая 2022 
  5. 5,0 5,1 5,2 Anushka Patil (2022-05-08)։ «A bomb-sniffing dog named Patron received state honors from Zelensky» (անգլերեն)։ The New York Times 
  6. Rachel Pannett (2022-05-09)։ «Zelensky awards medal to Patron, a Ukrainian bomb-sniffing dog» (անգլերեն)։ The Washington Post 
  7. 7,0 7,1 «Народи України й Канади стоять пліч-о-пліч у боротьбі за свободу проти російської тиранії – Володимир Зеленський за результатами зустрічі з Джастіном Трюдо»։ Президент Украины։ 8 мая 2022։ Վերցված է 8 мая 2022 
  8. Rachel Treisman (2022-04-20)։ «Meet Patron, a bomb-sniffing Jack Russell terrier who has become a Ukrainian hero» (անգլերեն)։ National Public Radio։ Վերցված է 2022-04-21 
  9. 9,0 9,1 «В Україні створено Міжнародний координаційний центр з питань гуманітарного розмінування» (ուկրաիներեն)։ Інтерфакс-Україна։ 2022-05-05։ Վերցված է 8 мая 2022 
  10. «Пес Патрон помогает разминировать Черниговскую область» (ռուսերեն)։ BBC Russian։ 2022-04-10։ Վերցված է 8 мая 2022 
  11. 11,0 11,1 Nelson Getten, Ariel Guez (2022-04-22)։ «Guerre en Ukraine: Patron, chien démineur et héros national» (ֆրանսերեն)։ BFM TV։ Վերցված է 8 мая 2022 
  12. Ігор Бережанський (2022-04-25)։ «Улюбленець Мережі песик Патрон готувався стати зіркою виставок, а тепер працює на саперів за сир» (ուկրաիներեն)։ ТСН 
  13. Rachel Treisman (2022-05-09)։ «Patron the bomb-sniffing dog cements his hero status with a presidential medal» (անգլերեն)։ National Public Radio 
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 «Кто такой песик Патрон, который вместе с саперами разминирует Черниговщину, влюбив в себя всю Украину» (ռուսերեն)։ Zerkalo.io։ 2022-05-01։ Վերցված է 8 мая 2022 
  15. 15,0 15,1 «The Jack Russell Terrier Detecting Bombs In Ukraine» (անգլերեն)։ NBC News։ 2022-04-26։ Վերցված է 8 мая 2022 
  16. 16,0 16,1 16,2 Алесь Устинов (2022-05-11)։ «Он не служебный пес. Мы узнали, кто такой Патрон, которого наградил Владимир Зеленский» (ռուսերեն)։ Белсат 
  17. 17,0 17,1 Jaromír Marek, Anna Duchková (2022-05-02)։ «Čtyřnohý hrdina boje proti ruské invazi. Pes Patron má talent na hledání min od přírody, výcvik nepotřebuje» (չեխերեն)։ Český rozhlas Radiožurnál։ Վերցված է 8 мая 2022 
  18. «Познакомьтесь с украинским псом Патроном. Он помогает разминировать места, где недавно шли бои» (ռուսերեն)։ Meduza։ 2022-04-21։ Վերցված է 8 мая 2022 
  19. «Superschnüffler im Kriegseinsatz: So hilft Minenspürhund "Patron" der Ukraine» (գերմաներեն)։ RTL News։ 2022-05-13 
  20. Furvah Shah (2022-05-09)։ «Patron the bomb-sniffing Jack Russell gets medal from Ukraine president» (անգլերեն)։ The Independent 
  21. «Пёс Патрон: как домашний питомец пиротехника из Украины сперва стал сапёром «на полставки», а затем — мировой звездой» (ռուսերեն)։ TJ։ 2022-05-09 
  22. William McGee (2022-03-21)։ «Meet Patron: Brave Pooch Who Cleared Almost 90 Bombs in Ukraine During Russian Attack» (անգլերեն)։ Newsweek։ Վերցված է 8 мая 2022 
  23. «Ukraine's mine sniffing dog Patron awarded medal by Zelenskiy» (անգլերեն)։ Reuters։ 2022-05-09 
  24. «Ukraine conflict: Patron the mine-sniffing dog awarded medal» (անգլերեն)։ BBC News։ 2022-05-09 
  25. «Пес Патрон теперь не только герой мемов, но и кавалер ордена. Президент Украины наградил его за разминирование» (ռուսերեն)։ Русская служба BBC News։ 2022-05-09 
  26. Léonie Chao-Fong (2022-05-09)։ «Ukraine’s mine-sniffing dog given medal after finding over 200 explosives» (անգլերեն)։ The Guardian 
  27. Nelson Getten, Ariel Guez (2022-04-22)։ «Guerre en Ukraine: Patron, chien démineur et héros national» (ֆրանսերեն)։ BFM TV։ Վերցված է 8 мая 2022 
  28. «Selenskyj zeichnet Minensuchhund mit Medaille aus» (գերմաներեն)։ Der Spiegel։ 2022-05-08 
  29. Tim Lister, Kostan Nechyporenko (2022-05-08)։ «Ukraine's top canine deminer receives award from Zelensky» (անգլերեն)։ CNN 
  30. Rachel Treisman (2022-04-20)։ «Meet Patron, a bomb-sniffing Jack Russell terrier who has become a Ukrainian hero» (անգլերեն)։ National Public Radio։ Վերցված է 8 мая 2022 
  31. «Ukrainian bomb-sniffing dog helps clear bombs» (անգլերեն)։ ABC News։ 2022-04-20։ Վերցված է 8 мая 2022 
  32. Микола Лисогор (2022-05-14)։ «У центрі Полтави художники створили патріотичний мурал» (ուկրաիներեն)։ Полтавщина 
  33. Денис Астаф'єв (2022-05-17)։ «У Запорізькому військовому шпиталі відкрили алею стінописів з патріотичними мемами» (ուկրաիներեն)։ Суспільне 
  34. «Pies-saper Patron odznaczony przez prezydenta Zełenskiego» (լեհերեն)։ Polska Agencja Prasowa։ 2022-05-09 
  35. Jessica Wang (2022-05-02)։ «Jack Russell, Patron, becomes Ukrainian war hero» (անգլերեն)։ news.com.au։ Վերցված է 8 мая 2022 
  36. Олег Павлюк (8 мая 2022)։ «Пес Патрон отримав нагороду від Зеленського»։ Национальная общественная телерадиокомпания Украины։ Վերցված է 8 мая 2022 
  37. Даниил Сотников (2022-05-28)։ «Украинский пес-сапер Патрон получил спецприз Каннского кинофестиваля» (ռուսերեն)։ Deutsche Welle 
  38. Christian Schlüter (2022-05-09)։ «Patron, der Superschnüffler: Präsident Selenskyj zeichnet Minensuchhund aus» (գերմաներեն)։ Berliner Zeitung