Չանգ Նգուեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չանգ Նգուեն
Դիմանկար
Ծնվել էմարտի 2, 1990(1990-03-02) (34 տարեկան)
Քաղաքացիություն Վիետնամ[1]
ԵրկերSaving Sorya: Chang and the Sun Bear?
Մասնագիտությունկոնսերվացիոնիստ և գրող
Պարգևներ և
մրցանակներ
 Trang Nguyen Վիքիպահեստում

Չանգ Նգուեն կամ Նգուեն Տխո Տխու Չանգ (անգլ.՝ Trang Nguyen,մարտի 2, 1990(1990-03-02)), վիետնամցի վայրի բնության պաշտպան, բնապահպան-ակտիվիստ և գրող[3]։ Նա հայտնի է Աֆրիկայում և Ասիայում վայրի կենդանիների ապօրինի առևտրի դեմ պայքարի իր բնապահպանական աշխատանքներով։ Վիետնամում հայտնի է որպես «Tro Ve Noi Hoang Da» («Վերադառնալ անապատ»)[4] և «Chang hoang da, Gau» («Չանգը խենթանում է արջերի համար») գրքերի հեղինակ[5]։ 2018 թվականին 28 տարեկանում արժանացել է «Future for Nature» պատվոգրի[6], ինչպես նաև «Eco-Warrior от Elle Style Awards» մրցանակի[7]։ Նա նաև հայտնվել Է «Forbes Vietnam»-ի «30 to 30» ցուցակում և առաջադրվել է «Ապագայի կանայք՝ Հարավարևելյան Ասիայի տարածաշրջան 2018» մրցանակին՝ ամբողջ աշխարհում վայրի բնության պահպանման գործում իր ներդրման համար[8]։ Ընդգրկվել է նաև BBC-ի 2019 թվականի աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակում[9] և «Forbes Asia»-ի 30-ից մինչև 30 տարեկանների ցուցակում՝ 2020 թվականին[10]։

2013 թվականին Չանգը ռնգեղջյուրների պահպանման մասին իրազեկությունը բարձրացնելու համար դարձել է առցանց խաղի կերպարի նախատիպ։ Խաղը մեկնարկի առաջին երկու շաբաթվա ընթացքում գրավել է ավելի քան 3 միլիոն խաղացող[11]։ 2018 թվականին Չանգը նկարահանվել Է հարավաֆրիկյան «Stroop: Journey into the Rhino Horn War»[12] և ամերիկյան «Խախտելով լռությունը. կանայք որսագողերի դեմ պատերազմի առաջին գծում» վավերագրական ֆիլմերում[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.fpdgi.org/es/presencia-social-de-los-jovenes/premiados/trang-nguyen/
  2. BBC 100 Women 2019: Who is on the list this year? // BBC News Online — 2019.
  3. «Cô gái 9x Việt Nam đi xuyên địa cầu để bảo vệ động vật hoang dã». vtv.vn. Báo điện tử Đài Truyền Hình Việt Nam. 2018 թ․ հունիսի 14. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 3-ին.
  4. «Trang Nguyen - Back to the wilderness». nhanam.com.vn. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 3-ին.
  5. «Trang Nguyen - Chang Hoang Da Gau». hanoigrapevine.com. 2020 թ․ մարտի 17. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 3-ին.
  6. «Trang Nguyen - Future For Nature». futurefornature.org. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 3-ին.
  7. «2018 - Eco-warrior». Elleman. 2018 թ․ հունիսի 27. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 3-ին.
  8. «2018 - Women of the Future Awards». Women of the Future Awards. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 3-ին.
  9. «2019 - BBC Top 100 Women». BBC News. 2019 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 3-ին.
  10. «2020 - Forbes Asia». 30 Under 30 Forbes Asia. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 3-ին.
  11. «Gaming for good: RuneScape raises awareness of rhino conservation challenge». www.iucnredlist.org. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 3-ին.
  12. Trang Nguyen IMDB. Retrieved on 17 February 2019
  13. «Breaking Their Silence: Women on the Frontline of the Poaching War». imdb. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չանգ Նգուեն» հոդվածին։