Չոլկի
Տեսակ | կղզի |
---|---|
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Սաութլենդ և Southland District? |
Մակերես | 5,14 |
Պահպանման տարածք | Fiordland National Park? |
![]() | |
![]() | |
Չոլկի (անգլ.՝ Chalky Island; (մաորի՝ Te Kakahu o Tamatea[1]), կղզի Նոր Զելանդիայում։ Վարչականորեն մտնում է Սաուտլենդ շրջանի մեջ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Չոլկի կղզին տեղակայված է նորզելանդական Հարավային կղզու հարավ-արևմուտքում, Չոլկի-Ինլետ ծոցի մոտ։ Գտնվում է Պյուսեգուր ծայրամասից մոտավորապես 10 կմ հյուսիս-արևմուտք, Ուեստ-Քեյփ ծայրամասից 15 կմ հարավ-արևելք և Ինվերկարգիլ քաղաքից 140 կմ դեպի արևմուտք։ Չոլկիի մակերեսը 5,14 կմ քառակուսի է։ Մտնում է Ֆյորդլենդ ազգային այգու մեջ։
Կղզում բնակեցված է նորզելանդական հազվագյուտ թռչուններով, այդ թվում նաև դեղնագլուխ մուհուա, նորզելանդական թռչող թութակ, ինչպես նաև մողես։ Որոշ տեսակներ Չոլկի են բերվել տեղի մասնագետների կողմից[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չոլկի կղզին հայտնաբերողը համարվում է բրիտանացի ճանապարհորդ Ջեյմս Կուկը, ով կղզին հայտնաբերել է 1773 թվականին։ XVIII դարի վերջին և XIX դարասկզբին կղզին ծառայել է որպես հիմք ծովային փոկերին որսելու համար։
Ներկա պահին կղզին համարվում է թռչունների արգելավայր։ 1999 թվականին Չոլկին դարձավ առաջին կղզին Ֆյորդլենդի ազգային այգում, որտեղ ամբողջությամբ ոչնչացվել է կզաքիսի ողջ տեսակը, որոնք այստեղ էին ներմուծվել եվրոպացիների կողմից[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Saddleback recovery on Te Kakahu o Tamatea/Chalky Island» (անգլերեն). Fiordland Conservation Trust. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չոլկի» հոդվածին։ |
|