Պավել Ռիկով
Պավել Ռիկով | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 7 (19), 1884 կամ 1884[1] Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | մարտի 26, 1942[2] կամ 1942[1] Ussuriysk, Ussurijckaya Oblast, Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հայրենագետ |
Հաստատություն(ներ) | Սարատովի համալսարան |
Գործունեության ոլորտ | հնագիտություն |
Ալմա մատեր | Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Գիտական ղեկավար | Vasily Gorodtsov? |
Եղել է գիտական ղեկավար | Ivan Sinitsyn? |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պավել Սերգեևիչ Ռիկով (ռուս.՝ Павел Сергеевич Рыков, հոկտեմբերի 7 (19), 1884 կամ 1884[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - մարտի 26, 1942[2] կամ 1942[1], Ussuriysk, Ussurijckaya Oblast, Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հնագետ, պատմաբան, թանգարանային աշխատող և երկրաբան, պրոֆեսոր։
Սարատովի համալսարանի պրոֆեսոր (1922), ՆՄՊՊԱ անդամ (1931), Արվեստագիտության պետական ակադեմիայի անդամ (1932)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հաշվապահի ընտանիքում։
Ավարտել է Մոսկվայի 4-րդ գիմնազիան, ապա՝ Մոսկվայի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետը, որտեղ սովորել է 1905-1910 թվականներին[3], ինչպես նաև միաժամանակ Մոսկվայի հնագիտական ինստիտուտը, որտեղ ունկնդիր է եղել 1907-1910 թվականներին։ Աշակերտել է Վասիլի Գորոդցովին։
1920 թվականից Սարատովում սկսել է աշխատել համալսարանում՝ դոցենտ և հնագիտության ամբիոնի վարիչ (իր նախաձեռնությամբ հիմնադրվել է մանկավարժական ֆակուլտետին կից), պրոֆեսոր (հաստատվել է 1922՝ թվականինմագիստրոսական քննությունների հանձնմամբ), մանկավարժական ֆակուլտետի դեկան (1924-1927 թվականներին, տեղակալ՝ 1923 թվականից), ռեկտորի տնտեսական աշխատանքի գծով տեղակալ (մինչև 1932 թվական), 1935 թվականին արվեստի ֆակուլտետի վերականգնումից մինչև իր ձերբակալությունը՝ ֆակուլտետի առաջին դեկան և Հին աշխարհի պատմության և հնագիտության ամբիոնի վարիչ[4]։ Կոմունիստական կուսակցության անդամ է եղել 1930 թվականից։
1924 թվականից՝ Նիժնի-Վոլժսկի երկրամասագիտության ինստիտուտի տնօրեն, 1931 թվականից՝ պրոֆեսոր, 1932 թվականից՝ Սարատովի մանկավարժական ինստիտուտի համընդհանուր պատմության ամբիոնի վարիչ (ստեղծվել է 1931 թվականին՝ Սարատովի համալսարանի մանկավարժական ֆակուլտետի հիման վրա)։
Նախաձեռնել է Սարատովում (1922 թվականին) Հարավվոլգյան մարզի ուսումնասիրության երկրագիտական ինստիտուտի (մինչև 1924 թվականը՝ Գիտահետազոտական հնագիտական ինստիտուտ) հիմնադրումը և եղել նրա անփոփոխ տնօրենը (մինչև 1937)։ Եղել է Սարատովի մարզային երկրագիտական թանգարանի տնօրեն (1922-1937), ազգագրագետ, պրոֆեսոր Բ. Մ. Սոկոլովի իրավահաջորդը։
Կալմիկիայի առաջին ազգային թանգարանի (1931) հիմնադիրն է եղել։ Տարիներ շարունակ եղել է Սարատովի երկրագիտական ընկերության նախագահը։
Ձերբակալվել է 1937 թվականի օգոստոսի 14-ին[4]։ 1938 թվականի հունվարի 24-ին Սարատովում ԽՍՀՄ զինված ուժերի գերագույն խորհրդի արտագնա նստաշրջանում դատապարտվել է 10 տարվա ճամբարների։ Մահացել է Վլադիոստոկի ուղղիչ-աշխատանքային ճամբարում։
Արդարացվել է հետմահու 1956 թվականին։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինը՝ Նադեժդա Ալեքսանդրովնա Ռիկովա։ Ունեցել են երկու երեխաները՝ Սերգեյ, Ելենա։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրատարակել է ավելի քան 70 գիտական աշխատություններ։
- Кольчуга Виленского музея. — М.: тип. Г. Лисснер и Д. Собко, [1916]
- Древности Летгалии: Вып. 1. — Режица: тип. Комиссара в Петрограде, 1917
- Юго-Восточные границы Радимичей (Раскопки курган. могильника близ с. Гочева, Обоян. у., Кур. губ.) — Саратов, [1923]
- Сусловский курганный могильник / П. Рыков Нижне-Волжское обл. науч. о-во краеведения при Саратовском гос. ун-те. — Саратов, 1925
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան (1914)։
Հիշողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պավել Ռիկովի հիշատակին Սարատովում 1990-ականների սկզբից պարբերաբար անցկացվում են պատմության և հնագիտության վերաբերյալ Ռիկովյան ընթերցումներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Люди и судьбы. Биобиблиографический словарь востоковедов - жертв политического террора в советский период (1917-1991) (ռուս.) — СПб.: Петербургское Востоковедение, 2013. — 496 с. — (Социальная история отечественной науки о Востоке) — ISBN 978-5-85803-225-0
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Рыков Павел Сергеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Отчет о состоянии и действиях Императорского Московского Университета за 1910 год
- ↑ 4,0 4,1 Синицын А. Звено в цепи кафедральной родословной: И. И. Вейцковский и кафедра истории древнего мира Саратовского университета в 1937—1941 гг // Рес когитанс. — 2009. — № 6: Интеллигенция. Интеллектуалы. Университет. — С. 92—125.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Рыков Павел Сергеевич // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- Рыков Павел Сергеевич // Люди и судьбы: Биобиблиографический словарь востоковедов — жертв политического террора в советский период (1917—1991). — СПб.: Петербургское Востоковедение, 2003.
- Рыков Павел Сергеевич (1884-1942 // Историки Курского края : биографический словарь / Сост. и отв. ред. С.П. Щавелев. — Курск: Флинта, 2011. Архивировано из первоисточника 4 փետրվարի 2016.
- Павел Сергеевич Рыков (1884—1942) : Биобиблиографический указатель / Сост.: Л. В. Гусева, Л. С. Павлова, Н. С. Растокина. — Саратов: ЗНБ СГУ, 2009. — 32 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Рыков Павел Сергеевич». Саратовская областная универсальная научная библиотека. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.