Ուֆե Բեկ
Ուֆե Բեկ դան․՝ Uffe Manich Bech | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Դանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 13, 1993[1][2] (31 տարեկան) | ||
Ծննդավայր | Կոպենհագեն[3][4][5] | ||
Հասակ | 170 սանտիմետր | ||
Քաշ | 75 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող և winger | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ուֆե Մանիկ Բեկ (դան․՝ Uffe Manich Bech, հունվարի 13, 1993[1][2], Կոպենհագեն[3][4][5]), դանիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան:
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեկը «Լինգբյու» ակումբի սան է։ 2010 թվականի օգոստոսի 1-ին «Սիլկեբորգի» դեմ խաղում նորամուտն է նշել Դանիայի ֆուտբոլի առաջնությունում[6]։ 2011 թվականի ապրիլի 14-ին «Միդտյուլանի» դեմ խաղում խփել է առաջին գոլը ակումբի կազմում[7]։
Լյունգբյուի հեռանալուց հետո, 2013 թվականի սկզբին Բեկը տեղափոխվել է «Նորշելան»։ Մարտի 3-ին «Հորսենսի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[8]։ Մարտի 11-ին «Միդտյուլանի» դեմ խաղում խփել է առաջին գոլը թիմի կազմում[9]։
2015 թվականի ամռանը տեղափոխվել է գերմանական «Հաննովեր 96»: Տրանսֆերի արժեքը կազմել է 2 միլիոն եվրո։ Օգոստոսի 29-ին «Մայնցի» դեմ խաղում նորամուտն է նշել Բունդեսլիգայում[10]։ Նոյեմբերի 28-ին «Ինգոլշտադտ 04-ի» դեմ խաղում առաջին գոլն է խփել «Հաննովերի» կազմում[11]։ 2018 թվականի սկզբին վարձավճարով տեղափոխվել է «Գրոյտեր Ֆյուրտ»: Փետրվարի 3-ին «Ինգոլշտադտ 04-ի» դեմ խաղում նորամուտն է նշել երկրորդ Բունդեսլիգայում[12]։ Նույն թվականի ամռանը նրան վարձակալել է «Բրոնդբյու» ակումբը։ Սեպտեմբերի 2-ին «Միդտյուլանի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[13]։ Հոկտեմբերի 29-ին «Միդտյուլանի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Բրոնդբյուի» կազմում[14]։ 2018 թվականի վերջին չկարողանալով դառնալ «Բրոնդբյուի» հիմնական խաղացողը՝ վերադարձել է «Հաննովեր»[15]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հունվարի 31-ին Մեքսիկայի հավաքականի դեմ ոչ պաշտոնական ընկերական խաղում նորամուտն է նշել Դանիայի հավաքականի կազմում[16]։
2015 թվականին Դանիայի երիտասարդական հավաքականի կազմում Բեկը Չեխիայում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: 2018 թվականի ավարտին խաղացել է Սերբիայի, Գերմանիայի և Շվեդիայի հավաքականների դեմ խաղերին[17][18] [19]։ Շվեդների դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպումներ Դանիայի հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Ամսաթիվ | Մրցակից | Հաշիվ | Գոլեր | Մրցաշար |
1 | 2014 հոկտեմբերի 11 | Ալբանիա | 1:1 | — | Եվրոպայի առաջնություն 2016 (ընտրություն) |
2 | 2014 հոկտեմբերի 14 | Պորտուգալիա | 0:1 | — | Եվրոպայի առաջնություն 2016 (ընտրություն) |
3 | 2014 նոյեմբերի 18 | Ռումինիա | 0:2 | — | Ընկերական հանդիպում |
Ընդհանուր՝ 3 խաղ / 0 գոլ՝ 0 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://web.archive.org/web/20170725124133/http://www.rtl.lu/sport/football/resultater/international/fr/joueur/59966/uffe-manich-bech/
- ↑ 2,0 2,1 http://football.sudpresse.be/bundesliga/joueur/59966/uffe-manich-bech
- ↑ 3,0 3,1 3,2 http://talentshunter.net/2013/12/31/uffe-bech/
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.transfermarkt.com/uffe-bech/profil/spieler/94939
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.transfermarkt.co.uk/uffe-bech/profil/spieler/94939
- ↑ «Силькеборг VS. Люнгбю 2:2» (անգլերեն). soccerway.com. 2010—08—01. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-07-28-ին.
- ↑ «Люнгбю VS. Мидтьюлланн 1:0» (անգլերեն). soccerway.com. 2011—04—15. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-07-28-ին.
- ↑ «Норшелланн VS. Хорсенс 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013—03—03. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-07-28-ին.
- ↑ «Мидтьюлланн VS. Норшелланн 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013—03—11. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-07-28-ին.
- ↑ «Майнц 05 VS. Ганновер 96 3:0» (անգլերեն). soccerway.com. 2015—08—29. Արխիվացված է օրիգինալից 2016-02-02-ին. Վերցված է 2016-01-11-ին.
- ↑ «Ганновер 96 VS. Ингольштадт 04 4:0» (անգլերեն). soccerway.com. 2015—11—28. Արխիվացված է օրիգինալից 2016-01-07-ին. Վերցված է 2016-01-11-ին.
- ↑ «Ингольштадт 04 VS. Гройтер 3:0» (անգլերեն). soccerway.com. 2018—02—03. Արխիվացված է օրիգինալից 2018-11-01-ին. Վերցված է 2018-11-01-ին.
- ↑ «Брондбю VS. Мидтьюлланн 2:2» (անգլերեն). soccerway.com. 2018—09—02. Արխիվացված է օրիգինալից 2018-11-01-ին. Վերցված է 2018-11-01-ին.
- ↑ «Мидтьюлланн VS. Брондбю 3:2» (անգլերեն). soccerway.com. 2018—10—29. Արխիվացված է օրիգինալից 2018-11-01-ին. Վերցված է 2018-11-01-ին.
- ↑ Hammer, Jonas Melander. (2018-12-14). «Endnu et farvel: Uffe Bech er færdig i Brøndby» (դանիերեն). BT. Արխիվացված է օրիգինալից 2019-01-31-ին. Վերցված է 2019-01-31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Мексика VS. Дания 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013-01-31. Արխիվացված է օրիգինալից 2015-12-22-ին. Վերցված է 2015-07-28-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Дания (до 21) VS. Сербия (до 21) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015-06-23. Արխիվացված է օրիգինալից 2015-09-09-ին. Վերցված է 2015-07-28-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Германия (до 21) VS. Дания (до 21) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2015-06-20. Արխիվացված է օրիգինալից 2015-08-23-ին. Վերցված է 2015-07-28-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Дания (до 21) VS. Швеция (до 21) 1:4» (անգլերեն). soccerway.com. 2015-06-27. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-07-28-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|