Պանդուխտն երգեց օտար երկրում...
Պանդուխտն երգեց օտար երկրում... | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1890 |
Վիքիդարան | Պանդուխտն երգեց օտար երկրում... |
«Պանդուխտն երգեց օտար երկրում...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1890 թվականին[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1890 թվականի ապրիլի 2-ին։ Տ․Փիրումյանի հուշերում Թումանյանն այս ոտանավորը գրել է «մի մշակի՝ շինությունից վայր ընկնելու առիթով»[1]։
Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում է վերջին երեք տողերի ինքնագիրը։
Առաջին անգամ տպագրվել է 1890 թվականին Մոսկվայում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների առաջին հատորում (էջ 72-73)։ Այնուհետև Երևանում 1940-1959 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության I հատորում (էջ 33)։
Արտատպվում է 1890 թվականին Մոսկվայում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների առաջին հատորից[1]։