Չեզարե Սպելլանցոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեզարե Սպելլանցոն
Ծնվել է1884
Վենետիկ, Իտալիա[1]
Մահացել է1957
Միլան, Իտալիա[1]
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունգիտնական
Տիրապետում է լեզուներինիտալերեն

Չեզարե Սպելլանցոն (իտալ.՝ Cesare Spellanzon, 1884, Վենետիկ, Իտալիա[1] - 1957, Միլան, Իտալիա[1]), իտալացի պատմաբան, լրագրող։ Հիմնական աշխատություններն են «Կառլ Ալբերտի իրական գաղտնիքը» (1953 թ.) ու «Ռիսորջիմենտոյի և Իտալիայի միավորման պատմությունը» (հ. 1—5, 1933-1950 թթ.)։ Երկրորդ աշխատության մեջ Սպելլանցոն, դեմոկրատական դիրքերից, փաստական հարուստ նյութի հիման վրա, հանգամանորեն շարադրել է Ռիսորջիմենտոյի պատմությունը՝ սկզբնավորումից (XVIII-րդ դար) մինչև 1848 թվականի հեղափոխության իրադարձությունները։ Այս երկը Ռիսորջիմենտոյի պատմության վերաբերյալ առավել ընդհանրացնող և հիմնավոր աշխատություններից է։

Իտալիայում ֆաշիստական վարչակարգի տապալումից հետո Սպելլանցոնը վերսկսել է լրագրողի իր գործունեությունը, աշխատակցել է «Կոռյերե դելլա սեռա» («Corriere della Sera») և այլ թերթերի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 OPAC SBN (իտալ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 60