Չառլզ Շեպենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox med.png
Չառլզ Շեպենս
Ծնվել էմարտի 13, 1912(1912-03-13)
ԾննդավայրMouscron, Մուսկրոն, Էնո, Բելգիա
Մահացել էմարտի 28, 2006(2006-03-28)[1][2] (94 տարեկան)
Մահվան պատճառԿաթված
ՔաղաքացիությունFlag of Belgium.svg Բելգիա և Flag of the United States.svg ԱՄՆ[3]
Մասնագիտությունբժիշկ և ակնաբույժ
ԱնդամակցությունԲելգիայի թագավորական բժշկական ակադեմիա
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

Չառլզ Շեպենս (մարտի 13, 1912(1912-03-13), Mouscron, Մուսկրոն, Էնո, Բելգիա - մարտի 28, 2006(2006-03-28)[1][2][4]), բելգիացի հայտնի ակնաբույժ, որին շատ մասնագետներ համարում են «ցանցաթաղանթի ժամանակակից վիրաբուժության հայրը»[5][6]։

Կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աչքի կառուցվածքը

Շեպենսը ծնվել է Բելգիայի Մուսկորն քաղաքում՝ 1912 թվականին [7]։ Նրա հայրը եղել է բժիշկ։ Ի սկզբանե, նա հետաքրքրված է եղել մաթեմատիկայով՝ նախքան 1935 թվականին Գենտի բժշկական պետական համլսարանի ավարտը[5][6]։ Հետագայում Շեպենսը սովորել է ակնաբուժություն Լոնդոնի Մուրֆիլդսի ակնաբուժական հիվանդանոցում՝ նախքան երկրորդ համաշխարհային պատերազմը[5][6]։ Այն բանից հետո, երբ գերմանական բանակը ներխուժեց Բելգիա 1940 թվականին, նա դարձավ բելգիական օդային ուժերի բժիշկ սպա։

Բելգիայի անկումից հետո նա փախչում է Ֆրանսիա, որտեղ 1942-ից մինչև 1943 թվականները լինում է ֆրանսիական հեղափոխական շարժման ակտիվ մասնակից, տեղափոխելով մարդկանց Պիրենեց դեպի Իսպանիա[6]։ Շեպենսը երկու անգամ գերի է եղել գերմանական բանակում։ Նա աշխատել է Ժակ Պերո կեղծանվամբ՝ Մենդիվ գյուղի փայտասղոցման օպերատոր։ Երբ գերմանացիները իմանում են այս օպերացիայի մասին նա փաղչում է Անգլիա[8]։

Ակնաբույժ, ցանցաթաղանթի մասնագետ և ստեղծարար[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային պատերազմից հետո Շեպերսը վերսկսում է իր բժշկական կարիերան[6]։ 1947 թվականին գաղթում է ԱՄՆ և դառնում է Հարվարդի բժշկական համալսարանի գիտական աշխատակից[5][6]։ Շեպենսին են վերագրում ակնաբուժության կարևորագույն վիրաբուժական ճյուղի ստեղծմանը՝ վիտրեոռետինային վիրահատություններ, որոնք համակցված վիրահատություններ են կատարվող ցանցաթաղանթի և ապակենման մարմնի վրա։ 1950 թվականին նա հիմնում է հետազոտական լաբորատորիա, որտեղ ուսումնասիրվում էին ցանցաթաղանթի հիվանդությունները[6]։ Հիմա այն հայտնի է, որպես Շեպենսի անվան գիտահետազոտական կենտրոն, որը աշխատում է Հարվարդի համալսարանի և Մասաչուսեթսի ընդհանուր պրոֆիլի հիվադանոցի հետ։ Կենտրոնը զարգացում է ապրել 6 աշխատակցից մինչև 200 աշխատակից՝ 2006 թվականի տվյալների համաձայն։ 2011 թվականին գիտական կենտորնը միացել է Մասաչուսեթսի ակնաբուժական և ականջի հիվանդությունների հիվանդանոցներին[5][6][9][10]։

1967 թվականին Շեպենսը հիմնում է Ցանցաթաղանթի համայնքը, որտեղ և եղել է առաջին նախագահը սկսած 1968-ից մինչև 1969 թվականը[5]։

Շեպենսը ստեղծում է բինոկուլյար անուղղակի օֆտալմոսկոպ, որը հիմնականում օգտագործվում է ցանցաթաղանթի հետազոտման համար[5]։ Բնօրինակը այժմ գտնվում է Սմիտսոնի համալսարանում, ԱՄՆ[11]։ Հայտնի է, որ Շեպենսը հավաքել է գործիքը մետաղական մնացորդներից, որոնք հավաքել էր Լոնդոնի փողոցներից՝ գերմանական հրետանակոծության ժամանակ։ Նա նաև եղել է առաջինը մի շարք վիրաբուժական միջամտությունների, ինչպիսն է օրինակ, ցանցաթաղանթի ամրացումը։ Այս մեթոդի կիրառումը բարելավում է ցանցաթաղանթի վիրահատությունների կանխատեսումը 40%-ին մինչև 90%։ Շեպենսը իր կարիերայի ընթացքում գրելե է 4 գիրք և 340 հետազոտական աշխատանք է կատարել[6]։

Մրցանակներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Շեպենսը դասվել է Ամերիկական համայնքի կողմից, կատարակտի և ռեֆրակցիոն վիրահատություններ կատարող, դարի 10 ամենաազդեցիկ բժիշկների շարքին։ Նրա պատվին նաև կոչել են մրցանակ 2003 թվականին։ 2006 թվականին գնահատվել է նաև նրա կյանքի վաղ շրջանի հերոսական շրջանը և Ֆրանսիայի դեսպանը հանձնել է նրան ֆրանսիական պատվավոր լեգիոն տիտողը՝ շուրջ 100 մարդ Ֆրանսիայից Իսպանիա ծածուկ տեղափոխման համար[6][8]։

Նրա կյանքի պատմությունը նկարագրված է 2004 թվականի հրապարակված Մեր Օստրում գրքում, «Վիրաբույժը և քահանան։ ֆրանսիական ապստամբության երկու հերոսները»։ 2006 թվականին Շեպերսը մահանում է ինսուլտից՝ 94 տարեկան հասակում[8][12][13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.irishexaminer.com/breaking/story.asp?j=178420320&p=y784zyxz6&n=178421080
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. https://www.nytimes.com/2006/04/08/us/charles-l-schepens-eye-researcher-dies-at-94.html
  4. Thiery M (2008)։ «Charles Louis Schepens (1912–2006) en het criswick-schepenssyndroom. Tijdschrift boor Geneeskunde» 64 (7)։ էջ 373 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 «33rd Annual Meeting»։ The Retina Society։ Արխիվացված է օրիգինալից June 21, 2007-ին 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 6,9 American Academy of Ophthalmology. 2003 Laureate Award Archived June 13, 2010, at the Wayback Machine..
  7. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից January 31, 2005-ին։ Վերցված է April 7, 2006 
  8. 8,0 8,1 8,2 "War-hero eye surgeon dies at 94". Archived March 3, 2016, at the Wayback Machine. IrishExaminer.com. April 6, 2006.
  9. New England Ophthalmological Society. «Charles L. Schepens, M.D.»։ Արխիվացված է օրիգինալից October 9, 2007-ին։ Վերցված է April 6, 2006  Adapted from NEOS biography by Hal M. Freeman.
  10. Schepens Eye Research Institute. «History – Schepens Eye Research Institute»։ Արխիվացված է օրիգինալից October 4, 2017-ին։ Վերցված է October 4, 2017  History – Schepens Eye Research Institute
  11. HistoryWired: A few of our favorite things Archived September 5, 2015, at the Wayback Machine.
  12. Ostrum, Meg (2004)։ The Surgeon and the Shepherd: Two Resistance Heroes in Vichy France։ Martha (Meg) G Ostrum: Books։ ISBN 978-0-8032-3573-1 
  13. Lam, Andrew. Saving Sight: An eye surgeon's look at life behind the mask and the heroes who changed the way we see. Bokeelia, FL; Irie Books, 2013. 978-1-6172-0379-4