Չարլզ Մարտին Հոլ
Չարլզ Մարտին Հոլ անգլ.՝ Charles Martin Hall | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1863[1][2] Thompson Township, Geauga County, Օհայո, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 27, 1914[1][3][2] (51 տարեկան) Դեյտոնա Բիչ, Վոլուսիա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | քիմիկոս և գյուտարար |
Ալմա մատեր | Օբերլինի քոլեջ և Oberlin High School? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Պարգևներ | |
Հայր | Herman Bassett Hall?[5] |
Charles Martin Hall Վիքիպահեստում |
Չարլզ Մարտին Հոլ (անգլ.՝ Charles Martin Hall, դեկտեմբերի 6, 1863[1][2], Thompson Township, Geauga County, Օհայո, ԱՄՆ - դեկտեմբերի 27, 1914[1][3][2], Դեյտոնա Բիչ, Վոլուսիա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի ինժեներ-քիմիկոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարլզ Մարտին Հոլը ծնվել է 1863 թվականի դեկտեմբերի 6-ին ԱՄՆ Օհայո նահանգի Թոմփսոն բնակավայրում։ Որպես Օբերլին քոլեջի ուսանող՝ քիմիայի պրոֆեսոր Ֆրենկ Ջուեթի դասախոսությունների ժամանակ պարզել է, որ կարելի է հարստանալ և մարդկության երախտագիտությունը ձեռք բերել, եթե հորինեն արդյունաբերական մասշտաբով ալյումին արտադրելու մեթոդ։ Որպես մոլուցք, Չարլզը կրիոլիթ-ալյումինի օքսիդի հալվածքի էլեկտրոլիզի միջոցով հատկացման փորձեր է կատարել[6]։
1886 թվականի փետրվարի 23-ին՝ քոլեջի ավարտից մեկ տարի անց, Չարլզ Հոլը էլեկտրոլիզի միջոցով ստացել է առաջին ալյումինը։ Ավելի ուշ Հոլը ստացել է արտոնագիր էլեկտրոլիտիկ եղանակով ալյումին ստանալու համար։ 1888 թվականին Փիթսբուրգի հանքային ընկերության հետ Հոլը ստեղծել է Aluminum Company of America ընկերությունը, որտեղ մինչև մահը զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը։ Համագործակցելով ֆրանսիացի քիմիկոս Փոլ Էրուի հետ՝ կատարելագործել է ալյումինի ստացման տեխնոլոգիական գործընթացը (Հոլլա-Էրու գործընթաց), որը հիմք է հանդիսացել ալյումինի արդյունաբերական արտադրության ժամանակակից տեխնոլոգիայի համար։ Ընդհանուր առմամբ ստացվել է 22 արտոնագիր, որոնք այսպես թե այնպես կապված են ալյումինի հետ։ 1911 թվականին Չարլզ Մարտին Հոլը պարգևատրվել է Պերկինի մեդալով՝ կիրառական քիմիայի ոլորտում նվաճումների համար։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարլզ Մարտին Հոլը մահացել է 1914 թվականի դեկտեմբերի 27-ին՝ լեյկեմիայից, ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Դեյթոն Բիչ բնակավայրում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ https://sci-america.org/awards/
- ↑ Geni(բազմ․) — 2006.
- ↑ Беляев А. И. К столетию со дня рождения Эру и Холла. — Цветная металлургия, 1963, №"
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Մարտին Հոլ» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 6 ծնունդներ
- 1863 ծնունդներ
- Օհայոյում ծնվածներ
- Դեկտեմբերի 27 մահեր
- 1914 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի քիմիկոսներ
- Ամերիկացի գյուտարարներ
- Ամերիկացի ճարտարագետներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Լեյկոզից մահացածներ
- Ամերիկացի գործարարներ