Չժան Լեպինգ
Ծնվել է | նոյեմբերի 10, 1910[2][3][4] |
---|---|
Ծննդավայր | Jiaxing, Չինաստան |
Մահացել է | սեպտեմբերի 27, 1992[2][3][4] (81 տարեկան) |
Մահվան վայր | Շանհայ, Չինաստան |
Քաղաքացիություն | Չինաստան |
Մասնագիտացում | կոմիքսների արտիստ և մուլտիպլիկատոր |
Չժան Լեպինգ (չին.՝ 张乐平, չինական ավանդական՝ 張樂平, փինյին՝ Zhāng Lèpíng, նոյեմբերի 10, 1910[2][3][4], Jiaxing, Չինաստան - սեպտեմբերի 27, 1992[2][3][4], Շանհայ, Չինաստան), չինացի ծաղրանկարիչ, ծնվել է Չժեցյան նահանգի Ցյաքսինգ քաղաքում։ Առանցքային դերակատարում է ունեցել ժամանակակից չինական մանհուայի զարգացման գործում և անմահացել է Սանմաո կոմիքսների վրա կատարած աշխատանքով։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1924 թվականին Չժանը ապրել է ծայրահեղ աղքատության մեջ և ի վիճակի չի եղել շարունակել կրթությունը տարրական դպրոցում։ 1927 թվականի աշնանը նրա հայրենիքը հարձակման է ենթարկվել Հյուսիսային արշավախմբի կողմից։ 1928 թվականին, 18 տարեկանում, հարազատների աջակցությամբ և ուսուցիչների խորհրդով նա նորից վերսկել է իր դասերը գեղարվեստական կրթության ոլորտում[5]։
Կարճ ժամանակ անց, 1932 թվականին տեղի է ունեցել հունվարի 28-ի միջադեպը, և նրա թատերական հմտությունները մեծ պահանջարկ են ձեռք բերել։ Չինաստանն այս կոմիքսները սկսելու էր օգտագործել հակաճապոնական գովազդում[6]։ Կոմիքսների նրա կարիերան պաշտոնապես սկսվել է 1934 թվականին։ Ընդամենը մեկ տարում նա դարձել է հակաճապոնական կոմիքսների քարոզչական թիմի մի մասը։
1935 թվականին, երբ նա ստեղծել է Սանմաո կոմիքսները, նրա հիմնական նպատակը եղել է փոխանցել Չինաստանում ճապոնական ագրեսիայի վատ հետևանքները չինացի երեխաների աչքերով, հատկապես՝ որբ երեխաների։ Նա ցանկացել է ցուց տալ իր մտահոգությունը երիտասարդ զոհերի, մասնավորապես փողոցներում հայտնված իրապես որբերի վերաբերյալ։ Այդպիսով, Սանմաոն դարձել է այս երեխաների խորհրդանիշ։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1950-ական թվականներին աշխատել է Շանհայի ժողովրդական կերպարվեստի հրատարակչությունում, Շանհայում գտնվող Liberation Daily կոմունիստական օրաթերթում և Շանհայի երիտասարդական և մանկական հրատարակչությունում[7]։
Մշակութային հեղափոխության ընթացքում Չժանին սկսել են հետապնդել, և նա ստիպված դադարեցրել է իր գործունեությունը։ Մշակութային հեղափոխությունից հետո նա Liberation Daily- ից տեղափոխվել է Մանկական հրատարակչություն։ 1977 թվականի հունիսի 1-ին, տասը տարվա բացակայությունից հետո, Չժանը վերադարձել է իր «Սանմաո» կոմիքսներին։
1983 թվականին Չժան Լեպինգը ստացել է «Ազգային առաջադեմ երեխաներ և երիտասարդ աշխատողներ» մրցանակը։ Նույն թվականին նա հիվանդացել է Պարկինսոնի հիվանդությամբ։ Չանսալով հիվանդության պատճառով նկարելու դժվարություններին, նա շարունակել է մուլտֆիլմերի կարիերան։ 1985 թվականին նա ստացել է «Յուշու մրցանակ» և դարձել է Շանհայի Manga World ամսագրի գլխավոր խմբագիր։ Իր վերջին կոմիքսը նա ստեղծել է 1986 թվականին՝ «Մարդիկ մինչև ծերանալը» (人 人 老年) վերնագրով ։
1989 թվականին Չժանին տեսնելու համար Շանհայ է եկել թայվանցի հայտնի կին գրող Սան Մաոն, որին Չժանը դիմավորել է որպես գրական հանճար։ Իր վերջին տարիներին Չժան Լեպինգը մեծ ոգևորությամբ նվիրվել է Թայվանի նեղուցի երկու կողմերի միջև մշակութային փոխանակումներին։ 1991 թվականին նա արժանացել է Չինաստանի ազգային ռադիոյի հատուկ մրցանակի իր People's Cross-Strait Love էսսեյի համար։ 1991 թվականի ապրիլի 4-ին Liberation Daily- ում լույս է տեսել նրա վերջին` «Առներին կերակրող կատու» կոմիքսը։ Նույն տարվա ձմռանը Չժանգը որոշել է Սանմաո կոմիքսների ձեռագիրը նվիրել Շանհայի արվեստի թանգարանին[8]։
1992 թվականի սեպտեմբերի 27-ին Չժան Լեպինգը մահացել է Շանհայի Հուադոնգ հիվանդանոցում, 82 տարեկան հասակում։
Իր ողջ կարիերայի ընթացքում «Սանմաո» կոմիքսները թարգմանվել են տարբեր լեզուներով և ներկայացվել են տարբեր երկրներում։ Նրա ստեղծած կերպարը ներկայացվել է թատրոններում, ֆիլմերում և մուլտֆիլմերում և տվել են դրանց հատուկ գրավչություն[9]։
Հետմահու
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականին,Լեպինգի մահից հետո Շանհայի Առաջին ժողովրդական միջնորդ դատարանում տեղի է ունեցել բաց դատավարություն, թե հեղինակի մահից հետո ով է հերոսի Սանմաո հերոսի և կոմիքսների իրավահաջորդը։ Հայցը լուծվել է հօգուտ հեղինակի այրու և երեխաների[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://chineseposters.net/artists/zhangleping.php
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lambiek Comiclopedia — Lambiek, 1999.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 BD Gest' (ֆր.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 张乐平旧居(չին.)
- ↑ 生平及创作年表(չին.)
- ↑ Zhang Leping (张乐平) (չին.)
- ↑ Sanmao Saturday: Introducing Zhang Leping and His Sanmao the Orphan Comics (անգլ.)
- ↑ Sanmao, China's favorite son turns 70 (անգլ.)
- ↑ Civil Case Judgment(չաշխատող հղում)(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sanmao պաշտոնական կայք
- Tales of Old Shanghai: Newspapers and Periodicals, Cartoons Արխիվացված 2011-09-28 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չժան Լեպինգ» հոդվածին։ |
|