Չեռնուսկի թանգարան
Չեռնուսկի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և Փարիզ քաղաքի թանգարաններ |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Փարիզի 8-րդ շրջան |
Մասն է | Փարիզի Թանգարաններ |
Հիմնադրվել է | 1898 |
Այցելուներ | 46 028 մարդ (2019)[1] |
Կայք | cernuschi.paris.fr(ֆր.) |
Չեռնուսկի թանգարան (ֆր.՝ Musée Cernuschi), Փարիզի ամենահին թանգարաններից մեկը, որը հիմնադրել է 1898 թվականին ֆինանսագետ, իտալական-ֆրանսիական քաղաքական գործիչ, տնտեսագետ Անրի Չեռնուսկին։ Այն Ֆրանսիայի երկրորդ (Գիմի թանգարանից հետո) արևելյան արվեստի թանգարանն է՝ իր 12 500 ցուցանմուշներով։ Թանգարանը վերանորոգվել է 2001-2005 թվականներին, որից հետո ցուցադրության տարածքը հասցվել է 3.200 քառակուսի մետրի։ Այն երկրորդ ամենահին Ասիական արվեստի թանգարանն է Ֆրանսիայում, և հինգերորդ ամենահին չինական արվեստի թանգարանը Եվրոպայում։
Հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանում ցուցադրվում է Բուդդայի բրոնզե արձանը, որը Մեգուրոյից (Ճապոնիայի շրջան) գնել էր ֆինանսագետ Անրի Չերնուսկին, իր ճապոնական ուղևորությունների ժամանակ[2]։
Շուրջ 900 ցուցադրվող հավաքածուներով պետք է նշել հետևյալները.
- Հին ժամանակաշրջանի եզակի բրոնզե օբյեկտների հավաքածու (Մ. թ. ա. XV դարից — մ. թ. ա. III դարը),
- Դեռևս Հան դինաստիայի ժամանակաշրջանի արվեստին պատկանող առարկաներ,
- Վեյ և Սույ դինաստիայի հուղարկավորության արձաններ,
- Թան դինաստիայի արվեստի գործերից պահպանված նմուշներ,
- Թան դարաշրջանից մինչև Սուն դարաշրջանի խեցեգործական իրեր,
- Լյայո դարաշրջանի հազվագյուտ տիպի զարդերի հավաքածուներ,
- Փորագրանկարների արտատիպեր (էստամպներ)։
Բացի չինական արվեստի հարուստ հավաքածուից, թանգարանում կան նաև ճապոնական և կորեական արվեստները ներկայացնող հավաքածուներ։
Գործնական տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը գտնվում է Փարիզի 8-րդ շրջանում, Մոնսո պարկին հարակից, Villiers և Monceau մետրոների կայաններում։
Թանգարանը զբաղեցնում է այն տարածէը, որը Անրի Չերնուսկին հատուկ պատրաստել էր իր հավաքածուի համար։
Թանգարանի հասցեն՝ 7 avenue Vélasquez, 75008 Paris:
Թանգարանը բաց է երեքշաբթիից մինչև կիրակի օրերը, 10:00-ից մինչև 18:00-ը։ Փակ է միայն երկուշաբթի օրերին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բոդհիստտվան։ Բրոնզե քանդակ[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cernuschi Museum official website (French, English, Chinese, Japanese)
- Paris Musées official website Արխիվացված 2018-08-30 Wayback Machine
- Marie-Thérèse Bobot, The Chinese Collections of the Cernuschi Museum: General Guide, Paris-Musées, 1993. ISBN 2-87900-154-4.
- Waldemar George, "Art in Paris: The Cernuschi Museum", The Burlington Magazine for Connoisseurs, Vol. 50, No. 290 (May, 1927), pp. 283–284.
- Vadime Elisseeff, Bronzes Archaïques Chinois Au Musée Cernuschi (Archaic Chinese Bronzes), L'Asiathèque, 1977.
- Cernuschi Museum feature on Paris Walking Tours website
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեռնուսկի թանգարան» հոդվածին։ |
|