Չեչնիայի արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեչնայի արվեստի նմուշ 1.
Չեչնայի արվեստի նմուշ 2.

Չեչնայի արվեստը:Չեչեն-Ինգուշ-ի տարածքում գեղարվեստական մշակույթի հնագույն նմուշները վերաբերում են մեր թվարկությունից առաջ III—I հազարամյակներում։ Պահպանվել են Սկյութա-սարմատյան (մեր թվարկությունից առաջ VII դարից—մեր թվարկության IV դար), ալանների (VIIIXIII դարերում), մոնղոլա-թաթարական (XIII դարից— XV դարի սկիզբ) ժամանակաշրջանների ճարտարապետության և կերպարվեստի հուշարձաններ։ XI—XIII դարերում քրիստոնեական պաշտամունքային ճարտարապետության մեջ զուգորդվել են վրացական և տեղական շինարարական ավանդույթները։ Միջնադարում Չեչեն-Ինգուշ-ի լեռնային շրջաններում կոպիտ մշակված քարից կառուցվել են ամրություններ (Վերին Ալկոլն գյուղի մոտ), բնակելի և ռազմի աշտարակներ (օրինակ՝ Կեզենոյ, Թարգիմ, Խոյ, էգիկալ, Էրզի գյուղերում, բոլորը՝ XIVXVIII դարերում)։ Սարալանջերի լեռնային գյուղերի կողքին տեղ են գտել բազմաթիվ վերգետնյա, կիսագետնափոր և գետնափոր դամբարաններ, ինչպես և գերեզմանների ստելաներ (օրինակ՝ «Մեռյալների քաղաք» Ցոյ-Պեդե, Մալխիստա գյուղի մոտ, XI—XVIII դարերում)։ Համարյա բոլոր գյուղերն ունեցել են երկթեք վերերկրյա դամբարանների նմանող սրբարաններ։ XVIII դարից— XX դարի սկզբի ժողովրդական տները լեռներում քարից և փայտից են, 1—2-հարկանի, հարթ տանիքով, բազմասենյակ, հարթավայրում՝ ուղղանկյուն, հում կամ թրծված աղյուսից, կղմինդրածածկ, շրջափակող սրահով։ Չեչեն-Ինգուշ-ի ժողովրդական արվեստում զարգացած են եղել փայտի և քարի վրա փորագրումը, ոսկերչությունը, մետաղի գեղարվեստական մշակումը, փայտե, կավե և պղնձե սպասքների, թաղիքե գորգերի պատրաստումը, ոսկե և արծաթե թելերով ասեղնագործությունը։ XIX դարի կեսին ստեղծագործել է չեչեն դիմանկարիչ Պ․ Զ․ Զախարովը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո վերակառուցվել է Գրոզնին (հատկապես 1950-ական թվականներին, ճարտարապետներ՝ Զ․ Մ․ և Յա․ Մ․ Բերկովիչներ, Բ․ Ն. Ֆեդոտով, Լ․ Ի․ Խաիտ)։ Գուդերմես և Մալգոբեկ քաղաքներում կառուցվում են բազմաթիվ կուլտուր-կենցաղային շենքեր, բնակարաններ, գյուղերում՝ ընդարձակ տներ և արդի տնտեսության շինություններ։ 1939 թվականին ստեղծվել է Գրոզնու, 1967 թվականից՝ ԽՍՀՄ ճարտարապետների միության Չեչենա-Ինգուշական մասնաճյուղը։ Չեչեն-Ինգուշ-ի սովետական կերպարվեստում զարգացած են պատմական և կենցաղային ժանրերը, դիմանկարը և բնանկարը (գեղանկարիչներ՝ Ե․ Ն․ Գայդուկովա, Ա․ Գ․ Գրիգորյանց, Խ․ Յու․ Դադաև, Դ․ Գ․ Իդրիսով, Ն․ Գ․ Լատիշև, գրաֆիկներ՝ Օ․ Ռ․ Չուբարով, Լ․ Ի․ Ցարիցինսկի), քանդակագործությունը (Վ․ Պ․ Աստապով, Ի․ Դ․ Բեկիչև, Վ․ Դ․ Մալյուկով, Ռ․ Ի․ Մամիլով, Ա․ Ն․ Մաֆրոնով), գրքի նկարազարդումը (Ե․ Մ․ Տոկարև, Ա․ Ա․ Տուլաձե)։ 1939 թվականին ստեղծվել է Չեչնա-Ինգուշ․ ԻԽՍՀ-ի խորհրդային նկարիչների միությունը (1968 թվականից Չեչնայի․ ԻԽՍՀ նկարիչների միություն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 715