Չարլզ Սենտլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլզ Սենտլի
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 28, 1834(1834-02-28)[1]
ԾննդավայրԼիվերպուլ, Լանկաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 22, 1922(1922-09-22)[1] (88 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԼիվերպուլի համալսարանի միջնակարգ դպրոց տղաների համար
Մասնագիտություներգիչ և օպերային երգիչ
ԱմուսինԳերտրուդ Քեմբլ[2] և Էլիզաբեթ Մարի Ռոզ Իննես[2]
Ծնողներհայր՝ Ուիլյամ Սենտլի[2], մայր՝ Մարգրետ Ֆլետչեր[2]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԷթել Ժան Սենտլի[2] և Էդիթ Սենտլի[2][3]
Commons-logo.svg Charles Santley Վիքիպահեստում

Չարլզ Սենտլի (անգլ.՝ Charles Santley, փետրվարի 28, 1834(1834-02-28)[1], Լիվերպուլ, Լանկաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 22, 1922(1922-09-22)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), բրիտանացի օպերային երգիչ (բարիտոն)։ Բրիտանական կայսրության ասպետ[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Սենտլիի ավագ որդին էր։ Նրա հայրը կազմարար ենթավարպետ էր, երգեհոնահար և երաժշտության ուսուցիչ հյուսիսային Անգլիայի Լիվերպուլ քաղաքում։ Չարլզ Սենտլին ուներ եղբայր և երկու քույր, որոնցից մեկին անվանել էին Քեթրին։ Նա կրթություն է ստացել Լիվերպուլի համալսարանի միջնակարգ դպրոցում։

1855 թվականին մեկնել է Իտալիա՝ երգիչ դառնալու նպատակով։ Սովորել է Գաետանո Նավիի մոտ, որը դարձել է նրա ընկերը մինչև կյանքի վերջը։ 1857 թվականին վերադարձել է Լոնդոն[5]։

1857 թվականին՝ որպես մենակատար, առաջին դեբյուտ է ունեցել Հայդնի «Աշխարհի արարումը» օրատորիայում։ Այդտեղ նրան լսել է Մանուել Գարսիան, որն էլ առաջարկել է երգչին սովորել իր մոտ։ Համերգներով շատ է հանդես եկել՝ կատարելով տարբեր օպերաներից օրատորիաններ և արիաներ։ 1859 թվականին առաջին անգամ ելույթ է ունեցել օպերայի բեմում՝ երգելով Մեյերբերի «Դինորա» օպերայում։

1907 թվականի դեկտեմբերին նրան շնորհվել է ասպետի կոչում։

Վոկալի մասին մի քանի աշխատությունների և երկու գրքերի՝ հիշատակարանների հեղինակ է։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարիտոնի ուսուցման մեթոդներ, թարգմանություն Ժ. Նավիի «Metodo pratico di vocalizzazione, per le voci de basso baritonno» գրքից (Լոնդոն, 1872 թվական)։
  • ՈՒսանող և երգիչ, Չարլզ Սենտլիի հիշողությունները (Մակմիլլան, Լոնդոն, 1893 թվական)։
  • Երգող վարպետը (1900 թվական)։
  • Երգելու և վոկալ ասմունքի արվեստը։ ՈՒսուցման ձեռնարկ (1908 թվական)[6]։
  • Հիշողություններ իմ կյանքից (Իսահակ Պիտման, Լոնդոն, 1909 թվական)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Kindred Britain
  3. Lundy D. R. The Peerage
  4. «Encyclopaedia Britannica. Santley»։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-19-ին։ Վերցված է 2010-04-13 
  5. H.J. Wood My Life of Music. — London: Victor Gollancz Ltd. — 1946. — С. 17.
  6. Искусство пения и вокальной декламации. Учебное пособие.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Charles Santley Student and Singer. The Reminiscences of Charles Santley. — READ BOOKS, 2009. — 378 с. — ISBN 144463951X