Չինական լապտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չինական լապտեր

Սովորական հարսնախոտը (Չինական լապտեր, պարկային բալ, ճապոնական լապտեր, բոջոջ , բշտի դեղ կամ աշնանային բալ. ճապ.՝ hōzuki, լատ.՝ Physalis alkekengi), Հայաստանում հանդիպող հարսնախոտի տեսակն է, հեշտ ճանաչելի է պտուղը շրջապատող թղթանման վառ նարնջագույնից կարմիր թաղանթապատման շնորհիվ, արտաքինից հիշեցնում է չինական թղթե կարմիր լապտերները։ Տարածված է հարավային եվրոպայից դեպի արևելքից, հարավային Ասիայով մինչև Ճապոնիա ծգվող շրջաններում։ Հանդիպում է նաև ՀՀ-ում։

Բազմամյա խոտաբույս է, աճում է մինչև 40-60 սմ, պարուրաձև զարդարված է 6-12 սմ երկարությամբ և 4-9 սմ լայնությամբ տերևներով։ Ծաղիկը սպիտակ է՝ հնգագագաթ աստղաձև թագով 10-15 մմ լայնքով և լայնացված հիմքով ծաղկաբաժակով, որն աճում է դառնալով պտուղը շրջապատող նարնջագույն ծածկ։ Ծածկը գմբեթաձև է, լինում է 4-5 սմ երկարության և լայնությամբ, կազմված է միաճած հինգ թերթիկներից, ծայրամասում ունի փոքր անցք, որը շրջապատված է հնգանկյուն թագով, հիմքում գտնվում է փոքր պտուղը։ Պտուղը հարթ է և կանոնավոր գնդաձև, պարունակում է բազում կորիզներ, կառուցվածքով հիշեցնում է փոքր նարնջագույն լոլիկ։

Տարածվում է արմատներով կամ սերմերով, սերմերը աճում են 14-29 օրում։