Չեռնովցիի հայկական եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չեռնովցիի հայկական եկեղեցի
Чернівці, Вірменська церква, вул.Українська 30.jpg
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ՏեղագրությունՈւկրաինա Ուկրաինա Չեռնովցի
ԴավանանքՀայ Կաթողիկե Եկեղեցի
Օծման թվական1875
Ներկա վիճակԳործող
ՃարտարապետՅոզեֆ Գլավկա
Ճարտարապետական ոճռոմանական, գոթական, ուկրաինական բարոկկո
Կառուցման սկիզբ1869
Կառուցման ավարտ1875

Հայկական եկեղեցի (Չեռնովցի) (ուկր.՝ Чернівці, Вірменська церква), գործող հայկական կաթոլիկ եկեղեցի Ուկրաինայի Չերնովցի քաղաքում՝ նվիրված Սուրբ Պողոս և Պետրոս առաքյալներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին նախագծել է չեխ ճարտարապետ Յոզեֆ Գլավկան։ Եկեղեցու շինարարությունն սկսվել է 1869 թվականին և ավարտվել 1875 թվականի հոկտեմբերին։ Եկեղեցին օծվել է 1975 թվականի հոկտեմբերին Սուրբ Պողոս և Պետրոս առաքյալների պատվին։ Եկեղեցու ճարտարապետությանը միահյուսված են ռոմանական և գոթական ճարտարապետության տարրեր, ինչպես նաև ուկրաինական բարոկկո ոճի տարրեր։ Գլխավոր մուտքն ունի եռանկյունաձև ելուստ, խորանը կիսաշրջանաձև է, ճակատային մասն ավարտվում է երկու աշտարակ-զանգակատներով։

Հայկական եկեղեցին կառուցվել է Չերնովցի հայկական համայնքին միավորելու նպատակով։ Եկեղեցուն կից գործել է ծխական դպրոց։ Գերազանց ակուստիկայի պատճառով ի սկբանե երեկոները եկեղեցին օգտագործվել է եկեղեցական երաժշտության դասերի համար. տեղադրված է եղել նաև երգեհոն[1]։

2018 - Вірменська церква у Чернівцях.jpg

Խորհրդային իշխանության տարիներին եկեղեցում ծիսական արարողակարգերը դադարեցվել են։ 1944 թվականին եկեղեցին փակվել է, իսկ հայ-կաթոլիկների մեծամասնությունը լքել է քաղաքը։ Եկեղեցու գույքը հանձնվել է քաղաքային կազմակերպություններին։ Որոշ ժամանակ եկեղեցու շենքն օգտագործվել է որպես պահեստ։ Ավելի ուշ շենքը դարձել է ճարտարապետական հուշարձան։

1986 թվականին եկեղեցու շենքը հանձնվել է Չեռնովցի ֆիլհարմոնիային որպես երգեհոնային երաժշտության դահլիճ օգտագործելու համար։ 1988 թվականին եկեղեցին վերանորոգվել է։ 1992 թվականին այստեղ բացվել է կամերային երաժշտության սրահ, որտեղ հանդես են գալիս ուկրաինացի և օտարերկրացի կատարողներ։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ի լրումն ժամերգությունների՝ եկեղեցում անցկացվում են հարսանեկան և կնունքի արարողություններ
  • Հայկական եկեղեցին Բուկովինայի միակ եկեղեցին է, որի կառուցման համար գումար հատկացրել է ցիսարյան ընտանիքը։ Ավստրիայի թագավոր Ֆրանց Յոզեֆ I-ը հատկացրել է 1000 կորոն
  • Եկեղեցու մուտքի մոտ տեղադրված են եղել Սուրբ Պողոսի և Պետրոսի արձանները, որոնք խորհրդային տարիներին անհայտ կորել են։ Հետազոտող Վ. Կվիտկոյի ջանքերով Ուկրաինայի անկախության տարիներին քանդակները գտնվել և վերականգնվել են քանդակագործներ Պ. Լեմսկու, Ն. Լիսակովսկու, Դ. Գորշովսկու և նկարիչ Վ. Խրիպկոյի կողմից[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Армянская церковь описание и фото. Украина: Черновцы»։ www.votpusk.ru։ Վերցված է 2016-09-06 
  2. «Армянская церковь в Черновцах»։ travelloon.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-11-ին։ Վերցված է 2016-09-06