Չորս եղանակ պիցցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չորս եղանակ պիցցա
Ենթատեսակպիցցա
 Pizza quattro stagioni Վիքիպահեստում

Չորս եղանակ պիցցա (իտալ.՝ Pizza Quattro Stagioni ), իտալական պիցցա, որը բաժանված է չորս մասի չորս տարբեր միջուկներով, դրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է տարվա մեկ եղանակ[1]։ Արտիճուկները խորհրդանշում են գարունը, լոլիկները կամ ռեհանը խորհրդանշում են ամառը, սունկը՝ աշունը, իսկ խոզապուխտը, իտալական խոզապուխտը և ձիթապտուղը խորհրդանշում են ձմեռը[2]։ Այս հայտնի պիցցան Իտալիայում ներկայացվում է որպես «դասական»[3], «հանրաճանաչ» իտալական պիցցա[4][5]։ Կապրիչոզա պիցցայի տարբերակն է[6]։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիցցայի համար նախատեսված խմորին քսվում է տոմատի մածուկ, աչքաչափով բաժանվում է չորս մասի։ Յուրաքանչյուր մասի վրա լցոնում են. սնկեր, արտիճուկ (թարմ պատրաստված կամ պահածոյացված սրտեր), լոլիկներ և մոցարելա, խոզապուխտ և այլն։ Թոփինգի որոշ բաղադրիչներ կարելի է ջեռոցում չորացնել՝ նվազեցնելով բաղադրիչների խոնավությունը, որպեսզի պիցցան կիսաթուխ չդառնա թխվելուց հետո։ Կարելի է պիցցային ավելացնել մնացած մոցարելան և ցողել ձիթապտղի յուղով։ Դրանից հետո պիցցան թխվում է։ Պատրաստի պիցցան կարելի է կտրել կտորների կամ բաժանել չորս մասի։ Չորս եղանակ պիցցան կարելի է պատրաստել որպես բուսական ուտեստ՝ խոզապուխտը փոխարինելով բուսական տարբերակով[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Galli, F. (2001). The Il Fornaio Baking Book: Sweet and Savory Recipes from the Italian Kitchen. Chronicle Books. էջ 107. ISBN 978-0-8118-3297-7. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.
  2. Gemignani, T.; Morgan, D.; Peterson, S. (2012). Pizza: More than 60 Recipes for Delicious Homemade Pizza. Chronicle Books. էջեր 43–44. ISBN 978-1-4521-1276-3. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.
  3. Rathbun, A.J.; Holt, J. (2010). Double Take: One Fabulous Recipe, Two Finished Dishes, Feeding Vegetarians and Omnivores Together. Non Series. Harvard Common Press. էջեր 146–147. ISBN 978-1-55832-424-4. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.
  4. Criscitello, A. (2002). Pizze, focacce e calzoni. Delicatezze in cucina (իտալերեն). Giunti Demetra. էջեր 45–47. ISBN 978-88-440-2518-2. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.
  5. Moliterno, G. (2002). Encyclopedia of Contemporary Italian Culture. Encyclopedias of Contemporary Culture. Taylor & Francis. էջ 625. ISBN 978-1-134-75876-0. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.
  6. «La rinascita della pizza Capricciosa». lacucinaitaliana.it. 2018 թ․ օգոստոսի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 27-ին.
  7. Marcangelo, J.; Birch, C. (1984). Italian Vegetarian Cooking. Inner Traditions/Bear. էջ 84. ISBN 978-0-89281-343-8. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]