Չե Գևարայի դամբարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տեսարժանություն
Չե Գևարայի դամբարան
Mausoleo del Che Guevara
Che Guevarra Monument Santa Clara Cuba.JPG
Չե Գևարայի դամբարանը Սանտա Կլարայում
ԵրկիրԿուբա
Հիմնադրման թվական1982 թվական
Շինարարության սկիզբ1982
Շինարարության վերջ1988
Կոորդինատներ: 22°24′9.49″ հս․ լ. 79°58′45.78″ ամ. ե. / 22.4026361° հս․. լ. 79.9793833° ավ. ե. / 22.4026361; 79.9793833
Չե Գևարայի դամբարանը Վիքիպահեստում
##Չե Գևարայի դամբարան (Կուբա)
Red pog.png
Չե Գևարայի դամբարան
Չե Գևարայի դամբարան, Կուբա

Չե Գևարայի դամբարան (իսպ.՝ Mausoleo del Che Guevara), հուշահամալիր Կուբայի Սանտա Կլարա քաղաքում, որը տեղակայված է Պլազա Ռեվոլյուսոնում (Plaza de la Revolución Che Guevara)՝ Ավեյու դե Լոս Դեսֆիլեսում (Avenue de los Desfiles)։ Հուշահամալիր տարածքի մաս են կազմում Էռնեստո Չե Գևարայի թանգարանն ու դամբարանը։ Ճարտարապետական կոմպոզիցիայի կենտրոնում գտնվում է հեղափոխականի արձանը և չորս կոթողներ՝ հարթաքանդակներով և կռվի տեսարաններով։ Հուշարձանների տակ գտնվում է թանգարանը, որտեղ պահպանվում են Չեի անձնական իրերը և նրա կյանքի ու հեփափոխական օրերի մասին պատմող զանազան ցուցանմուշներ։ Դամբարանում ամփոփված են Չե Գևարայի և նրա 29 ընկերների մարմինները, ովքեր սպանվեցին 1967 թվականին Բոլիվիայում զինված ապստամբության փորձ կատարելու ժամանակ[1]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշահամալիրի կառուցման աշխատանքները մեկնարկեցին 1982 թվականին։ Շինարարության համար ընտրվեց Սանտա Կլարայի բարձունքներից մեկը, որտեղից ընդգրկուն տեսարան է բացվում ամբողջ քաղաքի վրա։ Բացի այդ, հենց այդտեղ, 270 կմ Հավանայից արևելք, կոմանդանտե Չե Գևարան տարավ իր ամենակարևոր հաղթանակը՝ Սանտա Կլարայի համար մղված մարտում։ Վերջինս համարվում է Կուբայի հեղափոխության վերջին և որոշիչ մարտը։

Հուշահամալիրի ընդհանուր տեսքը

Համալիրի նախագիծը մշակել են ճարտարապետներ Խորխե Կաո Կամպոսը, Բլանկա Էռնադեսը և Ժոզե Ռամոն Լինարեսը։ Մասնակցել են նաև քանդակագործներ Ժոզե դե Լազարո Բենկոմոն և Ժոզե Դելարոն։ Հուշահամալիրը կառուցվել է հինգ հարյուր հազար կուբացի կամավորների ջանքերով՝ վարպետ արհեստավորների հետ համագործակցությամբ։

Հուշահամալիրի ճարտարապետության մեջ ներկայացված են Չե Գևարայի կյանքի զանազան դրվագներ. դրանք պատկերված են սիմվոլիկ կերպով։ Օրինակ՝ Չեի յոթմետրանոց բրոնզե արձանը տասնհինգմետրանոց գրանիտե պատվանդանի վրա կողմնորոշված է 190 աստիճանի վրա, որը ցույց է տալիս կոմանդանտեի վախճանի վայրը։ Արձանի ընդհանուր բարձրությունը պատվանդանի հետ միասին կազմում է 22 մետր։ Չե Գևարայի հագին հնամաշ կաշվե բաճկոն է, վայր իջած աջ ձեռքին՝ ինքնաձիգ։ Պատվանդանին կա հետևյալ գրությունը՝ «Hasta la victoria siempre» (Մինչև հաղթանա՛կ, մի՛շտ)։ Հուշարձանը շրջապատված է հարթաքանդակներով, որոնք նվիրված են հեղափոխականի կյանքի բովին։ Ձախակողմյան խորանարդաձև կոթողին գրված են Չեի հետևյալ բառերը. «Մի բան ես իմացա Գվատեմալայում, որ եթե ես դառնամ հեղափոխական առաջնորդ, կամ ուղղակի հեղափոխական, պետք է նախևառաջ հեղափոխություն լինի»։ Մեծ կոթողի վրա պատկերված են Գևարայի, Ֆիդել Կաստրոյի և Կամիլիո Սիենֆուեգոսի հարթագանքնակները Սիերա Մաեստրայի լեռներում։ Մյուս հարթաքանդակում Չեն պատկերված է որպես արդյունաբերության նախարար և զբաղվում է իր սովորական աշխատանքով։ Մեկ այլ մասում պատկերված են ուսուցիչները աշակերտների և պիոներների հետ, ովքեր ողջունելով վանկարկում են՝ «Մենք կլինենք ինչպես Չեն»։ Երկարությամբ տարածված հուշակոթողի վրա գրված է Ֆիդել Կաստրոյին ուղղված հրաժեշտի նամակի ամբողջական տեքստը։ Իսկ ամենավերջում հետևյալ խոսքերը. «Հառա՛ջ դեպի հաղթանակը։ Հայրենի՛քը կամ մա՛հը»[2]։

Հուշահամալիրն իրենից ներկայացնում է մեծ հրապարակ, որտեղ գտնվում են Չե Գևարայի հուշարձանը, կոթողները և նրանց տակ՝ դամբարանն ու թանգարանը։ Հուշահամալիրի հակառակ կողմում տեղակայված են մեծ ցուցատախտակներ, որոնց վրա գրված են Ֆիդել Կաստրոյի ցիտատների ու Չեի նշանաբանը՝ «Մինչև հաղթանա՛կ, մի՛շտ»։

Թանգարանն իրենից ներկայացնում է պատմական փաստաթղթերի և լուսանկարների հսկայական հավաքածու, որտեղ պահպանվում են նաև հայտնի հեղափոխականի անձնական իրերը, ինչպես նաև Չեի զմռսված դաստակը։ Հույժ կարևոր տեղ է զբաղեցնում Էռնեստոյի հրաժեշտի նամակը Կաստրոյին[3]։

Հարևանությամբ է գտնվում նաև մեկ այլ համալիր՝ «Գրոհ զրահագնացքի վրա», որը նվիրված է Սանտա Կլարայի ճակատամարտի մի դրվագին, երբ Գևարան օգտագործում է տեղական համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետի տրակտորները, որպեսզի տեղահան անի երկաթուղային ռելսերը։ Շնորհիվ այդ հերոսական քայլի Կապիրո բարձունքից եկող զրահագնացքը, որը զորքեր էր տեղափոխում, ռելսերից դուրս ելավ և դրա մեջ գտնվող սպաները զինադադար պահանջեցին։ Երկու կոմպոզիցիաների հեղինակն էլ կուբացի նկարիչ Խոսե Դելարան է։

Հուշահամալիրի պաշտոնական բացումը տեղի է ունեցել Ռաուլ Կաստրոյի մասնակցությամբ 1988 թվականի դեկտեմբերի 28-ին։

Թաղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեի և վեց պարտիզանների սկզբնական թաղման վայրը

1995 թվականի նոյեմբերին բոլիվիացի պաշտոնաթող գեներալ Մարիո Վարգասը, ով կռվել է Չեի հետ, մասնակցել նրա մարտերին, ականատես եղել մահվանն ու թաղմանը, հայտնեց Չեի և խմբի թաղման ստույգ վայրը։ Դա Բոլիվիայի Վալիեգրանդե վայում ինքնաթիթների թռիչքուղու տակ էր։ Կուբայի կառավարությունը դիմեց Բոլիվիայի նախագահ Գոնսալո Սանչես դե Լոսադեին խնդրանքով, որպեսզի Կուբա բերեն մահացածների մասունքները։ Երկու տարի տեխնիկայի կիրառմամբ, հնագետների և մարդաբանների օգնությամբ կարողացան ի վերջո գտնել մի քանի դիակներ։ Դրանցից մեկի ձեռքի դաստակը բացակայում էր։ Փորձաքննության արդյունքներով ապացուցվեց, որ դա Էռնեստո Չե Գևարայի մասունքն է։

1997 թվականի հոկտեմբերի 17-ին, Կուբայի Կոմունիստական կուսակցության 5-րդ համաժողովի բացմանն ընդառաջ, տեղի ունեցավ հերոսների մասունքների հողին հանձնելու պաշտոնական-զինվորական արարողակարգը։ Այդ առիթով հայտարարվեց մեկշաբաթյա սուգ։ Թվով յոթ փայտյա դագաղները դրվեցին ռազմական ջիպերի վրա։ Ավտոմեքենաների շարասյունը պտտվեց ամբողջ Հավանայով։ Հարյուր հազարավոր մարդիկ էին ուղեկցում։ Ի վերջո շարասյունը հասավ Սանտա Կլարա։ Երբ դագաղները մեքենաներից հանեցին, դպրոցականների խոռը երգեց Կառլոս Պուեբլոյի «Hasta Siempre» եղերերգը։ Հետո Ֆիդել Կաստրոն հանդես եկավ հետևյալ խոսքերով.

Aquote1.png Ինչո՞ւ են նրանք մտածում, թե սպանելով Չեին, վերջինս կդադարի գոյություն ունենալ որպես մարտիկ: Այսօր նա ամենուրեք է, որտեղ կա պաշտպանության պատճառ: Նրան չի կարելի ջնջել պատմությունից. նա դարձավ աշխարհի բոլոր խեղճերի սիմվոլը:
- Ֆիդել Կաստրո
Aquote2.png


Կաստրոյի ճառից հետո հետևեց թնդանոթային քսանմեկ համազարկ Սանտա Կլարայում և Հավանայում, օդային հրավառություն և շչակների տագնապ հնչեց ամբողջ Կուբայի տարածքում։ Հավերժական կրակը վառվեց ձեռամբ Ֆիդել Կաստրոյի։ Սգո արարողության բազմաթիվ մասնակիցների շարքում էին Դանիել Միտտերանը՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտտերանի այրին և ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան։

Հուղարկավորվածների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականի հոկտեմբերի 17-ին կատարվեց յոթ մարմինների հոուղարկավորումը.

Անուն Մականուն Երկիր Մահվան պատճառը, վայրը և թվականը
1 Էռնեստո Ռաֆայել Գևարա Լինչ դե լա Սերնա Չե, Ռամոն, Ֆեռնանդո Կուբա Կուբա մահապատիժ, Լա Իգերե, 1967 թվականի հոկտեմբերի 9
2 Կառլոս Կոելիո Տումա Կուբա Կուբա նահատակվել է կռվի ժամանակ, Ռիո Պիրայե, 1967 թվականի հունիսի 26
3 Ալբերտո Ֆեռնանդես Մոնտես դե Օկա Պաչո Կուբա Կուբա նահատակվել է կռվի ժամանակ, Կեբրադա դել Յուրո, 1967 թվականի հոկտեմբերի 8
4 Օռլանդո Պանտոխա Տամայո Օլո Կուբա Կուբա նահատակվել է կռվի ժամանակ, Կեբրադա դել Յուրո, 1967 թվականի հոկտեմբերի 8
5 Ռենե Մարտինես Տամայո Արտուրո Կուբա Կուբա նահատակվել է կռվի ժամանակ, Կեբրադա դել Յուրո, 1967 թվականի հոկտեմբերի 8
6 Խուան Պաբլո Նավարո Լևանո Չանգ Էլ Չինո Պերու Պերու մահապատիժ, Լա Իգերե, 1967 թվականի հոկտեմբերի 9
7 Սիմեոն Կուբա Սարաբիա Վիլլի Բոլիվիա Բոլիվիա մահապատիժ, Լա Իգերե, 1967 թվականի հոկտեմբերի 9

1997 թվականից մինչև 2000 թվականն ընկած ժամանակահատվածում, Բոլիվիայի հարավ-արևելքում աշխատող դատական փորձագետ-մարդաբանների ջանքերով վերականգնվեցին 23 այլ պարտիզանների կմախքներ։ Բոլորի մասունքները կրկին հանձնվեցին Կուբային, որտեղ դրանք հուղարկավորվեցին Չեի դամբարանում։ Առաջին տասը մասունքների հուղարկավորությունը կայացավ 1998 թվականի դեկտեմբերի 29-ին՝ Սանտա Կլարայի համար մղված ճակատամարտի քառասունամյակին։ Հուղարկավորվածների ցանկը.

8 Հայդի Տամարա Բունկե Բիդեր տանյա Արգենտինա Արգենտինա, Գերմանիա Գերմանիա նահատակվել է կռվի ժամանակ, Բադո դել Եսո, 1967 թվականի օգոստոսի 31
9 Մանուել Էռնանդես Օսորիա Միգել Կուբա Կուբա նահատակվել է կռվի ժամանակ, Կեբրադա դե Բատանե, 1967 թվականի սեպտեմբերի 26
10 Մարիո Գուտերես Արդայա Խուլիո Բոլիվիա Բոլիվիա նահատակվել է կռվի ժամանակ, Կեբրադա դե Բատանե, 1967 թվականի սեպտեմբերի 26
11 Ռոբերտո Պերեդո Լեյգե Կոկո Բոլիվիա Բոլիվիա նահատակվել է կռվի ժամանակ, Կեբրադա դե Բատանե, 1967 թվականի սեպտեմբերի 26
12 Անիսետո Ռեյնագա Կորդիլո Անիսետո Բոլիվիա Բոլիվիա նահատակվել է կռվի ժամանակ, Կեբրադա դել Յուրո, 1967 թվականի հոկտեմբերի 8
13 Ֆրանցիսկո Խուանցա Ֆլորես Պաբլիտո Բոլիվիա Բոլիվիա նահատակվել է կռվի ժամանակ, Լոս Կաջոնեսե, 1967 թվականի հոկտեմբերի 12
14 Գարվան Էդիլվերտո Լուսիո Իդալգո Յուստաս Պերու Պերու նահատակվել է կռվի ժամանակ, Լոս Կաջոնեսե, 1967 թվականի հոկտեմբերի 12
15 Խայմե Առանա Կամպերո Չապակո Բոլիվիա Բոլիվիա նահատակվել է կռվի ժամանակ, Լոս Կաջոնեսե, 1967 թվականի հոկտեմբերի 12
16 Օկտավիո դե լա Կոնսեպսիոն Պեդրայա Մորո Կուբա Կուբա նահատակվել է կռվի ժամանակ, Լոս Կաջոնեսե, 1967 թվականի հոկտեմբերի 12
17 Խուլիո Սեսար Մենդես Կորնե Նատո Բոլիվիա Բոլիվիա կրակել են, քանի որ տանջվում էր ծանր վիրավորումից, Մատառալե, 1967 թվականի նոյեմբերի 15

Երրորդ հուղարկավորումը տեղի ունեցավ 1999 թվականի հոկտեմբերի 8-ին։ Ահա մահացածների ցանկը.

18 Ապոլինար Ագիրե Կիսպե Պոլո Բոլիվիա Բոլիվիա նահատակվել է կռվի ժամանակ, Վադո դել Եսո, 1967 թվականի օգոստոսի 31
19 Ֆրեդի Ուրտադո Մայմուրա Էռնեստո Բոլիվիա Բոլիվիա մահապատիժ, Վադո դել Եսո, 1967 թվականի օգոստոսի 31
20 Գուստավո Մանչին Խոեդ դե Բեչե Ալեխանդրո Բոլիվիա Բոլիվիա նահատակվել է կռվի ժամանակ, Վադո դել Եսո, 1967 թվականի օգոստոսի 31
21 Իզրայիլ Ռեյես Սայաս Բրաուլիո Կուբա Կուբա նահատակվել է կռվի ժամանակ, Վադո դել Եսո, 1967 թվականի օգոստոսի 31
22 Խուան Ակունա Նունիես Խոակին Կուբա Կուբա նահատակվել է կռվի ժամանակ, Վադո դել Եսո, 1967 թվականի օգոստոսի 31
23 Մոյզես Գևարա Ռոդրիգես Մովսես Բոլիվիա Բոլիվիա նահատակվել է կռվի ժամանակ, Վադո դել Եսո, 1967 թվականի օգոստոսի 31
24 Վալտեր Արենցիբիա Այայլա Աբել Բոլիվիա Բոլիվիա նահատակվել է կռվի ժամանակ, Վադո դել Եսո, 1967 թվականի օգոստոսի 31

Վերջին հուղարկավորումն այստեղ տեղի է ունեցել 2000 թվականի հոկտեմբերի 8-ին, երբ պարտիզանների ընդհանուր թիվը հասավ 30-ի.

25 Էլիեզո Ռեյես Ռոդրիգես Ռոլանդո Կուբա Կուբա նահատակվել է կռվի ժամանակ, Էլ Մեզոնե, 1967 թվականի ապրիլի 25
26 Անտոնիո Դիաս Սանչես Մարկոս Կուբա Կուբա նահատակվել է կռվի ժամանակ, Պենիա Կոլորադե, 1967 թվականի հունիսի 2
27 Սերապիո Ակինո Տուդելա Սերաֆին Բոլիվիա Բոլիվիա նահատակվել է կռվի ժամանակ, Իգուիրե, 1967 թվականի հուլիսի 9
28 Կոնդորի Կասիլդո Վարգա Վիկտոր Բոլիվիա Բոլիվիա նահատակվել է կռվի ժամանակ Ռիո Ռոսիտե, 1967 թվականի հուլիսի 30
29 Խոսե մարիա Մարտինես Տամայո Պապի Կուբա Կուբա նահատակվել է կռվի ժամանակ Ռիո Ռոսիտե, 1967 թվականի հուլիսի 30
30 Ռեստիտուտո Կաբրերա Ֆլորես Էլ Նեգրո Պերու Պերու մահապատիժ, Ռիո Պալմարիտո, 1967 թվականի սեպտեմբերի 4
Չե Գևարայի սպանված մարմինը 1967 թվականի հոկտեմբերի 9-ին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]