Չեխական երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Չեխական երաժշտություն երաժշտական մշակույթը ձևավորվել է հնուց զարգացող ժողովրդական երաժշտությունը ստեղծագործության՝ կենցաղային, ծիսական երգերի և պարերի հիման վրա, որոնք հակադիր էին կաթոլիկ հոգևորականության՝ 9-րդ դարից արմատավորվող Գրիգորյան երգեցողությանը։ ժողովրդական հին նվագարաններից են պարկապզուկը, սրինգը (ֆույար), դափը, 11-րդ դարի կեսից՝ ֆլեյտաներն ու թմբուկները, 13-րդ դարից՝ ցիտրան, փողը, լիտավրները, տավիղը, պսալտերիումը, երգեհոնը (1256-ին տեղադրվել է Պրագայի տաճարներից մեկում)։ 13-րդ դարում մեծապես զարգացել է հոգևոր երաժշտությունը, «Ամենակարող աստված», Հիսուս Քրիստոս, շռայլ հովիվ» (14-րդ դարի 1-ին կես, հոգևոր երգերի մեղեդիները դարձել են ժողովրդական։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 694 CC-BY-SA-icon-80x15.png