Գետաձիայիններ
Գետաձիայիններ | ||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||||
Hippopotamidae
|
Գետաձիայինների ընտանիքը կազմված է երկու տեսակի կենդանիներից՝ սովորական և գաճաճ գետաձիերից, որոնք բնակվում են Աֆրիկայում։ Անվանումը փոխանցվել է հին հույներից, ովքեր Նեղոս գետում տեսնելով այդ ծանրամարմին կենդանիներին՝ անվանեցին «հիպոպոտամուս», որը նշանակում է գետային ձի։ Գետաձին ամենևին նման չէ ձիու, պարզապես նրա նման փռնչացնում է։
Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորական գետաձի[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորական գետաձին խոշոր խոտակեր կենդանի է։ Նա չափերով ցամաքային կենդանիներից զիջում է միայն փղին ու ռնգեղջյուրին։ Մարմնի երկարությունը մինչև 5 մ է, իսկ քաշը՝ մինչև 4,5 տ։ Ունի հաստ ու ողորկ մաշկ, հսկա գլուխ։ Ապրում է հոտերով։ Օրվա մեծ մասն անցկացնում է ջրում։ Նրա հիմնական սնունդը ջրային բույսերն են։
Գաճաճ գետաձի[խմբագրել | խմբագրել կոդը]
Գաճաճ գետաձու մարմնի երկարությունը մինչև 1,5 մ է, քաշը՝ մինչև 140 կգ։ Բնակվում է Լիբերիայի արևադարձային ջրամերձ վայրերում։ Սնվում է Բույսերի արմատներով ու արմատապտուղներով։ Գրանցված է Բնության պահպանության միջազգային Կարմիր գրքում[1]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Կենդանիների հանրագիտարան (հայերեն)։ Երևան: Վահագն Աբրահամյան։ 2015։ էջ 88
|