Հաջողությունների է հասել 1970-ական թվականների սկզբին՝ մշակելով կանացի ժամանակակից լեգինսներ։ Պատրիցիան ունի նորաձևության սեփական կրպակ՝ «Patricia Field»։
1980-ականների կեսից Ֆիլդը ակտիվորեն աշխատել է որպես զգեստների դիզայներ կինոյում և հեռուստատեսությունում։ 1995 թվականին «Մայամի ռապսոդիա» ֆիլմի նկարահանումների ժամանակ ծանոթանում է Սառա Ջեսիկա Փարկերի հետ, ում հետ հետո դարձան ընկերներ և աշխատեցին «Սեքսը մեծ քաղաքում» 1998-ից 2004 թվականները։ Ֆիլդն աշխատել է սերիալի բոլոր եթերաշրջաններում և այդ ֆիլմի համար 5 անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի՝ հաղթելով դրանցից մեկը։ Ավելի ուշ նա աշխատեց «Սեքսը մեծ քաղաքում» և «Սեքսը մեծ քաղաքում 2» ֆիլմերում։
2006 թվականին Պատրիցիան Մերիլ Սթրիփի հետ աշխատել է «Սատանան կրում է Պրադա» ֆիլմում։ Պատրիցիան ստացել է «Օսկար» զգեստների լավագույն դիզայնի համար և BAFTA զգեստների լավագույն դիզայնի համար։