Խիրուրգիա (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Խիրուրգիա (այլ կիրառումներ)
Խիրուրգիա
Хирургия
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1884
Հրատարակությունօգոստոսի 11, 1884

«Խիրուրգիա» (ռուս.՝ Хирургия), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1884 թվականին: Առաջին անգամ հրապարակվել է «Օսկոլկի » ամսագրում 1884 թվականի օգոստոսի 11-ին:

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Պ. Չեխովի «Խիրուրգիա» պատմվածքը գրվել է 1884 թվականի օգոստոսին: Առաջին անգամ հրապարակվել է հումորիստական գրական-գեղարվեստական «Բեկորներ» ամսագրում № 32, 1884 թվականի օգոստոսի 11-ին թատերաբեմ ենթավերնագրի ներքո Ա. Չեխոնտե ստորագրությամբ: 1886 թվականին պատմվածքն ընդգրկվել է «Խայտաբղետ պատմվածքներ» ժողովածուում, հետագայում ոճաբանական ճշգրտումներից հետո ընդգրկվում է Ա. Ֆ. Մարքսի կողմից հրատարակված Չեխովի ստեղծագործությունների ժողովածուի մեջ: Ստեղծագործությունների ժողովածուի համար Ա. Պ. Չեխովը պատմվածքում փոփոխում է խոսակցական լեզվով գրված մասերը գրականով:

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվում է բուլղարերեն, լեհերեն և սերբախորվաթերեն:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը գրվել է բժշկական կրթություն ունեցող Չեխովի կյանքի տպավորությունների հիման վրա: Միխայիլ Պավլովիչ Չեխովը պատմվածքի սյուժեի ի հայտ գալը կապում է 1884 թվականի ամռանը Չեխովի Վոսկրեսենսկ քաղաքում բնակվելու և Չիկինսկի տեղական հիվանդանոցում բժիշկ աշխատելու հետ: Գրող Պյոտր Սերգեենկոն սյուժեի ծագումը կապում է Անտոն և Ալեքսանդր եղբայրների թատերական իմպրովիզացիայի հետ[1]:

Պատմվածքի գործողությունները տեղի են ունենում տեղական հիվանդանոցում: Մի անգամ հիվանդանոցի բժիշկը մեկնում է ամուսնանալու և հիվանդներին սկսում է ընդունել բուժակ Կուրյատինը: Այդ օրերին հիվանդանոց է գալիս եկեղեցական դպիր Վոնմիգլասովը, որի ատամը ցավում էր: Զննելով ատամը՝ Լուրյատինը որոշում է հեռացնել այն: Դպիրի աղաղակի ներքո նա երկար ժամանակ բերանից ցանկանում էր հանել հիվանդ ատամը, սակայն այն ջարդում է: Այդ արարողության ընթացքում քաղաքավարի բուժակն ու դպիրը վերջնականապես իրար հայհոյում են:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чехов А. П. Бабы // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. - М.: Наука, 1974-1982.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Чеховский юбилейный сборник». М., 1910, стр. 486

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]