Ուրվականի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրվականի պատմություն
անգլ.՝ A Ghost Story
Երկիր ԱՄՆ
Ժանրմելոդրամա, ֆիլմ ուրվականների մասին, ֆենթեզի ֆիլմ[1], դրամա[1] և արտասովոր դրամա[1]
Թվականդեկտեմբերի 7, 2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Լոուրի
Սցենարի հեղինակԴևիդ Լոուրի
ԴերակատարներՄառա Ռունի, Քեյսի Աֆլեք, Will Oldham?, Դևիդ Լոուրի[2], Բրի Գրանթ և Կեշա
ՕպերատորԷնդրյու Դրոզ Փալերմո
ԵրաժշտությունԴանիել Հարթ
ՄոնտաժԴևիդ Լոուրի
Պատմվածքի վայրԴալաս
ԿինոընկերությունA24
Տևողություն92 րոպե
Բյուջե100 000 $[3]
Շահույթ1 951 683 $[4]
Պաշտոնական կայքէջ
 A Ghost Story Վիքիպահեստում

«Ուրվականի պատմություն» (անգլ.՝ A Ghost Story), ֆանտաստիկ գեղարվեստական ֆիլմ, որի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Դևիդ Լոուրին է, իսկ գլխավոր դերերում հանդես են գալիս Քեյսի Աֆլեքն ու Մառա Ռունին։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2017 թվականի հունվարի 22-ին «Սանդենս» կինոփառատոնում։ Միացյալ Նահանգներում այն վարձույթի է հանվել նույն թվականի հուլիսի 7-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի տղամարդ (Քեյսի Աֆլեք) իր սիրելիի հետ ապրում է ոչ մեծ, մեկուսի տանը։ Նրանք ապագայի պլաններ են կազմում, երազում են և պարզապես սիրում, սակայն մի անգամ տեղի է ունենում սարսափելի ավտովթար, որի արդյունքում հերոսը զոհվում է։ Նրա կինը (Մառա Ռունի) ծանր է տանում այդ կորուստը, չի գտնում իր տեղն ու կարոտում է նրան, ում հետ ինքն այնքան երջանիկ էր։ Նա չի էլ կռահում, որ թեև իր սիրելիի կյանքը հանկարծակի ընդհատվել է, բայց նա չի լքել այս աշխարհը։ Տղամարդը չափազանց շատ է կապված իր կնոջ ու տան հետ, այդ պատճառով էլ մնում է այս աշխարհում՝ դառնալով ուրվական, որը անմասնակից կերպով կողքից դիտում է կատարվող դեպքերը։

Հերոսն ականատես է լինում, թե ինչպես է տառապում իր կինը, ինչից հետո առաջ է շարժվում, հանդիպում նոր տղամարդու և հեռանում այդ տնից, որտեղ նրանք անցկացրել էին երջանիկ օրեր։ Ուրվականը մնում է այնտեղ՝ չունենալով հեռանալու ոչ մի հնարավորություն։ Տանը բնակություն են հաստատում նոր մարդիկ, ուրվականի աչքերի առաջ ծավալվում են նոր պատմություններ։ Օր օրի նա ստիպված է դիտել, թե ինչպես են տանը զարգանում օտարների ճակատագրերը։ Մարդիկ ուրախանում են, սիրում, տառապում ու երազում, իսկ ուրվականը լուռ հետևում է նոր բնակիչներին՝ երբեմն նրանց վախեցնելով ճռռոցով կամ քաոս առաջացնելով։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է 2016 թվականի ամռանը լիակատար գաղտնիության պայմաններում[5]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը բարձր է գնահատվել կինոքննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում այն ունի 91 % վարկանիշ 201 գրախոսությունների հիման վրա՝ 10 հնարավորից 7,9 միավորով[6]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 100 հնարավորից 84 միավոր՝ քննադատների 46 գրախոսությունների հիման վրա, ինչը համապատասխանում է «համընդհանուր ճանաչում» կարգավիճակին[7]։ Ֆիլմերի տվյալների IMDb խոշորագույն բազայում «Ուրվականի պատմությունն» ունի հաճախորդների միջին ցուցանիշ 10-ից 7,1 միավորով (11 644 ձայն)[8]։

Վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2017 թվականի հունվարի 22-ին Սանդենս կինոփառատոնում[9]։ Միացյալ Նահանգներում այն էկրան է բարձրացել նույն թվականի հուլիսի 7-ին[10] R տարիքային սահմանափակմամբ։ Լոս Անջելեսի և Նյու Յորքի չորս կինոթատրոններում առաջին շաբաթավերջում ֆիլմի եկամուտը կազմել է 108,067 դոլար[11]։ Ֆիլմի թողարկումը DVD և Blu-ray ձևաչափերով կայացել է 2017 հոկտեմբերի 3-ին, իսկ iTunes կայքում այն հասանելի է 2017 թվականի սեպտեմբերի 19-ից[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://web.archive.org/web/20200814171827/https://lifehacker.ru/misticheskie-filmy/
  2. ČSFD (չեխերեն) — 2001.
  3. http://www.npr.org/2017/07/07/535968071/
  4. https://www.boxofficemojo.com/title/tt6265828/?ref_=bo_se_r_1
  5. Гнедич, Дмитрий (2016 թ․ նոյեմբերի 23). «Дэвид Лоури, Руни Мара и Кейси Аффлек снова вместе». Kinomania.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
  6. «A Ghost Story (2017)» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  7. «A Ghost Story Reviews» (անգլերեն). Metacritic. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
  8. «User ratings for A Ghost Story (2017)».IMDb.com. Проверено 7 октября 2017 года
  9. «2017 Sundance Film Festival: Competition And Next Lineup Announced». Sundance Film Festival. November 29th, 2016. {{cite web}}: Unknown parameter |Проверено= ignored (օգնություն)
  10. A24. «Официальный трейлер».{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  11. Brueggeman, Tom (9 July, 2017). «'A Ghost Story' and 'The Big Sick' Sustain Indie Box Office Surge». indiewire.com.
  12. {{cite web|url=https://www.dvdsreleasedates.com/movies/8443/a-ghost-story%7Ctitle=A Ghost Story (2017)|publisher=dvdsreleasedates.com}}
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրվականի պատմություն» հոդվածին։