Չուռո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox mets.png
Չուռո
Churro ingredients.png
Չուռոյի բաղադրիչները
Ենթատեսակfried dough? և Հրուշակեղեն
Առաջացման երկիրFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա, Flag of Portugal.svg Պորտուգալիա և Flag of Spain.svg Իսպանիա
Commons-logo.svg Churros Վիքիպահեստում
Պատրաստումը
Չուրոյի ձևը

Չուռո, քաղցր, տապակված թխվածքաբլիթ եփովի խմորից։ Ունի բազմագագաթ կտրտված աստղի տեսք կամ պարզապես կտրտված շրջանի տեսք։ Չուրոյի հայրենիքը Պորտուգալիան է, որտեղ չուրոն ավանդաբար մատուցում են նախաճաշին։

Չուրոյի տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չուռոն լայն տարածում է գտել նաև Իսպանիայում, Լատինական Ամերիկայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ի հարավային մասում և Կարիբյան ծովի իսպանախոս կղզիներում։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված են չուրոյի 2 տեսակներ.

  • բարակ, մասնատված աստղի տեսքով, իսկ երբեմն` պայտաձև կամ լասսոյի տեսքով (ծայրին հանգույց ունեցող պարան)
  • բարակ կամ հաստ երկար (իսպ.՝ churros rectos) կլոր կամ մասնատված աստղաձև

Չուռոյի տեսքը կախված է պատրաստման եղանակից. եթե օգտագործվում է հատուկ սարք, ապա կարելի է ստանալ աստղաձև չուռոներ, եթե պատրաստվում է ձեռքով, ապա դրանք պարզապես կլոր են լինում։

Հանդիպում են լցոնված չուռոներ (իսպ.՝ churros porra) և շոկոլադե գլազուրով չուռոներ (իսպ.՝ churros de chocolate

Ի սկզբանե չուռոները պարզապես կլոր էին , քանի որ չուրոների տարբեր տեսակներ պատրաստելու համար սարքերը հայտնվել են համեմետաբար ուշ։

Մատանու տեսքով փքաբլիթները` այսպես կոչված «իսպանական փքաբլիթները» չուռո չեն կոչվում։ Այդպիսի փքաբլիթները տարբեր անվանումներ ունեն` կախված լցոնից և փոշուց. բունուելո (իսպ.՝ buñuelo), դոնաթ (իսպ.՝ dónut) և այլն։

Մատուցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոկոլադով չուռոններ

Իսպանացիների մոտ ընդունված է չուռոները ընկղմել տաք շոկոլադով բաժակի մեջ կամ չուռոյի հետ մատուցել կաթով սուրճ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]