Չաչանակը (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չաչանակը
ռուս.՝ Длинный язык
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1886
Հրատարակվել էսեպտեմբերի 27 (հոկտեմբերի 9), 1886
ԹարգմանիչԼևոն Հախվերդյան

«Չաչանակը» (ռուս.՝ «Длинный язык», բառացի՝ «Երկար լեզու»), ռուս գրող Անտոն Չեխովի պատմվածքը, որը գրվել և հրատարկվել է 1886 թվականին, սեպտեմբերի 25-ի «Օսկոլկի» ամսագրի («Осколки») № 39-ում Ա. Չեխոնտե ստորագրությամբ։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Չեխովի «Չաչանակը» պատմվածքը գրվել է 1886 թվականին, տպագրվել նույն թվականի սեպտեմբերի 25-ին «Օսկոլկի» («Осколки») թերթի № 39-ում Ա. Չեխոնտե ստորագրությամբ։ Ներառվել է գրողի աշխատությունների ժողովածուում, որը կազմել է Ա. Մարքսը։ Պատմվածքը տպագրվել է գրաքննադատական ուղղումներով, ինչի մասին վկայում է Վ. Բիլիբինի՝ «Օսկոլկի» թերթի խմբագրության նախկին խմբագրի նամակը, որտեղ Չեխովին գրել է. «Քննադատը կտրե՛լ է Ձեր «երկար լեզուն»։

Ա. Չեխովը մինչև 1888 թվականը չի եղել Ղրիմում, իսկ ծանոթությունը հանգստյան միջավայրի հետ եղել է Ի. Լևիտանի հետ զրույցներից, որը 1886 թվականին՝ Ղրիմում հանգստանալուց հետո, եղել է Չեխովների մոտ Բաբկինում։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է բուլղարերեն, գերմաներեն, նորվեգերեն, ֆիններեն և սերբախորվաթերեն։

Հայերեն թարգմանության հեղինակը Լևոն Հախվերդյանն է[1]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատ Վ. Բիլիբինը 1886 թվականին Չեխովին ուղղված նամակում գրել է. «Չաչանակի» համար հավանություն եմ տալիս։ Լավն է»։

Ն. Միխայլովսկին պատմվածքը համարել է Չեխովի վերաբերմունքի օրինակ այն իրավիճակներին, որոնց մեջ առանձնապես զվարճալի ոչինչ չկա։ Պատմվածքում, ինչպես գրել է քննադատը, ցուցադրված է «Անհոգաբար ուրախ, բարեսիրտ, մակերեսային և, կարելի է ասել, հաշտարար ծիծաղը» և «ոչինչ ծիծաղից բացի» նկատի առնված չէ՝ «միայն թե լինի ծիծաղելի»[2]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նատալյա Միխայլովնա, երիտասարդ կին, հանգստացել է Յալթայում։
  • Վասյա, Նատալյայի ամուսինը, պետական խորհրդական։

Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի իրադարձությունները տեղի են ունենում Նատալյա Միխայլովնայի տանը։ Նա նոր է վերադարձել Յալթայում հանգստից և պատմում է ամուսնուն՝ Վասյային, Ղրիմի հրաշալիքների մասին։ Ամուսինն ուշադիր լսում է նրան և երբեմն հարցեր տալիս։ Նա հետաքրքրվում է Յալթայի գներով, սակայն կինն ասում է, որ իրեն հաջողվել է Յուլյա Պետրովնայի հետ համար վարձել՝ օրական քսան ռուբլով։ Յուլյա Պետրովնայի հետ էլ դիտել էին Ղրիմի բնությունը։ Այ-Պետրի լեռ բարձրանալիս նրանք ձիեր ու ուղեկցողներ էին վարձել՝ թաթարներ Մամեդկուլին և Սուլեյմանին։ Ոչ ռուսների հանդեպ Նատալյա Միխայլովնան նախատրամադրվածություն ունի, իսկ ընկերուհին, որը սուրբ էր ձևանում, իրեն այլ անսպասելի կերպով է դրսևորել։ Յուլյա Պետրովնան թաթար ուղեկցողի հետ լեռները բարձրանալիս հիվանդ է ձևացել և ճչացել. «օ՜խ, մեռնում եմ։ Վատ եղա։ Այլևս գալ չեմ կարող»։ Ապա խնդրել է Նատալյա Միխայլովնային Սուլեյմանի հետ վերադառնալ քաղաք և բերել իր բեստուժևյան կաթիլները։ Երբ Վասյան փորձում է պարզաբանել, թե ով է այդ Սուլեյմանը, կինը ծամածռվում է՝ ասելով, որ տանել չի կարողանում կասկածամտությունը։ Նրա Սուլեյմանը ենթարկվող ուղեկցող էր, Նատալյան նրան «ամենավեհաշունչ պահերին ասում էր. «Եվ էլի դու չպետք է մոռանաս, որ դու թաթա՛ր ես միայն, իսկ ես պետական խորհրդականի կի՛ն եմ»։

Նատալյա Միխայլովնային Յուլյան վրդովեցրել էր հատկապես այն ժամանակ, երբ ինքը երեկոյան կանչել էր Մամեդկուլին՝ Յուլիայի սիրեցյալին, նրա հետ անցկացրել ողջ երեկոն, հանկարծ սենյակ է նետվել Յուլյան և «խանդի տեսարան է սարքում»։ Վասյան կռնչում է, հոնքերը կիտում, ասում, որ տիկնայք ուրախ կյանք են վարել։ Նատալյան դրանից նեղանում է. «Ես գիտեմ՝ ինչ ես մտածում։ Քո գլխով միշտ այդպիսի զզվելի մտքեր են անցնում»։ Դրանից հետու ուռեցնում է շրթունքներն ու լռում։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Չեխով, Անտոն Պավլովիչ; Եսայան, Դորա Գարեգինի; Մկրտչյան, Լևոն (1987). Թոռունյան, Է Բ (ed.). Ընտիր երկեր =: Избранные произведения: Рассказы, повести, пьесы: Պատմվածքներ, վիպակներ, պիեսներ. Ռուս դասականների գրադարան. Երևան: Սովետական գրող.
  2. «Русское богатство», 1900, № 4, стр. 120—126

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чехов А. П. Длинный язык// Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.
  • Voir Dictionnaire Tchekhov, Page 157, Françoise Darnal-Lesné, Édition L’Harmattan, 2010, ISBN 978 2 296 11343 5.
  • La Langue trop longue, traduit par Madeleine Durand et Édouard Parayre, révision de Lily Dennis, Bibliothèque de la Pléiade, éditions Gallimard, 1967, ISBN 978 2 07 0105 49 6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]