Չակ Ֆինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չակ Ֆինի
անգլ.՝ Chuck Feeney
Ծնվել էապրիլի 23, 1931(1931-04-23)
ԾննդավայրԷլիզաբեթ, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 9, 2023(2023-10-09)[1] (92 տարեկան)
Մահվան վայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Իռլանդիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունԿոռնելի համալսարան (1956), Cornell University School of Hotel Administration? և St. Mary of the Assumption High School?
Մասնագիտությունգործարար, բարեգործ և վաճառական
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա

Չակ Ֆինի (անգլ.՝ Chuck Feeney, ապրիլի 23, 1931(1931-04-23), Էլիզաբեթ, Նյու Ջերսի, ԱՄՆ - հոկտեմբերի 9, 2023(2023-10-09)[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի և իռլանդացի գործարար։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չակ Ֆինին, ով Իռլանդիայի և Ամերիկայի քաղաքացի է, ծնվել է Նյու Ջերսիում՝ Մեծ Ճգնաժամի ընթացքում։ Մասնակցել է կորեական պատերազմին, որպես ԱՄՆ-ի Ռազմաօդային ՈՒժերի ռադիո օպերատոր։ Իր կարիերան սկսել է 1950-ականներին՝ վաճառելով անմաքս լիկյոր Միջերկրածովյան նավահանգիստների ռազմածովային ուժերին։ Նա ավարտել է Կորնելի համալսարանը, որը նախատեսված էր հյուրանոցի կառավարման կադրերի պատրաստմանը։

2012 թվականին Իռլանդիայի Հյուսիսի և Հարավի բոլոր համալսարանները համատեղ շնորհել են Ֆինիին Պատվավոր Դոկտորի կոչման։ Տարվա ընթացքում նա նաև վաստակել է Իռլանդիայի նախագահական «Վաստակավոր Ծառայության» մրցանակի։

Չակը ունի չորս աղջիկ և մեկ տղա։ Նա ամուսնացել է երկու անգամ։ Նրա առաջին կինը՝ Դանիելլան, ֆրանսուհի էր։ Նրա երկրորդ կնոջ անունը Հելգա է։

Հայտնի էր իր խնայողություններով։ Միլիարդատեր էր, սակայն թռչում էր էկոնոմ դասով, չուներ տուն և մեքենա։ Կրում էր 15$ արժողությամբ ժամացույց։

Փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ես մի կարծիք ունեմ, որը երբեք չեմ փոխի։ Դա այն է, որ հարստությամբ դու պետք է օգնես մարդկանց։ Ես փորձում եմ ապրել հասարակ կյանքով, այնպես ինչպես մեծացել եմ։ Ես փորձում եմ համառ աշխատել, ոչ թե հարուստ լինել»։ Նրա կարգախոսն է՝ «տուր, քանի դեռ ապրում ես»։

Գրքեր և հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ 1997 թվականը, ոչ ոք չգիտեր Ֆիննիի բարեգործությունների մասին։ Այդ տարի՝ Նյու Յորք Թայմսի հոդվածում Ֆիննին որոշեց վերջ դնել իր անանունությանը, երբ պարզ դարձավ, որ իր նախկին գործընկերոջ հետ կռվի պատճառով նա ստիպված էր բացահայտվել։

«Միլիարդեր առանց միլիարդի» գրքի հեղինակը Քոնոր Օ'Կլիրին հայտնի է դարձրել Ֆիննին ոչ միայն Իռլանդիայում, այլ նաև արտերկրում։ Ֆիննիի մասին նաև դոկումենտալ ֆիլմ է նկարահանվել «Գաղտնի Միլիարդատեր. Չակ Ֆինիի պատմությունը» անվանումով։

Կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիննին հիմնադրել է Ատլանտյան Ֆիլանտրոպները 1982 թվականին։

Ֆիննիի բարեգործական կազմակերպությունը ներդրումներ է կատարել 6.2 միլիարդ դոլլարի տարբեր ոլորտներում՝ առողջապահություն, կրթություն, գիտություն և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուներ[խմբագրել | խմբագրել կոդը]