Պանաս Միրնի
Պանաս Միրնի ուկրաիներեն՝ Панас Мирний | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 13, 1849 կամ 1849 |
Ծննդավայր | Միրգորոդ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 28, 1920 կամ 1920 |
Վախճանի վայր | Պոլտավա, Ուկրաինական ԽՍՀ |
Գերեզման | Պոլտավա |
Գրական անուն | Panas Myrny |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ, վիպասան և վիպասան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Պանաս Միրնի Վիքիքաղվածքում | |
![]() |
Պանաս Միրնի (ուկրաիներեն՝ Панас Мирний, իսկական անունը` Աֆանասի Յակովլևիչ Ռուդչենկո, մայիսի 13, 1849 կամ 1849, Միրգորոդ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 28, 1920 կամ 1920, Պոլտավա, Ուկրաինական ԽՍՀ), ուկրաինացի գրող, դրամատուրգ, հասարակական գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պանաս Միրնին ծնվել է Պոլտավայի գուբերնիայի Միրգորոդ քաղաքում մարզի գանձապետարանի հաշվապահի ընտանիքում։ Նախ սովորել է Միրգորոդի ծխական, ապա` Գադյաչի դպրոցում։ 14 տարեկան հասակից սկսել է աշխատել։ 1863 թվականին ցածր պաշտոն է զբաղեցրել Գադյաչի դատարանում։ Հաջորդ տարի տեղական շրջանի գանձարանում աշխատել է որպես հաշվապահ օգնական։ 1871 թվականին բնակություն է հաստատել Պոլտավայում, որտեղ տեղական ինքնակառավարման մարմիններում ստացել է պետական խորհրդականի դասային աստիճան[1]։
Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պանաս Միրնիի երկերը մամուլում առաջին անգամ հայտնվել են 1970-ական թվականների սկզբին։ Հիմնականում ռեալիստորեն պատկերել է ուկրաինական գյուղը՝ իր սոցիալական հակասություններով ու դասակարգային շերտավորումով։ Այս առումով բնորոշ է «Միթե եզները բառաչում են, երբ մսուրը լիքն է» (հրտ․ 1880, ժնև) վեպը [գրել է եղբոր՝ Ի․ Բիլիկի (Ի․ Յա․ Ռուդչենկո) հետ], որը գրողի հայրենիքում լույս է տեսել 1903 թվականին՝ «Կորած ուժը» վերնագրով։ «Չարագործները» (1877, Ժնև) վիպակում ներկայացված են ուկրաինական մտավորականության տարբեր ուղիները։ Ուկրաինական իրականության լայն պատկերն է տրված Միրնիի նաև այլ ստեղծագործություններում («Անառակ կինը», մաս 1-2, 1883-1884, մաս 1-4, 1928, վեպ, համանուն կինոնկար, 1961։ «Հին ու նոր վիշտը», 1897, «Քաղցած ազատություն», հրտ․ 1940, վիպակներ)։ 1880-ական թվականներին Միրնին ստեղծել է «Ինչպես որ կա՝ էնպես էլ ապրում ենք» պատմվածքների մեծ շարքը։ 1905 թվականին հրատարակել է «Երազ» արձակ պոեմը՝ ապագա անդասակարգ հասարակության մասին։ Միրնին հանդես է եկել նաև որպես դրամատուրգ։ Իր ստեղծագործության մեջ Միրնին մեծ տեղ է հատկացրել մանուկներին։ Գրողը մեծ ուժով է բացահայտում իր ժամանակի սոցիալ-քաղաքական կարգերի այլանդակություններն ու ախտերը, խորին համակրանքով է պատկերում աշխատանքի մարդկանց[2]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Лихий попутав»,
- цикл рассказов «Як ведеться, так і живеться»,
- «Пасічник»,
- «Яків Бородай»,
- «Замчище»,
- «Визвол»,
- «Морозенко»
- «П’яниця»
Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Хіба ревуть воли, як ясла повні?» (ուկր.)
- «Повія» (էկրանավորվել է` «Гулящая» (1961))
Նովելներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Лови»
Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Лимерівна»
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]


- Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական կոմիսարների որոշման համաձայն՝ Պոլտավայի այն տանը, որտեղ 1903 թվականից բնակվել է, դարձել է գրական թանգարան-հուշահամալիր[3]
- 1951 թվականին Պոլտավայում բացվել է Միրնիի հուշարձանը
- 1999 թվականին թողարկվել է Պանաս Միրնիին նվիրված ուկրաինական հուշամեդալ[4]
- ԽՍՀՄ-ում թողարկվել է փոստային ծրար, Ուկրաինայում` փոստային բացիկ` նվիրված Պանաս Միրնիին
- Պանաս Միրնի «Повія» վեպի հման վրա Իվան Կավալերիձեն նկարահանել է գեղարվեստական ֆիլմ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Myrny, Panas»։ encyclopediaofukraine.com (անգլերեն)։ Վերցված է 2017-04-17
- ↑ Ուկրաինական կլասիկ գրողների պատմվածքներ, Հայպետհրատ, Երևան, 1956
- ↑ «Усадьба-музей Панаса Мирного | Полтава Историческая»։ poltavahistory.org.ua։ Վերցված է 2017-04-17
- ↑ Монета Панас Мирный
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 620)։ ![]() |
|