Պակ Վոնսուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պակ Վոնսուն
Seoul Kimchi Making Sharing Festival 03.jpg
 
Կուսակցություն՝ Democratic Party of Korea?
Կրթություն՝ Դանկուկի համալսարան, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց[1] և Լոնդոնի համալսարան[2]
Մասնագիտություն՝ փաստաբան, քաղաքական գործիչ և international forum participant
Դավանանք բուդդայականություն[3]
Ծննդյան օր մարտի 26, 1956(1956-03-26)
Ծննդավայր Changnyeong County, Հարավային Գյոնգսանգ, Հարավային Կորեա[1]
Վախճանի օր հուլիսի 9, 2020(2020-07-09)[4] (64 տարեկան)
Վախճանի վայր Սեուլ, Հարավային Կորեա
Քաղաքացիություն Flag of South Korea.svg Հարավային Կորեա
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Պակ Վոնսուն (կոր.՝ 박원순, 朴元淳, մարտի 26, 1956(1956-03-26), Changnyeong County, Հարավային Գյոնգսանգ, Հարավային Կորեա[1] - հուլիսի 9, 2020(2020-07-09)[4], Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի իրավաբան, ժողովրդավարության մարտիկ[5], քաղաքական գործիչ, 2011 թվականից մինչև 2020 թվականը՝ Սեուլի քաղաքապետ։ «Իրավաբանները հանուն ժողովրդավարական հասարակության» կազմակերպության անդամ է։ Պակ Վոնսունը ստեղծել է «Գեղեցիկ հիմնադրամ» հասարակական կազմակերպությունը և «Հույսի ինստիտուտ» քաղաքացիական կազմակերպությունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պակ Վոնսունը ծնվել է Հարավային Գյոնգսանգ նահանգի Չհաննեն գավառում։ Նա ավարտել է Կենգի միջնակարգ դպրոցը, 1975 թվականին ընդունվել Է Սեուլի ազգային համալսարան, սակայն հեռացվել է Պակ Չոն Հին դիկտատուրայի դեմ հանդես գալու համար և չորս ամիս բանտում է անցկացրել։ Ավարտել է Թանգուկ համալսարանը՝ պատմաբանի մասնագիտությամբ։ 1980 թվականին պետական քննություն է հանձնել իրավաբանական գործունեությամբ զբաղվելու իրավունքի համար, աշխատել է Թեգուի դատախազությունում։ 1982 թվականից զբաղվել է փաստաբանական գործունեությամբ՝ մասնագիտանալով մարդու իրավունքների ոլորտում։ 1986 թվականին ստեղծել է Պատմության ինստիտուտը, 2000 թվականին «Գեղեցիկ հիմնադրամ» բարեգործական կազմակերպությունը, 2006 թվականին՝ «Հույսի ինստիտուտ» քաղաքացիական կազմակերպությունը (The Hope Institute, 희망제작소)։ 1991 թվականին Պակ Վոնսունն ընդունվել է կորեացիների համար Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոց, 1993 թվականին Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում աշխատել է որպես հրավիրված գիտաշխատող։

Հաղթանակը Սեուլի քաղաքապետի ընտրություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Պակ Վոնսունը, լինելով անկուսակցական, մասնակցել Է Սեուլի քաղաքապետի ընտրություններին՝ որպես ընդդիմության միասնական թեկնածու։ Նրա օգտին քվեարկել Է ընտրողների 53,4 %-ը, իսկ նրա մրցակից, իշխող «Սենուրի» կուսակցության թեկնածու տիկին Գենվոնի օգտին՝ 46,21 %-ը։ 2012 թվականի փետրվարի 23-ին Պակ Վոնսունը անդամակցել է ընդդիմադիր Միացյալ ժողովրդավարական կուսակցությանը։ Որպես մայրաքաղաքի վարչակազմի ղեկավար՝ Պակ Վոնսունը միջոցներ է ձեռնարկել քաղաքի բարեկարգման ուղղությամբ, խոչընդոտել է տաքսիստների և ավտոբուսների վարորդների գործադուլներին։

Անհետացում և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հուլիսի 9-ին ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել Պակ Վոնսունի անհետացման մասին[6]։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ նա իր նստավայրից դուրս է եկել ժամը 10:44-ին, սակայն աշխատավայրում այդպես էլ չի հայտնվել։ Այդ օրը նախատեսված միջոցառումներն ու հանդիպումները ստիպված չեղարկվել են։ Պակ Վոնսունի դուստրը դիմել է իրավապահ մարմիններին՝ հայտնելով հոր անհետացման մասին։ Սկսվել են ծառայողական շների և անօդաչուների օգտագործմամբ որոնումները։

Մի քանի ժամ անց հաղորդումներ են հայտնվել այն մասին, որ անհետացած քաղաքական գործչին մահացած են գտել[7][8][9]։ Հուլիսի 10-ին ոստիկանությունը եկել է այն եզրակացության, որ Պակը ինքնասպան է եղել, և դիահերձում չի իրականացվել[10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]