Շանհայի արվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շանհայի արվեստի թանգարան
美术馆建筑DSC 9557.JPG
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of the People's Republic of China.svg Չինաստան
ՏեղագրությունNanjing Road?
Հիմնադրված է1956
Կայքsh-artmuseum.org.cn

Շանհայի արվեստի թանգարան (չինարեն ավանդ. 上海美术馆 ), արվեստի թանգարան Չինաստանի Շանհայ[1] քաղաքում։ 2012 թվականի հոկտեմբերին թանգարանը վերանվանվել է որպես «Չինաստանի արվեստի թանգարան», երբ այն 2010 թվականի էքսպոյի ժամանակ Չինաստանի տաղավարից տեղափոխվել է նախկին՝ Շանհայի 2010 թվականի էքսպոյի տարածք[2]։ Շանհայի արվեստի թանգարանի շենքը նախկին «Շանհայ Ռեյս»[3] ակումբի շենքն է։ Այն գտնվում է «Փիփլս» այգու արևմտյան մասում՝ «Փիփլս» հրապարակից աջ, որը ժամանակին եղել է վազքուղի։ Շանհայի Արվեստի թանգարանը՝ Շանհայի ամենախոշոր ցուցադրության՝ «Շանհայ բիենալեի» յուրօրինակ տունն է համարվում, որը հիմնադրվել է 1996 թվականին Ֆենգ Զենգքսիանի կողմից, ով հետագայում դարձել է թանգարանի տնօրենը[4]։ Թանգարանի նախկին շենքը փոխարինվել է Շանհայի պատմության թանգարանի շենքով, որը չէր օգտագործվել դեռևս 1999 թվականից՝ վերակառուցման պատճառով։

Շանհայի Արվեստի թանգարանի շենքի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանհայի արվեստի թանգարանի շենքը գտնվում է «Նանջինգ Ռոդի» (արևմուտք) հարավային կողմում։ Տարածքը 2200 քառակուսի կիլոմետր է։

Շենքը կառուցվել է 1933 թվականին, որպես «Շանհայ Ռեյս Քլաբ» վազքուղու ակումբ։ Ձիարշավային մրցավազքը համարվում էր երրորդ ամենաշահութաբեր արդյունաբերությունը 1930-ականներին (Չինաստանի Հանրապետության ժամանակաշրջանի ընթացքում)։

Aquote1.png 1934 թվականի մարտին կառուցվել է Շանհայ Ռեյս ակումբի նոր շենքը։ Ժամանակին այդ տրիբունան համարվել է աշխարհում ամենամեծը, հավանաբար այդպես էլ եղել է, իր մարմարյա սանդուղքներով, փայտյա պանելների սենյակներով, կաղնուց պատրաստված հատակներով և իր սուրճի սենյակով, որն ուներ 100-ից 47 ոտնաչափ բարձրությամբ հսկա խարույկ, համարվել է իր տեսակի մեջ կառուցված ամենաճոխ ակումբը աշխարհում[5]։ Aquote2.png


1955 թվականին կառույցը նորարարական շունչ է ստացել և տանիքում կառուցվել է սանդղակաձև կտուր։ Հիմնական նպատակն էր ճարտարապետներին հնարավորություն տալ կառուցելու դեպի ժամացույցի աշտարակ տանող ավելի լայն աստիճաններ, որպեսզի երիտասարդները հեշտությամբ կարողանան այցելել աշտարակ։

Կառույցն ունի ամենահայտնի ժամացույցի աշտարակներից մեկը քաղաքում՝ «Քասթըմս Հաուզ» աշտարակից հետո, որը գտնվում է Դը Բանդում։ Արվեստի թանգարանում գտնվող ժամացույցի աշտարակը պատմականորեն ասոցացվել է քաղաքում առկա կոռուպցիայի և անկման հետ, քանի որ այն շատ հաճախ սխալ էր լինում։ Այնուամենայնիվ, 2006 թվականին ժամացուցը վերանորոգվել է և այդ օրվանից կարգավորվել է։

Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանհայի արվեստի թանգարանը եղել է «Շանհայ բիենալեի» հյուրընկալող տունը 1996 թվականից։ «Շանհայ բիենալեն» համարվում է ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը Շանհայում։ 2012 թվականին «Շանհայ բիենալեն» տեղափոխվել է նոր՝ «Արվեստի հզոր կանգառ»։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Pitts Christopher (April 2013)։ «Shanghai Art Museum»։ Pocket Shanghai (3rd ed.)։ Lonely Planet։ էջ 36։ ISBN 978-1-74179-963-7 
  2. AFP wire service (October 1, 2012)։ «New museums add colour to Shanghai art landscape»։ France 24։ Վերցված է 1 March 2013 
  3. The Shanghai Race Club Archived 2016-01-14 at the Wayback Machine..
  4. Huang Song 黄松 (2019-12-03)։ «原上海美术馆馆长、知名人物画家方增先辞世,享年88岁»։ The Paper։ Վերցված է 2020-01-23 
  5. Coates Austin (1984)։ China Races։ Oxford University Press (China) Ltd։ ISBN 9780195815405 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]