Չեզա (ռեփեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չեզա (այլ կիրառումներ)
Չեզա
Bilgin Özçalkan.jpg
Բնօրինակ անունթուրքերեն՝ Bilgin Özçalkan
Նաև հայտնի է որպեսCeza
Ծնվել էդեկտեմբերի 31, 1976(1976-12-31)[1] (45 տարեկան)
Սկյուտար, Ստամբուլի մարզ, Թուրքիա
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
Ժանրերռեփ
Մասնագիտությունռեփեր, երգիչ և երաժիշտ
Գործիքներվոկալ
ԼեյբլEsen Müzik?
Կայքceza.com.tr

Բիլգին Օզլաչկան (թուրքերեն՝ Bilgin Özçalkan, դեկտեմբերի 31, 1976(1976-12-31)[1], Սկյուտար, Ստամբուլի մարզ, Թուրքիա)՝ առավել հայտնի է որպես Չեզա (Ceza), թուրք ռեփեր։ Համարվում է աշխարհի ամենաարագ ռեփերը։ Ծնվել է Ստամբուլում։ Համագործակցում է գերմանական Hammer ձայնագրման ստուդիայի հետ։ Նրա քույրը՝ Ayben-ը նույնպես ռեփեր է։Ռեպ կարդալու իր արագությունը-1367 բառ 2.30 րոպեում, ինչը հավասար է 9.1 բառ վայրկյանում։

Մանկությունը և Կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկտեմբերի 31-ին՝ Ուսկյուդարում միջին խավի ընտանիքում ծնվեց մի տղա և որոշեցին նրան տալ Բիլգին Անունը։ Փոքր ժամանակ նա շատ խույլ երեխա էր և նրա համար գոյություն ուներ միայն երաժշտությունը և սպորտը։ Բայց դրանով հանդերձ նա կարողացավ ավարտել Խայդար Փաշայի անվան Արդյունաբերական Ճեմարանը։ Նա դարձավ էլեկտրո վարպետ։ Շաբաթվա 6 օրը աշխատում էր, իսկ 7-րդ օրը մտածում էր երաժշտության մասին։ 1995 թվականին վերջնականորեն որոշեց դառնալ ռեպեր։ Նա իր ընկերներից վերցնում էր ռեպի սկավառակներ, որոնք ոգեշնչում էին նրան, որպեսզի նա ստեղծի իր սեփական երգերը։ Կադիկում նա հանդիպում է ռեփեր-պրոդյուսեր Dr. Fuchs-ի հետ։ Նրանք ստեղծում են «Nefret» (ատելություն) խումբը։ Ակումբներում երկարատև ելույթներից հետո Չեզա-ն պայմանագիր կնքեց գերմանական «Hammer Music» ձայնագրման ստուդիայի հետ։ Նրանց առաջին ալբոմը «Meclis-i ala Istanbul» վիրուսի նման տարածվեց երիտասարդության մեջ։ Այն բանից հետո, երբ Դոկտոր Ֆուքսը տեղափոխվեց բանակ, Չեզա-ն որոշեց սկսել իր կարիերան։ Հենց որ դուրս եկավ «Med Cezir» ալբոմը՝ Բիլգինին սկսեցին ճանաչել փողոցում և անգամ առաջարկում էին ելույթ ունենալ տարբեր համերգներում։ Բայց դրանով հանդերձ նա շարունակում էր աշխատել որպես էլեկտրիկ։ Շատերը նրան ասում էին. «Դու արդեն աշխատանք ունես քեզ պետք չէ ռեպը»։ Բայց նա ոչ մեկին չէր լսում։ Այսպիսով բոլոր ալբոմները, գովազդները, տեղական, արտասահմանյան փառատոները և խոշոր համերգներ դարձրեց նրան սիրված։ Նրան կարելի է անվանել աստղ, ռեպաստղ, բայց նա չի ընդունում այս մակդիրները և շարունակում է իրեն համեստ պահել։ Չեզայի հետ շփվելով դու հասկանում ես, որ նա Ամերիկացի ռեպերների նման չէ՝ որոնք ստեղծագործում են հանուն փողի և պատվի, այլ հանուն ընտանիքի, ընկերների և իհարկե քրոջ՝ Այբենի համար։

2006[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել իր առաջին սինգլը «Feyz Al»: 2006 թվականի Սեպտեմբերի 5-ին լույս է տեսնում իր 6-րդ ալբոմը՝ «Yerli Plaka», որտեղ նրա հետ հանդես էր գալիս նաև մի Ամերիկացի ռեպեր Կանզաս Սիթիից՝ Tech N9ne: Ինչպես տեսանյութը, այնպես էլ ալբոմը ձայնագրված էր Գերմանիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]