Չուկն ու Գեկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չուկն ու Գեկը
ռուս.՝ Чук и Гек
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրսոցիալիստական ռեալիզմ
ՀեղինակԱրկադի Գայդար
Երկիր ԽՍՀՄ
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1939

«Չուկն ու Գեկը», խորհրդային գրող Արկադի Գայդարի՝ դպրոցական միջին տարիքի համար գրված պատմվածք[1]։ Առաջին անգամ «Հեռագիր» անունով հրապարատվել է 1939 թվականին «Կարմիր խոպան» ամսագրում[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր տարվա նախօրեին մոսկովյան բնակարան, որտեղ ապրում է երտասարդ կինն իր երկու որդիների հետ, նամակ է գալիս։ Հեռավոր Սիբիրում երկրաբան աշխատող հայրը իր մոտ է կանչում կնոջն ու երեխաներին Նոր տարին դիմավորելու համար։ Որոշ ժամանակ անց երեխաները մոր բացակայության ընթացքում հեռագիր են ստանում, սակայն վեճի արդյունքում կորցնում են այն և թաքցնում մորից։ Տեղ հասնելով՝ մայրը երեխաների հետ ավանում բացի պահակից ոչ մեկի չի հանդիպում, քանի որ երկրաբանական խումբը երկու շաբաթով ուղևորվել էր տայգա (հենց դրա մասին էլ հեռագրում ասվում էր)։ Պահակն իր մոտ է թողնում ընտանիքին և դահուկներով ուղևորվում է (որսի պատրվակով) երկրաբանների մոտ, հետո վերադառնում է և տղաների մորը փոխանցում է ընտանիքի հոր տան բանալին ու նամակը։ Շուտով երկրաբանները վերադառնում են և բոլորը միասին դիմավորում են Նոր տարին։

Վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողջ ստեղծագործությունն ունի լուսավոր դրական տրամադրվածություն, դրանում կարելի է գտնել ամանորյա դասական պատմվածքի գծեր[3][4][5]։ Բորիս Կամովը համարում է, որ Գայդերը վերարտադրել է բոլոր այն լուսավոր տրամադրությունը, որոնք նա իր մանկության հիշողություններից է պահել[6]։

Պատմվածքը առանձնացնում է պատմական ոճը և կոմպոզիցիան, որոնք բնորոշ են կախարդական հեքիաթներին (մասնավորապես՝ հստակ հասցեների ու ամսաթվի բացակայությունը), ինչը տալիս է նրան յուրահատուկ միֆաբանաստեղծական հնչողություն[7]։ Հեքիաթային պայմանականության առաջին տարրերն սպասում են կարդացողին պատմվածքի վերնագրում․ դրանք հերոսների անուններն են, որոնք բացակայում են ժամանակակից ռուսերենում (ինչպես պատմվածքի ստեղծման ժամանակ, այնպես էլ ներկայումս)[5] [Ն 1]։ Այնուհետև հետևում է հեքիաթային նախերգը («Կապույտ լեռների անտառներում ապրում էր մի մարդ»)[9], որտեղ կարելի է տեսնել առավելագույն ամփոփմամբ ոճաձևեր․ մարդու անվնա բացակայություն և «Կապույտ լեռներ» պայմանական տեղանունը [Ն 2], որը հնչում է որպես «թագավորություն յոթ սարի հետևում», ընդ որում Գեկն ու իր մայրը իրենց եզրակացություններում այն բնութագրում են որպես այն վայրի անվանում, որից այն կողմ «երկրի վրա քիչ տեղ է մնում»[5]։

Ստեղծագործության ինքնին սկիզբը հանդիսանում է ընտանիքի հոր՝ տուն նամակ ուղարկելը, ապա՝ հեռագիրը։ Երեխաների ծեծկրտուքը, որի հետևանքով հեռագրում պարունակվող տեղեկությունը կորսվում է, «արգելք ու դրա խաղտում» գործառույթը, որի պատիժը՝ կախարդական հեքիաթի համաձայն համարվում են հետագա արկածները, որոնք ներկայացված են որպես հեքիաթային «փորձություններ»։ Հոր մոտ անանուն հեռավոր երկիր ուղևորությունը սյուժե ներմուծում է «փնտրելու» և «ճանապարհորդելու» մոտիվները[5]։ Գրականության քննադատ Դմիտրի Բիկովն իր «ԽՍՀՄ՝ երկիր, որ մտածել է Գայդարը» դասախոսությունում խոսում է Արկադի Գայդարի համար ճանապարհորդության մոտիվի ինքնագնահատականի մասին․

Այն ամենն ինչ գրել է ուշ, հասուն Գայդարը ճանապարհորդության, մարդու մասին, ով չի նստում տանը, ով տանը վատ է զգում, ով տանը չի ներգրավվում։ Այն մարդու մասին է, ով ուղևորում է թափառելու և ինչ-որ հեռու մի տեղ գտել է իրենը։ Հեռավոր անվերջանալի թափառումների բոլոր այդ նպատակները, որին ուղևորվում են Չուկն ու Գեկը․ չէ որ այս բոլորը շրջմոլիկության պատմությունն է[10]։

Անանուն կայանում, որտեղ հերոսներին ոչ մեկ չի դիմավորում, ճանապարհորդությունն ստանում է ֆոլկլյորա-հեքիաթային մանրամասնություններ, որտեղ հոր և երեխաների աշխարհների միջև անցումը «կայարանն» է, իսկ «փոստակառապանը» սյուժեում չի համարվում առանցքային և ծառայում է որպես հեքիաթային մթնոլորտի խտացնողը[5]։ Երազն ինքնին ունի մարգարեական բնույթ, քանի որ տղան այնտեղ տեսնում է մոտալուտ պատերազմի գործողություններ (պատմվածքը թողարկվել է 1939 թվականին․ այն իսկապես շատ մոտ էր)[11]։ Գեղարվեստական ոճերը, որոնք օգտագործում է Գայդարը, մոտեցնում է սեղտծագործությունը Գոգոլի ստեղծագործություններին[12]։

Երկրաբանների լքված ճամբարում պահակի հայտնվելը ասոցացվում է Բաբա Յագայի՝ իր խրճիթ վերադառնալու հետ (նրա առաջին տված հարցը՝ «Ի՞նչ հյուրեր են այստեղ եկել»)[5]։ Երեխաների՝ իրենց հետ տեղի ունեցող անսովորության հետևանքով առաջացած վախերը[11] գտնում են իրենց հագուցալուծումները Գեկի «կորուստը» և որոնումները դրվագում։ Հենց այդ ժամանակ դրամատուրգիայի չեխովյան կանոններին համապատասխան կրակում է պահակի թողած ատրճանակը[12]։ Դրվագը կրկնօրինակում է անտառում կորած տղայի ֆոլկլյորային սյուժեն (ի տարբերություն արխետիպային սյուժեի՝ տղան պարզապես թաքնվել էր ճամպրուկի մեջ և քնել)։ Գեկին «փրկում» են պահակն ու շունը։ Հոր բնակարանի «ծանր բանակին» ու «կապույտ ճմռթված ծարարով» նամակը խորհրդանշում են հերոսների որոնումների ավարտը, որն ավարտվում է հոր վերադարձով և Նոր տարվա տոնակատարությամբ[5]։

Պատության վերջում հեղինակը տալիս է երջանկության քրիստոմատիական մի հիմնավորում․ «Ինչ է երջանկությունը․ այն յուրաքանչյուրն անհատական հասկացավ։ Բայց բոլոր մարդիկ միասին հասկացան, որ պետք է ազնիվ ապրել, շատ չարչարվել և ամուր սիրել և պահպանել այդ հսկայական երջանիկ հողը, որը կոչվում է Խորհրդային երկիր»[13]։

Չնայած երջանիկ թվացող ավարտին և պատմվածքի լուսավոր տրամադրվածության՝ ընտանիքի վերամիավորումը պարզվում է միայն «ժամադրություն է»․ տոներից հետո մայրը առանց ամուսնու երեխաների հետ պետք է վերադառնար Մոսկվա, այսինքն խաղաղությա ներդաշնակությունը, որը երեխաները զգում են ընտանիքի ներդաշնակության միջոցով, համարվում է ժամանակավոր[14]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայդարը Չուկի բնավորությունը ներկայացնում է մանրուքների միջոցով, վարվելաձևի մանրուքներով։ Կարելի է նկատել, որ նա խնայող և ժլատ է[12]։ Նրա՝ կոլեկցիա կազմելու և խնայողության հանդեպ սերը տարբերում են բորբոքուն բնավորությունը, կյանքի արտաքին կողմի ակտիվ ռեակցիան[15]։

Հեղինակը Գեկին բնութագրում է ուղիղ․ նա «ցրված և բերանբաց», սակայն կարողանում է երգել։ Նա նրբազգաց տղա է, ով նրբորեն զգում է իրեն շրջապատող «հեքիաթային» բնությունը[12]։ Նա մտածկոտ է, ընդ որում անտարբեր է մանրուքների հանդեմ, որոնք կարևոր են Չուկի համար․ շրջապատող բնապատկերը և երազներն անհանգստացնում են նրան ամենից շատ։ Բայց իր երազկոտության հետ մեկտեղ նա բավականին ակտիվ տղա է, ունի տեղամարդու բնավորություն, նրան չեն վախեցնում կռիվները ու գրավում են տւղայական խաղերը[16]։

Տղաների մայրը նուրբ կին է, ով զրկված է որևիցէ իշխանականությունից։ «Այս մայրն ունի տարօրինակ բնավորություն։ Նա կռվի համար չբարկացավ, չբղավեց, այլ պարզապես կռվարարներին տարբեր սենյակներ տարավ․․․»։ Նրան բնորոշ է ինչ-որ «մանկամտության» բանավորության ու իր երեխաների հանդեպ հարգանքի համատեղումը։ Վերջիններս նրան փոխադարձաբար են պատասխանում՝ օգնելով ու վախենալով նեղացել կամ բարկացնել նրան[17]։

Գրքում հայրը փաստացի ֆիզիկապես ներկա չէ, նրան կարելի է տեսնել միայն վերջաբանում՝ իր տղաների աքերում իդեալականացված։ Նա գործնականորեն զրկված է անհատական գծերից, որն իրենից ներկայացնում է տղամարդկության և քաղաքացիության հեռավոր, համարյա անհասանելի իդեալ։

Գնահատական և ռեակցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը դարձավ Գայդարի միակ ստեղծագործությունը, որը հրատարակվել է 1935 թվականին և չի ենթարկվել խորհրդային մամուլի սուր քննադատմանը[18]։ «Ա․ Գայդարի նոր պատմվածքը» հոդվածում Վիկտոր Շկլովսկին այս ստեղծագործությունն անվանել է գրողի հաջողությունը, նրա «նոր ձայնի» զարգացումը, կյանքի լիրիկական հասկացումը, ինչն առաջին անգամ հայտնվել է «Կապույտ գավաթը» պատմվածքում[19]։

2010 թվականին Դենիս Դրագունսկին կշտամբում էր պատմվածքը անկոնֆլիկտայնության մեջ, նրանում, որ հեղինակը անտեսել է 1937-1939 թվականներին տեղի ունեցող զանգվածային ճնշումները[20]։ Սակայն գրողի որդին՝ Տիմուր Գայդարը, հոր ստեղծագործությունների ժողովածուի մեկնաբանությունում ասում է, որ, չնայած «Չուկն ու Գեկը» պատմվածքում չկան այդ իրադարձությունների արձագանքը, այն «իր մեջ կրում է ինքնատիպ անդրադարձ»[2]։ Նատալյա Կամիշնիկովա-Պերվուխինան, հիշելով՝ ինչպես են գնացել Աբեզում ստիպված բնակություն հաստատած հոր մոտ (նա աշխատանքից ազատվել էր Մոսկվայում), գրում է․

Առանձնացնել այդ ճանապարհի հիշողություններն ու «Չուկն ու Գեկը» պատմվածում գիշերային ուղևորության նկարագրությունը ինձ համար բարդ է․․․[21]

Նախախորհրդային ժամանակ պատմվածքը պատկանում էր դասական մանկական գրականությանը, որը գրավում էր տարբեր տարիքի կարղացողների ուշադրությունը[22]։ 2013 թվականին այն ներառվեց պատմական, մշակութային և գրականության «100 գիրք» ցանկում, որը խորհուրդ էր տրվում դպրոցականներին ՌԴ-ի կրթության և գիտության նախարարության կողմից ինքնուրույն ընթերցանության համար։

Քննադատները նշում են, որ պատմվածքը և դրա 1953 թվականի էկրանավորումը կարողացել են փոխանցել այդ ժամանակների ոգին՝ դուրս գալով տեքստում ներկայացված սահմաններից, և կարողացել են ցույց տալ «այն անտեսանելին, որոնք զարմանալիորեն կան․ դարաշրջանի լարվածությունը, ներայի հանդեպ վախն ու ապագայի անորոշությունը, գաղափարական գերիշխողները, աշխարհայացքային հաստատումը, աշխարհում առաջին անդասակարգ հասարակության, նոր մարդու նպատակներն ու խնդիրները, ճանապարհները և դրանց հացնելու ուղիները»[23]։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին պատմվածքի մոտիվներով նկարահանվել է «Չուկն ու Գեկը» ֆիլմը (ռեժիսորն է Իվան Լուկինսկին, սցենարիստը Վիկտոր Շկլովսկին է)։ Գայդարի հեքիաթային մթնոլորտը հնարավոր եղավ պահպանել նաև էկրանավորման ժամանակ[5]։

2022 թվականին էկրաններ բարձրացավ ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Չուկն ու Գեկը։ Մեծ արկած» ռուսական ֆիլմը[24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Чудакова М. О. Про барабанщика и про Петрушу Гринёва в XX веке // Не для взрослых: Время читать!. — Время, 2014. — ISBN 978-5-9691-1153-0.
  2. 2,0 2,1 Гайдар А. Собрание сочинений в трёх томах. Том 2. — М.: Правда, 1986.
  3. Дальская А. Как нарисовать Рождество. Святочный рассказ: возрождение жанра // Фома. — 2013. — № 1. Архивировано из первоисточника 5 Մարտի 2016.
  4. Душечкина Е. В. Святочный рассказ // Искусство. — Первое сентября, 2007. — № 23. Архивировано из первоисточника 4 Մարտի 2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Плешкова, 2007
  6. Арзамасцева, 2005, Аркадий Петрович Гайдар, с. 247.
  7. Плешкова, 2007, с. 47–48.
  8. Драгунский Д. В. Ник Сталин. Частный Корреспондент (21 декабря 2010). Дата обращения: 6 января 2016. Архивировано 18 апреля 2016 года.
  9. Плешкова, 2007, с. 48.
  10. Быков Д. Л. (19 января 2012). «СССР — страна, которую придумал Гайдар». Прямая речь (ռուսերեն). Фонд Егора Гайдара. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  11. 11,0 11,1 Плешкова, 2005, с. 73.
  12. 12,0 12,1 12,2 12,3 Арзамасцева, 2005, Аркадий Петрович Гайдар
  13. Пирогов Л. В. (08.02.12). «Русские: Слишком узкие». Русский журнал. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
  14. Головчинер В. Е. «Что такое счастье, каждый понимал по-своему…»: К 100-летию А. П. Гайдара // Вестник Томского государственного педагогического университета. — 2005. — № 6. Архивировано 4 марта 2016 года.
  15. Ивич А. Аркадий Гайдар. 9. // Воспитание поколений. — М.: Детская литература, 1969.
  16. Ивич А. Аркадий Гайдар. 9. // Воспитание поколений. — М.: Детская литература, 1969.
  17. Федосеева Н. В. Воспитательный аспект общения в системе «взрослый – ребёнок» в произведениях А. П. Гайдара «Чук и Гек» и «Тимур и его команда» // Приволжский научный вестник. — 2013. — Т. 2, № 8 (24). — С. 147–152. — ISSN 2224-0179. Архивировано 4 марта 2016 года.
  18. Басинский П. В., Камов Б. Н. Военная тайна. Какого Гайдара мы потеряли: жестокого командира или прекрасного детского писателя? Российская газета (27 октября 2011). Дата обращения: 6 января 2016. Архивировано 7 августа 2017 года.
  19. Шкловский В. Б. Новый рассказ Гайдара // Детская литература. — 1939. — № 4. — С. 36.
  20. Драгунский Д. В. Молчание близнят // Частный корреспондент. — 2010. Архивировано из первоисточника 5 Մարտի 2016.
  21. Камышникова-Первухина Н. Абезь (из воспоминаний) // Слово\Word. — 2010. — № 66. Архивировано из первоисточника 6 Մարտի 2016.
  22. Арзамасцева, 2005, Основы теории детской литературы
  23. Егоров Владимир «Чук и Гек» Аркадия Гайдара — Рем и Ромул новой эпохи между дисциплинарным обществом и обществом контроля // TERRA AESTHETICAE Journal of Russian Society for Aesthetics № 1 (7) 2021. — 2021-01-01. Архивировано из первоисточника 27 Նոյեմբերի 2021.
  24. «Снигирь и Вдовиченков сыграют маму и папу в фильме «Чук и Гек»». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 28-ին.

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այնուամենայնիվ, Դենիս Դրագունսկին նկատում է, որ Չուկ (Chuck) և Գեկ (Huck) անունները իրենցից ներկայացնում են Չարլզ և Գեկլբերի անունների կրճատ տարբերակները և բավականին տարածված են ԱՄՆ-ում, այդ թվում նաև «ըստ անձնագրային» տվյալների հիմնական անունների շարքում[8]
  2. ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում գոյություն ունի Կապույտ լեռներ՝ Սվերդլովյան շրջանի արևմտյան հատվածում՝ Նիժնի Տագիլայից դեպի հարավ գտնվող Ուրալյան անտառապատ լեռնաշղթան, բայց Ա․ Գայդենի պատմվածքում այդ լեռնաշղթան չի նշվում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]