Չուռոս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Չուռոյի բաղադրիչները | |
Ենթատեսակ | fritter? և Հրուշակեղեն |
Առաջացման երկիր | Ֆրանսիա, Պորտուգալիա և Իսպանիա |
Churros Վիքիպահեստում |
Չուռոս, քաղցր, տապակված թխվածքաբլիթ եփովի խմորից։ Ունի բազմագագաթ կտրտված աստղի տեսք կամ պարզապես կտրտված շրջանի տեսք։ Չուրոսի հայրենիքը Պորտուգալիան է, որտեղ չուրոն ավանդաբար մատուցում են նախաճաշին։
Չուրոսի տարածումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Չուռոսն լայն տարածում է գտել նաև Իսպանիայում, Լատինական Ամերիկայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ի հարավային մասում և Կարիբյան ծովի իսպանախոս կղզիներում։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված են չուրոյի 2 տեսակներ.
- բարակ, մասնատված աստղի տեսքով, իսկ երբեմն` պայտաձև կամ լասսոյի տեսքով (ծայրին հանգույց ունեցող պարան)
- բարակ կամ հաստ երկար (իսպ.՝ churros rectos) կլոր կամ մասնատված աստղաձև
Չուռոսի տեսքը կախված է պատրաստման եղանակից. եթե օգտագործվում է հատուկ սարք, ապա կարելի է ստանալ աստղաձև չուռոսներ, եթե պատրաստվում է ձեռքով, ապա դրանք պարզապես կլոր են լինում։
Հանդիպում են լցոնված չուռոսներ (իսպ.՝ churros porra) և շոկոլադե գլազուրով չուռոսներ (իսպ.՝ churros de chocolate)։
Ի սկզբանե չուռոսները պարզապես կլոր էին, քանի որ չուրոների տարբեր տեսակներ պատրաստելու համար սարքերը հայտնվել են համեմետաբար ուշ։
Մատանու տեսքով փքաբլիթները` այսպես կոչված «իսպանական փքաբլիթները» չուռոս չեն կոչվում։ Այդպիսի փքաբլիթները տարբեր անվանումներ ունեն` կախված լցոնից և փոշուց. բունուելո (իսպ.՝ buñuelo), դոնաթ (իսպ.՝ dónut) և այլն։
-
Շրջանաձև չուռոսներ
-
Լասսոյի տեսքով չուրոս
Մատուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանացիների մոտ ընդունված է չուռոսները ընկղմել տաք շոկոլադով բաժակի մեջ կամ չուռոսի հետ մատուցել կաթով սուրճ։