Պատրանքների թանգարան (Բելգրադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատրանքների թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Սերբիա
ՏեղագրությունԲելգրադ
ՎայրԲելգրադ
Մասն էMuseum of Illusions?
Ղեկավարության նստավայրԲելգրադ, Սերբիա
ՀասցեНушићева 1111000
Հիմնադրվել էմայիսի 22, 2018
Կայքmuzejiluzija.rs(սերբ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատրանքների թանգարան (սերբ.՝ Музеј илузија), մոգության միակ թանգարանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։ Այն պատկանում է գեղարվեստական թանգարանների տեսակին և պարունակում է ավելի քան 70 ցուցանմուշ, որոնք կապված են տարբեր տեսակի տեսողական պատրանքների և հոլոգրամների հետ[1][2][3][4]։

Թանգարանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրվել է 2018 թվականի մայիսի 22-ին Բելգրադում և առաջին նման թանգարանն է Սերբիայում։ Աշխարհում այն քչերից մեկն է, որ ամբողջովին բաց է հասարակության համար, ներառյալ՝ ցուցանմուշները լուսանկարելու իրավունքը[1][2]։

Թանգարանն իրականացնում է ինտերակտիվ հայեցակարգ, որը հիմնված է պատրանքներով սենյակներն ուսումնասիրելու նպատակով այցելուներին ակտիվորեն խրախուսելու վրա։ Այցելուի վրա հոլոգրամների և պատրանքների ազդեցության պատճառով նա դառնում է ոչ միայն դիտորդ, այլև այդ պատրանքների ստեղծման ակտիվ մասնակից։ Այս նպատակով թանգարանում գործում է մշտական ցուցադրություն, որը ներկայացնում է 70 ցուցանմուշների հավաքածու, որոնք նախատեսված են այցելուների զգայարանները շահարկելու և տարբեր տեսակի տեսողական և նմանատիպ այլ պատրանքների և դրանց հետևանքների ցուցադրման համար[1][2]։

Այցելուների համար ամենահետաքրքիր ցուցանմուշներից կարելի է առանձնացնել հետևյալները[1][2].

  • Մրրկային թունել. ուղյակով և նրա շուրջը պտտվող գլանով սենյակ է, որը խախտում է այցելուի հավասարակշռությունը.
  • Ամեսի սենյակ. դիտորդի ընկալման փորձը ցուցադրելու համար նախատեսված սենյակ է, որում սենյակի մի կողմում գտնվող անձը շատ ավելի մեծ է թվում, քան սենյակի մյուս կողմում գտնվող անձը, երբ դիտվում է որոշակի տեսանկյունից.
  • Աթոռի պատրանք. նպատակն է ցույց տալ, թե որքանով է որոշ առարկաների չափի ընկալումը (տվյալ դեպքում աթոռի) կախված դրանց շրջապատից։

Հնարավոր են նաև խմբային այցելություններ թանգարան[1]։

Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգրադի պատրանքների թանգարանը կազմակերպում է նաև պատրանքների և մտագրոհների թեմայով մեծաթիվ միջոցառումներ և սեմինարներ։ Դրանց թվում են երաժշտության և պատրանքի ինտերակտիվ ներկայացումը, ինչպես նաև դիզայնի և պատրանքի ինտերակտիվ ներկայացումը[1]։

Թանգարանում գործում է նաև երեխաների համար խելացի խաղասենյակը, որի նպատակն է խթանել երեխաների ուղեղի բջիջների զարգացումը տարբեր վարժությունների միջոցով՝ հանելուկներ, փազլներ, անհնար հանգույցներ և մաթեմատիկական հարցաշարեր։ Բացի այդ, թանգարանում գործում է նաև խելացի խանութ, որտեղ հնարավոր է գնել ավելի քան 70 Dilemma դիդակտիկ խաղալիքներ, որոնք օգտագործվում են նաև խելացի խաղասենյակում[4][5][6]։

Թանգարանը բաց է նաև տարբեր միջոցառումներ կազմակերպելու, ինչպես նաև ծննդյան տարեդարձեր նշելու համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «О нама». Музеј илузија Београд - званичан веб-сајт. Վերցված է 17. 3. 2020-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Београд добио музеј илузија». РТС. Վերցված է 17. 3. 2020-ին.
  3. «Reviews - Museum of Illusions Belgrade». Tripadvisor. Վերցված է 17. 3. 2020-ին.
  4. 4,0 4,1 «Музеј илузија». Belgrade Beat. Վերցված է 17. 3. 2020-ին.
  5. «Паметни shop». Музеј илузија Београд, званичан веб-сајт. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 17. 3. 2020-ին.
  6. tykJierc5. «Smart shop». Museum of Illusions (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]