Պավել Ուրիսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պավել Ուրիսոն
Urysohn.jpeg
Ծնվել էփետրվարի 3, 1898(1898-02-03)[1]
Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էօգոստոսի 17, 1924(1924-08-17)[2][1] (26 տարեկանում)
Բած սյուր Մեր
վթար
ԳերեզմանՖրանսիա
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of Russia.svg Ռուսական հանրապետություն
ՌԽՖՍՀ
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունմաթեմատիկոս և տոպոլոգ
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտՏեղաբանություն, դիֆերենցիալ հավասարումների տեսություն և երկրաչափություն
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան
Գիտական ղեկավարՆիկոլայ Լուզին

Պավել Ուրիսոն (1898-1924), սովետական մաթեմատիկոս։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1919)։ Աշխատել է Մոսկվայի համալսարանի Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտում, Մոսկվայի 2-րդ համալսարանի (այժմ՝ Մոսկվայի Լենինի անվ. մանկավարժական ինստիտուտը) պրոֆեսոր։ Պավել Ուրիսոնը տոպոլոգիայի բնագավառի խոշոր մասնագետներից էր, ստեղծել է նոր ուղղություն՝ չափողականության տեսություն, ապացուցել է տոպոլոգիական տարածությունների վերաբերյալ կարևոր թեորեմներ։ Աշխատանքներ ունի նաև ոչ գծային դիֆերենցիալ հավասարումների և երկրաչափության վերաբերյալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  2. 2,0 2,1 Урысон Павел Самуилович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png