Պատվեր
Արտաքին տեսք
Պատվեր | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1891 |
Հրատարակվել է | 1892 |
Վիքիդարան | Պատվեր |
«Պատվեր», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1891 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1891 թվականի մարտի 7-ին[1]։
Ինքնագիրը չի պահպանվել։
Առաջին անգամ տպագրվել է Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորում (էջ 132-133), թվագրված՝ «1891 թ․ մարտի 7»։
Այնուհետև՝ Երևանում 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 64)։
Արտատպվում է Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորից[1]։