Պահածոյի բանկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պահածոյի բանկան
ռուս.՝ Консервная банка
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրֆիլմ-հեքիաթ և մանկական ֆիլմ
Շարքի մասն էՈւրախ կարուսել և Happy Merry-Go-Round No.8?
ՌեժիսորԳարրի Բարդին
ՍցենարիստԳարրի Բարդին
ԵրաժշտությունՋոակինո Ռոսսինի և Պոլ Մորիա
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն213 վայրկյան
ՇարքՈւրախ կարուսել և Happy Merry-Go-Round No.8?
Թվական1976

Պահածոյի բանկան (ռուս.՝ Консервная банка), խորհրդային կարճամետրաժ նկարված մուլտֆիլմ[1]։ Նկարահանվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։ Պրեմիերան կայացել է 1976 թվականին։ Տևողությունը 3 րոպե, 33 վայրկյան է։

«Ուրախ կարուսել» № 8 մուլտիպլիկացիոն ալմանախի երեք սյուժեներից երրորդն է։

Մուլտֆիլմում հնչում է «Սևիլյան սափրիչ» օպերայի նախերգանքը Համամիութենական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ (դիրիժոր` Սամուիլ Սամոսուդ) և «La peregrinación» կոմպոզիցիան` Պոլ Մորիայի էստրադային նվագախմբի կատարմամբ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղան կատվիկի թաթին պահածոյի բանկա է կապում, և վերջինիս թակոցից կատուն սկսում է վախեցած վազել։ Նրա չափերն աստիճանաբար մեծանում են, մինչև որ այն վագր է դառնում։ Վագրն սկսում է հետապնդել տղային։ Հետապնդման ընթացքում կենդանին մե՛կ վերածում է մեծ թռչունի, մե՛կ էլ` մի վիթխարի ձկան։ Ի վերջո պահածոների բանկան հայտնվում է տղայի ոտքին, և մեծ չափի լինելով, ծածկում է նրան։ Բայց պարզվում է, որ այս ամենն ուղղակի երազ էր։ Արթնանալով` տղան միացնում է ռադիոն, որտեղ հեռարձակվում էր դասական երաժշտության համերգ, տեսնում է հատակին խղճալի մլավող կատվիկին, որի թաթին կապված է պահածոյի բանկա։ Տղան ազատում է կենդանուն։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր և սցենարի հեղինակ Գարրի Բարդին
Նկարիչ Սվետլանա Գվինիաշվիլի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Պահածոյի բանկան»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]