Պավել Սարգսյան
Պավել Սարգսյան | |
---|---|
![]() | |
դեկտեմբերի 24, 1958 - մայիսի 4, 1992 (33 տարեկան) | |
Ծննդավայր | Թալիշ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պավել Արշակի Սարգսյան (դեկտեմբերի 24, 1958, Թալիշ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 4, 1992, Շիրախանա), մականունը՝ Ազո, հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Ծնվել է 1958 թ. դեկտեմբերի 24-ին Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։ Ավարտել է տեղի դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո բնակություն է հաստատել Հայաստանում, աշխատել է որպես հասարակական տրանսպորտի վարորդ։
Արցախյան ազգային ազատագրական շարժման առաջամարտիկներից էր։ Ձեռնամուխ է եղել թալիշցիների կամավորական ջոկատի ստեղծմանը։ Մասնակցել է Մանաշիդի, Բուզլուխի, Շահումյանի ճակատային գծի, Շիրախանայի բարձունքի, Թարթառի հովտի, Այգեստանի ազատագրական և պաշտպանական մարտերին։
Զոհվել է 1992 թ. մայիսի 4-ին, Շիրախանայի բարձունքում՝ գնդացրի կրակը իր վրա վերցնելով և ապահովելով ընկերների առաջխաղացումը։ Ամուսնացած էր։ Հանգչում է գյուղի Հուշահամալիրում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ ![]() |