Գետաձին ամենևին նման չէ ձիուն, պարզապես նրա նման փռնչացնում է։ Սովորական գետաձին խոշոր խոտակեր է։ Մարմնի երկարությունը 5 մ է, քաշը 4,5 տ է։ Ունի հաստ մաշկ, հսկա գլուխ։ Ապրում է հոտերուվ, օրվա մեծ մասն անցկացնում է ջրում, սնվում է ջրային բույսերուվ։ Գաճաճ գետաձիու մարմնի երկարությունը 1,5 մ է, քաշը 240 կգ է։
Տարածված են ջրամերձ վայրերում։ Ուտում են բույսերի արմատներ։
Խոզայինների ընտանիքը (լատին․՝ Suidae) ներառում է 5 ցեղի 19 տեսակի խոզեր։ Վայրի խոզերը բնակվում են Եվրասիայում և Աֆրիկայում, իսկ ընտանի խոզը տարածված է բոլոր մայրացամաքներու։ Վայրի խոզին անվանում են վարազ։
Վարազը ուտում է ամեն ինչ՝ պտուղներ, խխունջներ, ձվեր և այլն։ Մարմնի երկարությունը 2,4 մ է իսկ քաշը 270 կգ է, ապրում է 20 տարի։ Ընտանեկան խոզը քաշով ու մեծությամբ գերազանցում է վարազին։ Ընտանեկան խոզը լույս աշխարհ է բերում 10-12 ձագ։ Խոզի ձագերը գիրանում են արագ։ Հայտնի է ընտանեկան խոզի 100 տեսակ։
Մշկախոզայինների ընտանիքը (լատին․՝ Tayassuidae) կազմված է 4 տեսակի կենդանիներից, որոնք նախկինում ընդգրկվում էին խոզայինների ընտանիքում։ Մշկախոզերը փոքր են մյուս խոզերից։ Մարմնի երկարությունը 1մ է, իսկ քաշը 30կգ։ Տարածված են Ամերիկայում։ Ամենահայտնին վզնոցավոր մշկախոզն է։