Պասկալ Սեբահ
Պասկալ Սեբահ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1823[1][2][3][…] |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հունիսի 25, 1886[4] |
Մահվան վայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
Երեխաներ | Jean Pascal Sébah? |
![]() |

Պասկալ Սեբահ, (1823[1][2][3][…], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հունիսի 25, 1886[4], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), լուսանկարիչ, որը 1857 թվականին Ստամբուլի Բեյօղլու կամ Բերայի թաղամասում հիմնել է Օսմանյան կայսրության առաջին լուսանկարչական ստուդիան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պասկալ Սեբահը ծնվել է 1823 թվականին Ստամբուլում։ Հայրը սիրիացի կաթոլիկ էր, մայրը՝ հայ։ Առաջին լուսանկարչական ստուդիան բացել է Ստամբուլում 1857 թվականին, իսկ երկրորդը 1873 թվականին Կահիրեում։ Սուլթանը պարգևատրել է Պասկալ Սեբահին Մեջիդեյի երրորդ աստիճանի շքանշանով։ 1881 թվականին հրդեհից նրա լուսանկարչական բոլոր գործերը այրվել են[5]։ Մահացել է 1886 թվականին և թաղվել լատինական գերեզմանատանը։
Մահվանից հետո նրա գործը շարունակել է եղբայրը Կոսմին, որին 1888 թվականին միացել է պասկալի որդին՝ Ժանը։ Ժանը մահացել է 1947 թվականին 75 տարեկան հասակում։
Պասկալ Սեբահի գործերից
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ENGIN ÖZENDES, From Sébah & Joaillier to Foto Sabah. Orientalism in Photography, Istanbul, YKY, 1999.
Michelle L. Woodward, "Between Orientalist Clichés and Images of Modernization: Photographic Practice in the Late Ottoman Era," History of Photography, Winter 2003, Vol. 27, No. 4.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Union List of Artist Names
- ↑ 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 SNAC — 2010.
- ↑ Թուրքիայում լուսանկարչական արվեստը հիմնել ու զարգացրել են հայերը, Լիբերալ Բլոգ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vintage Rag Trader - Vintage Photographs by Pascal Sebah Արխիվացված 2011-01-28 Wayback Machine
- Pascal Sebah
- Bibliothèque numérique de l'INHA - Fonds photographique Pascal Sébah de l'ENSBA (ֆր.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պասկալ Սեբահ» հոդվածին։ |
|