Չաք Շումեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չաք Շումեր
անգլ.՝ Chuck Schumer
Chuck Schumer official photo (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Հարվարդի քոլեջ (1971), Հարվարդի իրավունքի դպրոց (1974) և James Madison High School? (1967)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գրող և international forum participant
Ազգություն հրեա
Դավանանք հուդայականություն[1][2] և ռեֆորմիստական հրեականություն[2]
Ծննդյան օր նոյեմբերի 23, 1950(1950-11-23)[3][4] (72 տարեկան)
Ծննդավայր Midwood, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Charles Ellis Schumer
Ամուսին Iris Weinshall?
 
Կայք՝ schumer.senate.gov
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Չարլզ Էլիս «Չաք» Շումեր (անգլ.՝ Charles Ellis «Chuck» Schumer, նոյեմբերի 23, 1950(1950-11-23)[3][4], Midwood, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ) ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ ավագ սենատոր Նյու Յորք նահանգից, Դեմոկրատական ​​կուսակցության անդամ։ 2017 թվականի հունվարի 3-ին դարձավ Սենատում փոքրամասնության առաջնորդը։ 2021 թվականի հունվարի 20-ից համարվում է Սենատի մեծամասնության առաջնորդ։

Նախքան Սենատում ընտրվելը, Շումերը 1981-1999 թվականներին Ներկայացուցիչների պալատում ներկայացնում էր Բրուքլինի և Քուինսի հատվածները։ Ծնունդով Բրուքլինից Չարլզը Հարվարդի քոլեջի և Հարվարդի իրավաբանական դպրոցի շրջանավարտ է։ Նա նաև 1975-1980 թվականներին ներկայացնում էր 45-րդ շրջանը Նյու Յորք նահանգի ժողովի ժամանակ։

Շումերը եղել է Սենատի Դեմոկրատական ղեկավարության առաջին ամենաազդեցիկ անդամը, այն բանից հետո, երբ 2017 թվականի հունվարի 3-ին Հարրի Ռիդը անցավ թոշակի[5]։

2015 թվականին մեծամասնության պաշտոնաթող առաջնորդ Հարրի Ռիդը հավանություն տվեց Շումերի՝ մեծամասնության (կամ փոքրամասնության) առաջնորդի կոչմանն արժանանալուն[6]։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շումերը ծնվել է Բրուքլինում՝ հրեա ծնողների՝ Սելմայի և Աբրահամ Շումերի ընտանիքում[7][8]։ Նա ազգակցական կապ ունի դերասանուհի և կատակերգու Էմի Շումերի հետ[9][10][11]։ Հաճախել է Բրուքլինի Ջեյմս Մեդիսոնի անվան ավագ դպրոցը, որտեղ նա հավաքել է անհավանական 1600 միավոր հանձնելով SAT թեստը[12]։

Սովորել է Հարվարդի քոլեջում, որտեղ հետաքրքրվել է քաղաքականությամբ և մասնակցել Յուջին Մաքքարթիի նախընտրական քարոզարշավին[13]։ Բակալավրի կոչում ստանալուց հետո Շումերը ընդունվել է Հարվարդի իրավաբանական դպրոց, որտեղ նա ստացել է իրավաբանական դոկտորի աստիճան։ Նա հանձնել է Նյու Յորք նահանգի փաստաբանական ուսումնարանի քննությունը, բայց երբեք չի զբաղվել փաստաբանությամբ՝ սկսելով իր քաղաքական կարիերան[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://github.com/unitedstates/congress-legislators
  2. 2,0 2,1 Gergely J. Progressive Jews to Schumer: Paid leave must be part of Build Back Better legislation — 2021.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. Leadership & Officers, U.S Senate
  6. «Reid endorses Chuck Schumer for Democratic Leader»։ Vox.com 
  7. «schumer»։ Freepages.genealogy.rootsweb.com։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-11-ին։ Վերցված է 2010-03-18 
  8. «Who is Chuck Schumer?»։ NJDC։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-05-ին 
  9. Zinoman Jason (2013-04-18)։ «Amy Schumer, Funny Girl»։ The New York Times։ Վերցված է 2014-11-21։ «...Ms. Schumer, who said she is second cousin to Senator Charles E. Schumer of New York.» 
  10. Molyneaux Libby (2011-02-03)։ «MAKE US LAUGH, FUNNY GIRL! AMY SCHUMER»։ LA Weekly։ Վերցված է 2012-09-13։ «He is not my uncle, he is my dad's cousin, I don't even think they are first cousins.» 
  11. «Chuck and Amy Schumers on Gun Control»։ Politico (չաշխատող հղում)
  12. «Al D'Amato gets an opponent»։ Washington Post 
  13. «College and Law School (1968–1974)»։ United States Senate։ Արխիվացված է օրիգինալից 2008-07-10-ին։ Վերցված է 2008-07-18 
  14. Bruni Frank (1998-10-26)։ «For Schumer, a Decades-Long Drive Toward a Quest for the Senate»։ The New York Times։ Վերցված է 2008-07-18