Չա Բում Կուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չա Բում Կուն
Քաղաքացիությունը  Հարավային Կորեա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 22, 1953(1953-05-22)[1][2] (70 տարեկան)
Ծննդավայր Հվասոն (քաղաք), Գյոնգի, Հարավային Կորեա
Հասակ 179 սանտիմետր
Դիրք եզրային կիսապաշտպան

Չա Բում Կուն[3] (կոր.՝ 차범근, 車範根, մայիսի 22, 1953(1953-05-22)[1][2], Հվասոն (քաղաք), Գյոնգի, Հարավային Կորեա), հարավկորեացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի վարկածով ճանաչվել է 20-րդ դարի Ասիայի լավագույն ֆուտբոլիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չա Բում Կունը ֆուտբոլային կարիերան սկսել է 1971 թվականին Corian Air-ում։ 1978 թվականի դեկտեմբերին տեղափոխվել է Բունդեսլիգայի «Դարմշտադտ 98» ակումբ։ Մեկ մրցաշրջան անց նա տեղափոխվեл է Ֆրանկֆուրտի «Այնտրախտ», որի հետ 1980 թվականին նվաճել է ՈՒԵՖԱ-ի գավաթը։ 1983 թվականից Չա Բում Կունը խաղացել է Լևերկուզենի «Բայեր 04»-ում, որի հետ 1988 թվականին նվաճել է իր երկրորդ ՈՒԵՖԱ-ի գավաթը։ Չա Բում Կունը կարիերան ավարտել է 1989 թվականին՝ մասնակցելով Բունդեսլիգայի 308 հանդիպման և դառնալով 98 գոլի հեղինակ, որոնց թվում չի եղել ոչ մի 11-մետրանոց հարված։ 10 մրցաշրջանում նա ստացել է ընդամենը մեկ դեղին քարտ։ Բունդեսլիգայում արտասահմանցի խաղացողների մեջ խփած ամենաշատ գոլերի ռեկորդը, որը նա սահմանել է 10 տարի, խախտել է Ստեֆան Շապյուիզան 1999 թվականին[4]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին Չա Բեմ Գյունը իր նորամուտը նշել է Հարավային Կորեայի երիտասարդական հավաքականում։ 1972 թվականին նա դարձել է Հարավային Կորեայի հավաքականի ամենաերիտասարդ խաղացողը։

Չնայած Հարավային Կորեայի հավաքականում հանդես գալու ութ տարվա ընդմիջմանը, Չա Բեմ-գյունը Հարավային Կորեայի հավաքականի կազմում անցկացրել է 121 հանդիպում և խփել 55 գոլ, ինչը նրա կարիերայի ավարտին (1989 թվական) լավագույն արդյունքներից մեկն էր աշխարհում թե՛ ելույթների քանակով, թե՛ գոլերի քանակով։ Նա մասնակցել է 1986 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին, որտեղ մասնակցել է բոլոր երեք հանդիպումներին։ Նա Հարավային Կորեայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։ 1971 թվականին Չա Բում Կունը իր նորամուտը նշել է Հարավային Կորեայի երիտասարդական հավաքականում։ 1972 թվականին նա դարձել է Հարավային Կորեայի հավաքականի ամենաերիտասարդ խաղացողը։

Մարզչի կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

1991-1994 թվականներին Չա Բում Կունը մարզել է K-League Ulsan Hyundai Horan թիմը։ 1997 թվականին նշանակվել է Կորեայի հավաքականի մարզիչ, իսկ 1998 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ժամանակ Հոլանդիայից 0:5 հաշվով կրած պարտությունից հետո հեռացվել է աշխատանքից։

Աշխատանքից ազատվելուց հետո նրա և Կորեայի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև կոնֆլիկտ ծագեց, ինչի արդյունքում Չա Բում Կունը որակազրկվեց երկրի ներսում 5 տարի ժամկետով։ Երկու մրցաշրջան նա մարզել է չինական «Շենժեն Սյանսյու Ասիա»-ն, ապա աշխատել որպես հեռուստամեկնաբան[5]։

2003 թվականին նա գլխավորել է Suwon Samsung Bluewings ակումբը, որի հետ նվաճել է մի շարք գավաթներ, այդ թվում՝ Հարավային Կորեայի առաջնությունն ու գավաթը։

Իր հայրենի երկրում Չա Բում Կունը ստացել է ազգային հերոսի կարգավիճակ։ Կարիերան ավարտելուց հետո նա հաճախ է ներկայացնում իր երկիրը խոշոր պաշտոնական միջոցառումների ժամանակ։ Մասնավորապես, նա ներկայացրել է Կորեան Ռուսաստանում կայացած 2018 թվականի աշխարհի առաջնության վիճակահանության արարողությանը[6][7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չա Բում Կունի որդին՝ Չա Դու Ռին, նույնպես ֆուտբոլիստ է, որը հանդես է եկել Հարավային Կորեայի ազգային հավաքականում և գերմանական ակումբներում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնտրախտ Ֆրանկֆուրտ

Բայեր 04

  • ՈՒԵՖԱ-ի գավաթակիր՝ 1988 թվական

Հարավային Կորեայի ազգային հավաքական

  • Ասիական խաղերի հաղթող՝ 1978 թվական

Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Suwon Samsung Bluewings

  • Հարավային Կորեայի չեմպիոն՝ 2004, 2008 թվականներ
  • Հարավային Կորեայի գավաթակիր՝ 2009 թվական
  • Հարավային Կորեայի սուպերգավաթի հաղթող՝ 2005 թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. Տարածված է Բում Կուն Չա սխալ գրելաձևը։
  4. «Российский футбольный союз назвал имена гостей жеребьевки ЧМ-2018». «РБК Спорт». 2017 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
  5. Распространено неверное написание — Бум Кун Ча.
  6. «Российский футбольный союз назвал имена гостей жеребьевки ЧМ-2018». «РБК Спорт». 2017 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
  7. «Легенды ФИФА посетят финальную жеребьёвку чемпионата мира — 2018». «Чемпионат.com». 2017 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.

հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]