Չերյոն
| Չերյոն | |
|---|---|
| Բնօրինակ անուն | կորեերեն՝ 채령 |
| Ի ծնե անուն | կորեերեն՝ 이채령 |
| Ծնվել է | հունիսի 5, 2001 (24 տարեկան) Յոնին, Գյոնգի, Հարավային Կորեա |
| Երկիր | |
| Ժանրեր | քեյ փոփ |
| Մասնագիտություն | երգչուհի, պարուհի, մոդել և ռեփեր |
| Գործիքներ | վոկալ |
| Լեյբլ | JYP Entertainment |
| Անդամակցություն | Itzy |
Լի Չե Րյոն (կորեերեն՝ 이채령, անգլ.՝ Lee Chae-Ryeong, հունիսի 5, 2001, Յոնին, Գյոնգի, Հարավային Կորեա), հարավկորեացի երգչուհի, ռեփեր և պարուհի։ Հանդիսանում է հարավկորեական Itzy գըրլ բենդի անդամ, որտեղ զբաղեցնում գլխավոր պարուհու, ուղեկցող վոկալիստի և ռեփերի դիրքերը[1]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2013-2014: «K-pop Star 3»
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի նոյեմբերի 24-ին Չերյոնը իր ավագ քրոջ՝ Չեյոնի հետ միասին դեբյուտ է կատարել «K-pop Star 3»-ում։ Շոուի ժամանակ ժյուրիները բարձր գնահատեցին նրանց պարային հմտությունները, սակայն աղջիկները չեն հասել մինչև շոուի վերջ։ Հետագայում քույրերը դարձել են JYP Entertainment-ի թրեյնիներ։
2015: «Sixteen»
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործակալությունում մեկ տարի թրեյնի լինելուց հետո 2015 թվականի մայիսին քույրերը մասնակցել են մեկ այլ՝ «Sixteen» շոուին։
Չերյոնը հասել էր եզրափակից, սակայն դուրս է մնացել, այդպես էլ դեբյուտ չկատարելով։
2019-ներկա։ Itzy
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հունվարի 20-ին JYP Entertainment-ը հայտարարել է նոր գըրլ բենդի՝ Itzy-ի կազմի մասին, որում ընդգրկված էր Չերյոնը։
2019 թվականի փետրվարին խումբը դեբյուտ է կատարել «Dalla Dalla» երգով։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի փետրվարի 7-ին Չերոյնը Ռյուջինի հետ միասին ավարտել է «Hanlim Multi Art School»-ը[2]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեալիթի շոուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Անվանում | Հեռուստաալիք | Ծան. |
|---|---|---|---|
| 2013 | «K-pop Star 3» | SBS | Մասնակից |
| 2015 | «SIXTEEN» | Mnet | Մասնակից |
| 2017 | «Stray Kids» | Mnet | Մասնակից |
Ռեալիթի շոուներ խմբի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Անվանում | Հեռուստաալիք | Ծան. |
|---|---|---|---|
| 2019 | «Itzy? Itzy!» | Naver TV Cast, V Live, ՅուԹյուբ | 2019 թվականի փետրվարի 20 |
| «I See Itzy» | 2019 թվականի օգոստոսի 7 | ||
| A to Z <M2 Special – Itzy Vlog> «Itzy in Paris» | M2 | 2019 թվականի նոյեմբերի 14 | |
| Itzy It’z Tourbook | Naver TV Cast, V Live, ՅուԹյուբ | 2019 թվականի դեկտեմբերի 13 | |
| 2020 | 100 Hours of Romantic Travel «Paris et Itzy» | M2 | 2020 թվականի հունվարի 21 |
Տեսահոլովակներ խմբի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Անվանում | Կորեերեն անվանում | Ծան. |
|---|---|---|---|
| 2019 | DALLA DALLA | 달라달라 | [3] |
| ICY | 아이시 | [4] | |
| 2020 | WANNABE | 워나비 | [5] |
| Not Shy | 부끄러워하지 않는 | [6] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Official Position Of ITZY Members Confirmed By JYP Entertainment». Kpopmap - Kpop, Kdrama and Trend Stories Coverage (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ https://www.soompi.com/article/1381715wpp/stars-graduate-from-hanlim-arts-school
- ↑ «ITZY "달라달라(DALLA DALLA)" M/V».
- ↑ «ITZY "ICY" M/V».
- ↑ «ITZY "WANNABE" M/V».
- ↑ «ITZY "Not Shy" M/V».