Պալ Չեռնաի
Պալ Չեռնաի հունգ.՝ Pál Csernai | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | հունգար | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Հունգարիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մականուն | Կամակոր օրիորդ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 21, 1932[1] | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Պիլիշ, Monor District, Պեշտ-Պիլիշ-Շոլթ-Քիշկուն, Հունգարիայի Թագավորություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | սեպտեմբերի 1, 2013[2][1] (80 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մահվան վայր | Բուդապեշտ, Հունգարիա[3] | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Պալ Չեռնաի (հունգ.՝ Pál Csernai, հոկտեմբերի 21, 1932[1], Պիլիշ, Monor District, Պեշտ-Պիլիշ-Շոլթ-Քիշկուն, Հունգարիայի Թագավորություն - սեպտեմբերի 1, 2013[2][1], Բուդապեշտ, Հունգարիա[3][4], Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի ֆուտբոլիստ և մարզիչ, «զոնային պաշտպանություն» պաշտպանական ռազմավարության հեղինակ։ Նրա նախնիները Տրանսիլվանիայում բնակվող Սեկեի ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ են, իսկ նրա ազգանունը նշանակում է «Չերնայից եկած»։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալ Չեռնաին իր ֆուտբոլային կարիերան սկսել է հունգարական «Չեպել» ակումբում և երկու անգամ հրավիրվել է մասնակցելու Հունգարիայի ազգային հավաքականի խաղերին, չնայած այն հանգամանքին, որ այդ ժամանակաշրջանը Հունգարիայում խաղում էր ֆուտբոլիստների «ոսկե սերունդը» (ներառյալ Ֆերենց Պուշկաշը, Զոլտան Ցիբորը և այլք), այնինչ «Չեպելն» այդ տարիներին երկրի առաջնությունում զբաղեցնում էր վերջին հորիզոնականները, իսկ 1953 թվականին հազիվ է մնում հունգարական բարձրագույն լիգայում՝ 14 մասնակիցների շարքում զբաղեցնելով 11-րդ տեղը։
1956 թվականին՝ Հունգարական հեղափոխության ճնշումից հետո, Չերնաին իր շատ հայրենակիցների նման լքում է Հունգարիան։ Նա մեկնում է Շվեյցարիա, ապա տեղափոխվում Արևմտյան Գերմանիա, որտեղ մինչև 1958 թվականը խաղում է «Կառլսրուե» ակումբում։ Հետագայում Չերնաին մեկնում է Շվեյցարիա, որտեղ խաղում է «Լա Շո դե Ֆոն» ակումբում, որի կազմում մասնակցում է Շվեյցարիայի առաջնությանը՝ զբաղեցնելով 7-րդ տեղը։
1959 թվականին Չեռնաին վերադառնում է ԳՖՀ և միանում «Շտուտգարտեր Կիկերս»[5] ակումբին, որը նոր էր դուրս եկել Բունդեսլիգա։ Նոր ակումբի կազմում անցկացրած առաջին մրցաշրջանն անհաջող էր Չերնաիի համար. ակումբը կրկին տեղափոխվում է գերմանական երկրորդ դիվիզիոն։ Շտուտգարտում գտնվելու տարիներին Չերնաին ֆուտբոլուց բացի ունեցել է սեփական «Պուստա» սրճարանը և զբաղվել է ավտոտնակների վարձույթով։
1965 թվականին Պալ Չեռնաին տեղափոխվել է շվեյցարական «Բլաու Վեյս Ցյուրիխ» ակումբ, որտեղ խաղացել է շատ կարճ ժամանակ։ Շվեյցարական ակումբում խաղալու ընթացքում Չերնաին սովորել է մարզչի մասնագիտությունը և մարզչի դիպլոմ է ստացել Մագլինգենի Սպորտային դպրոցում։
Մարզչական
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր մարզչական կարիերան Պալ Չեռնաին սկսել է Արևմտյան Գերմանիայի «Վակեր-04» ակումբում, որն այն ժամանակ հանդես էր գալիս Բեռլինի երկրորդ լիգայում։ Չեռնաիի գլխավորությամբ անցկացված երկու տարիների ընթացքում ակումբն զբաղեցրել է 4-րդ և 5-րդ տեղերը համապատասխանաբար։ Այնուհետև հունգարացին գլխավորել է Ռոյտլինգեն քաղաքի համանուն ակումբը, որ հանդես էր գալիս տարածաշրջանային լիգայի երկրորդ դիվիզիոնում և զբաղեցրել է 15-րդ տեղը։ Դրանից հետո Չերնաին դարձել է Բելգիայի Անտրվեպեն քաղաքի «Ռոյալ» ակումբի մարզիչը, սակայն հեռացվել է պաշտոնից նախքան մրցաշրջանի ավարտը։ Բելգիայից ԳՖՀ վերադառնալուց հետո Չերնաին չորս տարի գլխավորել է Հյուսիսային Բադենի հավաքականը, որի հետ նվաճել է իր առաջին տիտղոսը՝ Սիրողական թիմերի գերմանական գավաթը. եզրափակչում «Բադենը» խաղացել է Ներքին Ռեյնի հավաքականի դեմ, խաղն ավարտվել է 1:1 հաշվով, կրկնախաղին Ներքին Ռեյնի հավաքականը չի ժամանել, և գավաթը բաժին է հասել Բադենին։
1977 թվականի հուլիսի 1-ին Պալ Չեռնաին դառնում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտ» ակումբի գլխավոր մարզիչ Դյուլա Լորանտի օգնական։ Լորանտն ակումբը գլխավորում էր 1976 թվականի նոյեմբերից։ Կես տարի անց նա կրկին դառնում է Լորանտի օգնականը «Բավարիա» ակումբում, ուր տեղափոխվել էր Լորանտը գերմանական ֆուտբոլի պատմության մեջ տեղի ունեցած մարզիչների միակ փոխանակության արդյունքում։ Սակայն Լորանտն ակումբում երկար չի մնում. նա հեռացվում է պաշտոնից «Ֆորտունա» ակումբի դեմ խաղում 1:7 հաշվով պարտությունից հետո, իսկ մինչ այդ ակումբը բունդեսլիգայում զբաղեցրել էր միայն 12-րդ տեղը։ Լորանտի հեռանալուց հետո ակումբի գլխավոր մարզիչ է դառնում Չերնաին։
Չերնաին հենց սկզբից նշանակվել էր ժամանակավոր մարզիչ, և «Բավարիայի» նախագահ Վիլհելմ Նոյդեկերն ու ակումբի մենեջեր Ռոբերտ Շվանը փնտրել են այլ մարզիչ, բայց ակումբի ղեկավարները չեն կարողացել համաձայնության գալ, և խաղացողներին առաջարկել են, որ նրանք ընտրեն մարզչին։ Խաղացողները քվեարկել են Չերնաիի օգտին։ Այդ իրադարձությունները լուսաբանվել են լրագրողների կողմից, և արդյունքում 1979 թվականի մարտի 1-ին Չերնաին դարձել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ։ Մրցաշրջանի ավարտին Չերնաին իր ակումբի հետ զբաղեցրել է չորրորդ տեղը։ Մեկ տարի անց ակումբը հինգ տարվա ընդմիջումից հետո հաղթել է Գերմանիայի առաջնությունում, մամուլում հիացական արձագանքներ են հնչել պաշտպանական նոր սխեմայի վերաբերյալ, որ այդ ժամանակ կոչվել է «Պալի համակարգ» (հետագայում այն անվանել են «զոնային պաշտպանություն»)։ Նույն թվականին Չերնաիի գլխավորությամբ ակումբը հասել է ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ Հաջորդ մրցաշրջանում «Բավարիան» պաշտպանել է իր տիտղոսը, հասել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ զիջել է «Լիվերպուլին»։ Մյուս մրցաշրջանում «Բավարիան» զբաղեցրել է երրորդ տեղը, սակայն դարձել է ԳՖՀ գավաթակիր՝ 4:2 հաշվով հաղթելով «Նյուրնբերգին»։ Մեկ տարի անց «Բավարիան» հանդես է եկել ավելի վատ՝ զբաղեցնելով 4-րդ տեղը, իսկ ՈՒԵՖԱ գավաթակիրների գավաթի առաջնությունում դուրս է մնացել դեռ քառորդ եզրափակչից։ Դրանից հետո Չերնաին հեռացվել է պաշտոնից։
«Բավարիայից» հետո Չերնաին գլխավորել է հունական «ՊԱՕԿ» ակումբը, որը ՈՒԵՖԱ գավաթի խաղարկության ընթացքում հանդիպել է «Բավարիայի» հետ. երկու խաղերի ընթցաքում ոչ մի գոլ չի խփվել, և հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշարի արդյունքում գերմանացիները հաղթել են 9:8 հաշվով։ Մրցաշրջանի ավարտին Չերնաին Հունաստանից տեղափոխվել է Պորտուգալիա։ Այնտեղ նա գլխավորել է «Բենֆիկա» ակումբը, որի հետ դարձել է Պորտուգալիայի գավաթակիր՝ եզրափակչում 3:1 հաշվով հաղթելով «Պորտուին»։ Սակայն առաջնությունում ակումբն զբաղեցրել է երրորդ տեղը։ Դրանից բացի՝ մարզիչը խնդիրներ ուներ ակումբի առաջատար խաղացողների հետ և ստիպված է լինում հեռանալ Լիսաբոնից։
Վերադառնալով ԳՖՀ՝ Չերնաին գլխավորում է Դորտմունդի «Բորուսիա» ակումբը, որ երկրի առաջնությունում զբաղեցնում էր վերջին հորիզոնականներից մեկը։ Չերնաին չի կարողանում փրկել ակումբը երկրորդ բունդեսլիգա տեղափոխվելուց։ 1987 թվականի սեպտեմբերին Չերնաին դառնում է թուրքական «Ֆեներբախչե» աումբի մարզիչը, սակայն ակումբի հետ Թուրքիայի առաջնությունում զբաղեցնում է միայն 8-րդ տեղը, ինչն այդ առաջնությունում ակումբի ամենավատ արդյունքներից մեկն է նրա ողջ պատմության ընթացքում։ Այնուհետև Չերնաին գլխավորում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտ» ակումբը, որին փրկում է բունդեսլիգայից դուրս մնալուց, սակայն մրցաշրջանի ընթացքում նրան փոխարինում է այլ մարզիչ, որի հետ ակումբը տեղափոխվում է գերմանական երկրորդ դիվիզիոն։
«Այնտրախտից» հեռանալուց մեկ տարի անց Չերնաին սկսում է աշխատել շվեյցարական «Յանգ Բոյզ» ակումբի հետ, որն զբաղեցնում է միայն 8-րդ տեղը, և մրցաշրջանի ավարտին Չերնաիին հեռացնում են պաշտոնից։ 1990 թվականի նոյեմբերին նա դառնում է «Գերտա» ակումբի մարզիչ, սակայն ակումբի հաջող խաղերին հաջորդում են պարտությունները, և առաջնության 20-րդ տուրից հետո մարզչին հեռացնում են։
1993 թվականին Չերնաին առաջին անգամ դառնում է հավաքականի մարզիչ՝ գլխավորելով Հյուսիսային Կորեայի հավաքականը։ Սակայն հունգարացուն չի հաջողվում հավաքականին դուրս բերել 1994 թվականի աշխարհի առաջնություն։ Չերնաիի մարզչական կարիերայի վերջին ակումբը դառնում է հունգարական «Շոպրոնը», որը նա գլխավորել է 1994 թվականի հոկտեմբերից 1995 թվականի ապրիլ, երբ ակումբն առաջնությունում զբաղեցրել է վերջին տեղը։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԳՖՀ սիրողական գավաթ - 1973
- ԳՖՀ չեմպիոն - 1980, 1981
- Գերմանիայի գավաթակիր - 1982
- Պորտուգալիայի գավաթակիր - 1985
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 Pal Csernai: Title-winning coach of Bayern Munich
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #104165460X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Հաղորդագրություն Պալ Չերնաիի մահվան մասին «Բավարիա» ակումբի պաշտոնական կայքում (գերմ.)
- ↑ Պալ Չերնաին national-football-teams.com կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հոկտեմբերի 21 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Սեպտեմբերի 1 մահեր
- 2013 մահեր
- Բուդապեշտ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Հունգարացի ֆուտբոլիստներ
- Հունգարիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով