Չին-հնդկական սահմանային պատերազմ (1962)
Չին-հնդկական սահամնային պատերազմ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
| |||||||
Հակառակորդներ | |||||||
![]() |
![]() | ||||||
Հրամանատարներ | |||||||
Կողմերի ուժեր | |||||||
80 000 | 10 000—12 000 | ||||||
Կորուստներ | |||||||
722 զոհ, 1697 վիրավոր | 1383 զոհ, 1047 վիրավոր |

Չին-հնդկական սահմանային պատերազմ, բարձրլեռնային սահմանային տարաձայնություն Չինաստանի և Հնդկաստանի միջև 1962 թվականին։
Պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախկին Բրիտանական Հնդկաստանի և Տիբեթի միջև սահմանագծի չկարգավորված հարցը։ Վիճվող տարածքները բաժանվել են երկու մասի։ Նրանցից մեկը, 518 կմ² տարածքով, գտնվում էր Կաշմիր նահանգի հյուսիս-արևելքում, դրանցից հայտնի է, օրինակ Աքսայչինը[1]։ Երկրորդ վիճարկվող տարածքը գտնվում էր ժամանակակից Արունաչալ Պրադեշ նահագնի հյուսիսային մասում, զբաղեցնում է 82,88 հազ. կմ²՝ 700 կմ երկարությամբ ձգվելով սահմանային հատվածի վրա։
Երկրների միջև հարաբերությունների սրման պատճառներից մեկն այն էր, որ Հնդկաստանը հայտնաբերել է Չինաստանի կողմից կառուցված ճանապարհը Աքսայչինի միջով, որը, թերևս, կառուցվել է Տիբեթի մուտքի բարելավման համար, որտեղ իրավիճակը եղել է լարված։ 1960 թվականին Չինաստանը առաջարկում է Հնդկաստանին հանձնել արևելյան վիճահարույց տարածքը՝ արևմտյան մասում ազատության դիմաց[2]։ Մեկ այլ տարբերակի համաձայն՝ չինական ներխուժման իրական պատճառը եղել է Հնդկաստանի՝ ապաստանի իրավունքով Դալայ լամա XIV-ին վերապահումը, ով փախել էր Տիբեթից, չինացիների գրավումից հետո[3].:
Տարաձայնության ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]
1960 թվականի հուլիսին տեղի է ունենում առաջին կրակային կոնտակտը ուժերի միջև՝ արևելյան վիճելի տարածքում, իսկ հոկտեմբերին եղել է ռազմական փոխգործողություն արևմտյն հատվածում։
- 1962 թվականի Հոկտեմբերի 20ին ռազմական գործողությունները սկսեցին կատաղի բնույթ կրել։ Չինացիները հարձակվում են Հնդկաստանի դիրքերի վրա, Դոլի և Հինզենանի մոտ, այնուհետև հարձակվում են երկու ֆլանկից դեպի Թավանգ՝ Բումլայից հյուսիս և հարավից, որտեղ չինացիները հալածում էին հնդկական զորքերին, որոնք հեռանում էին Նյամկաչուից(Դոլայի մոտ)։ Այնուհետև ռազմական գործողություններում մի քանի օր հանգիստ է եղել։
- Նոյեմբերի 14-մարտերի վերսկսումը, որոնք այդ ժամանակ ծավալվում էին արևելքում՝ Վալոնգի սեկտորում և Լադաքհայի հյուսիսում, որտեղ Չուշուլը և Ռեզենգ Լան ենթարկվել են չինացիների ծանր ռմբակոծությանը։
- Նոյեմբերի 20-ին չինացիները ճնշում են Քաեմոնգի ամբողջ դիվիզիային և բառացիորեն ջախջախում են Հնդկաստանի 4-րդ հետևակային դիվիզիային։ Վալոնգի սեկտորը դարձել է վկան համահավասար և կապված այս անվերջանալի պատերազմների հետ։ Լադհաքայում այդ անորոշությունը չի դիտվել, որը ցուցադրվել է հյուսիս-արևելքում։ Այստեղ ընթացել են կատաղի մարտեր, հատկապես Ռեզենգ Լաում։
- Նոյեմբերի 21-ին պեկինական ռադիոն հայտարարում է միակողմանի կրակի դադարեցման մասին. ԽՍՀՄ-ն չի աջակցում Չինաստանին և ընդունում է չեզոքություն՝ հակառակ Մաո Ցզե Դունի հաշվարկների,հուսալով, ինչպես միշտ, օգտագործել սովետական օգնությունը, իսկ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն սկսում են հրազենի մատակարարումը Հնդկաստանին։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |
- ↑ Maxwell N. India’s China War. Р. 38.
- ↑ Resistance and Reform in Tibet. P. 45.
- ↑ «Новые союзники или старые противники? — Великая Эпоха (The Epoch Times) — Актуальные новости и фоторепортажи со всего мира. Эксклюзивные новости из Китая»։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-27-ին։ Վերցված է 2017-09-30